Jump to content

Երեքը Պրոստոկվաշինոյից (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեքը Պրոստոկվաշինոյից
Трое из Простоквашино
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ
Գործողության վայրՊրոստոկվաշինո
Հիմնված էԷդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն» գրքի մոտիվներով
Շարքի մասն էԵրեքը Պրոստոկվաշինոյից
ՌեժիսորՎլադիմիր Պոպով
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումԼև Դուրով
Վալենտինա Տալիզինա
Բորիս Նովիկով
Մարիա Վինոգրադովա
Գերման Կաչին
Օլեգ Տաբակով
Բեմադրող նկարիչԼևոն Խաչատրյան և Նիկոլայ Երիկալով
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Հնչյունային օպերատորԲորիս Ֆիլչիկով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն18 րոպե 48 վայրկյան
ՇարքԵրեքը Պրոստոկվաշինոյից
ՍիկվելԱրձակուրդները Պրոստոկվաշինոյում
Թվական1978

Երեքը Պրոստոկվաշինոյից (ռուս.՝ Трое из Простоквашино), 1978 թվականի խորհրդային մուլտֆիլմ։ Նկարահանվել է Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն» գրքի մոտիվներով։ Այն ունի ևս 2 շարունակական մասեր՝ «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» և «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»։

Մուլտֆիլմը քաղաքաբնակ Քեռի Ֆյոդորի, անտուն կատվի և մի շան մասին է, ովքեր, միավորվելով ապրում են Պրոստոկվաշինո գյուղում՝ միևնույն տան մեջ և սկսում են զարգացնել իրենց տնտեսությունը միահամուռ ուժերով։ Կատվի անունը Մատրոսկին է, շան անունը՝ Շարիկ, իսկ տղային կոչում են Քեռի Ֆյոդոր։

Քեռի Ֆյոդորը քաղաքում բնակվող ինքնուրույն տղա է, ինչպես նրան անվանում են «сам по себе мальчик»։ Նա մի օր հանդիպում է Մատրոսկինի հետ, ում հրավիրում է իր բնակարան։ Ծնողները վերադառնալով նկատում են, որ Ֆյոդորը կատու է բերել, բարկանում են։ Մայրը հրամայում է ամուսնուն ընտրություն կատարել իր և կատվի միջև։ Ֆյոդորի հայրը, բնականաբար, հրաժարվում է տանը պահել կատվին։

Քեռի Ֆյոդորը որոշում է հեռանալ տանից և ապրել միայնակ։ Նամակ է գրում, հավաքում անհրաժեշտ իրերն ու Մատրոսկինի հետ ճանապարհ ընկնում։ Ճանապարհին հանդիպում են մի շան՝ Շարիկ անունով, ով ցանկանում է միանալ նրանց և ցույց է տալիս մի տուն, որտեղ ոչ ոք չի բնակվում։ Մատրոսկինն սկզբում չի համաձայնվում, որ շունն իրենց հետ գա, բայց Ֆյոդորն ասում է, որ լավ շունը երբեք ոչ մեկի չի անհանգսացնում։

Նրանք տեղավորվում են Պրոստոկվաշինոյում՝ իրենց նոր բնակարանում և սկսում մաքրել տունը։ Հայտնվում է փոստատարը՝ Պեչկինը, ով ուզում է իմանալ, թե որտեղից են հայտնվել նրան, և հատկապես՝ տղան։ Պեչկինն առաջարկում է պատվիրել թերթեր, որպեսզի նրանց առաքի ամեն շաբաթ։

Պեչկինը կարդում է թերթում տպված հայտարարությունը, որով փնտրում են Ֆյոդորին և, առիթից օգտվելով, հեծանիվ է ստանում։ Նա Քեռի Ֆյոդորի ծնողներին հայտնում է նրանց բնակության վայրի մասին։ Ծնողները գալիս են և տանում Ֆյոդորին, իսկ Մատրոսկինն ու Շարիկը չեն համաձայնվում գնալ նրանց հետ և մնում են Պրոստոկվաշինոյում։

Ռեժիսոր Վլադիմիր Պոպով
Սցենարիստ Էդուարդ Ուսպենսկի
Նկարիչներ Լևոն Խաչատրյան
Նիկոլայ Երիկալով
Նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանց
Մարինա Ռոգովա
Սերգեյ Մարկասով
Էլվիրա Մասլովա
Գալինա Զեբրովա
Ռենատա Միրենկովա
Օպերատոր Քաբուլ Ռասուլով
Գլխավոր ղեկավար Լյուբով Բուտիրինա
Կոմպոզիտոր Եվգենի Կռիլատով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մոնտաժ Նատալյա Ստեպանցևա
Դերերը կրկնօրինակողներ Լև Դուրով - Շարիկ
Վալենտինա Տալիզինա - մայր
Բորիս Նովիկով - Պեչկին
Մարիա Վինոգրադովա - Քեռի Ֆյոդոր
Գերման Կաչին - հայր
Օլեգ Տաբակով - Մատրոսկին

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մուլտֆիլմի ռեժիսոր Վլադիմիր Պոպովի ցանկությամբ էկրանային պատկերների ստեղծման աշխատանքները բաժանված են եղել նկարիչ-բեմադրիչների միջև։ Լևոն Խաչատրյանն զբաղվել է Քեռի Ֆյոդորի, նրա ծնողների, Պեչկինի կերպարների ստեղծման վրա։ Նիկոլայ Երմակովն ստեղծել է կենդանի-հերոսներին՝ Մատրոսկին, Շարիկին, Մուրկա կովին, Գավրյուշա հորթուկին։ Գալչոնկայի կերպարը երկար ժամանակ չի ստացվել։ Այդ իսկ պատճառով, բոլոր նրանց, ովքեր «Սոյուզմուլտֆիլմ» են գնացել, խնդրել են նկարել նրան։ Նրա կերպարի ստեղծմն համար նկարել է նույնիսկ Չեբուրաշկայի ստեղծողը։
  • Խաչատրյանը Ֆյոդորի մոր կերպան տեղծելիս վերցրել է իր կնոջ՝ Լարիսա Մյասնիկովնայի կերպարը։ «Նա կարճահասակ է, կարճ սանրվածքով և ակնոցներով։ Պոպովը որոշ փոփոխություններ մտցրեց... Ըստ իմ նկարածի ակնոցները կլոր ապակիներով էին, ինչպես իմ կնոջինը, բայց Պոպովն առաջարկեց դարձնել դրանք քառակուսի» (Լևոն Խաչատրյանի ձայնագրություններից)։
  • Քեռի Ֆյոդորի ծնողները, ինչպես հետագայում ակնհայտ դարձավ, նման են «Կառլսոնը և փոքրիկը» մուլտֆիլմի հերոսնեին՝ Կառլսոնի ծնողներին։ Դա կապված է նրա հետ, որ կերպարներ ստեղծողներն ու մուիկպլիկատորները նույն են եղել։
  • Այն կադրը, որտեղ Պեչկինը թակում է դուռը, իսկ Գալչոնոկը պատասխանում է «Ով է», շատ նման է 1971 թվականին նկարահանված ամերիկյան գիտակրթական մուլտսերիալ «The Electric Company»-ի նմանատիպ կադրին, որտեղ ջրմուղագործը ծեծում է դուռը, իսկ նրան պատասխանում է թութակը[1]։
  • Մինչև այս մուլտֆիլմի ստեղծումը, արդեն 1975 թվականին «Էկրան» կինոստուդիայում նկարահանվել էր Քեռի Ֆյոդորի մասին մուլտֆիլմ՝ «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» վերնագրով։
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Գանձ որոնելիս» (01.04.2005)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Քեռի Ֆյոդորը գնում է դպրոց» (01.04.2005)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Ճանապարհորդություն լաստանավով» (01.11.2005)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Մաթեմատիկա Քեռի Ֆյոդորի հետ» (18.03.2006)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Այբբենարան Քեռի Ֆյոդորի հետ» (28.04.2006)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Շարիկն այբբենարան է սովորում» (01.09.2006)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Քեռի Ֆյոդորի ծննդյան օրը» (05.09.2006)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Ամառային արձակուրդներ» (28.02.2007)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Անգլերեն Քեռի Ֆյոդորի հետ» (05.09]].2007)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Քեռի Ֆյոդորը սովորում է նկարել» (19.12.2007)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Ամանոր» (23.01.2008)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Ինֆորմատիկա Պեչկինի հետ» (09.04.2008)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Մատրոսկինը երաժշտություն է սովորում» (07.05.2008)
  • «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Այլմոլորակայիններ Պրոստոկվաշինոյում» (29.10.2008)
  • «Պրոստոկվաշինո. Ուրախ ագարակ» (2010)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Кто там» // Персональный блог mstone.livejournal.com

Արտաքին հղում

[խմբագրել | խմբագրել կոդը]