Արձակուրդները Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արձակուրդները Պրոստոկվաշինոյում
ռուս.՝ Каникулы в Простоквашино
Արձակուրդները Պրոստոկվաշինոյում.jpg
Տեսակ մուլտֆիլմ
Ժանր ընտանեկան ֆիլմ
Հիմնված է Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» պատմվածքի հիման վրա
Ռեժիսոր Վլադիմիր Պոպով
Սցենարիստ Էդուարդ Ուսպենսկի
Հնչյունավորում Լև Դուրով
Վալենտինա Տալիզինա
Բորիս Նովիկով
Մարիա Վինոգրադովա
Գերման Կաչին
Օլեգ Տաբակով
Անիմատորներ Ռենատա Միրենկովա
Վլադիմիր Վիշեգորոդցև
Մարինա Ոսկանյանց
Մարինա Ռոգովա
Նատալիա Բոգոմոլովա
Էլվիրա Մասլովա
Յուրի Կուզյուրին
Երաժշտություն Եվգենի Կրիլատով
Օպերատոր Քաբուլ Ռասուլով
Երկիր Flag of the Soviet Union (1955–1980).svg ԽՍՀՄ
Լեզու ռուսերեն
Ընկերություն Սոյուզմուլտֆիլմ
Տևողություն 1078 վայրկյան
Պրիկվել Երեքը Պրոստոկվաշինոյից
Սիկվել Ձմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ)
Թվական 1980
animator.ru/db/?p=show_film&fid=2855

Արձակուրդները Պրոստոկվաշինոյում (ռուս.՝ Каникулы в Простоквашино), 1980 թվականին նկարահանված մուլտֆիլմ, որը «Երեքը Պրոստոկվաշինոյից» մուլտֆիլմի երկրորդ մասն է։ Մուլտֆիլմն ունի հաջորդ մաս՝ «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»:

«Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմն ստեղծվել է Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» պատմվածքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեռի Ֆյոդորի մայրն առաջարկում է ընտանիքին ամառային արձակուրդներն անցկացնել Սոչիում, բայց Ֆյոդորը նախընտրում է մեկնել Պրոստոկվաշինո՝ իր ընկերների մոտ։ Նա Գալչոնկայի հետ նստում է Պրոստոկվաշինո տանող գնացքը։

Այդ ընթացքում Շարիկն ու Մատրոսկինը փոքրիկ վեճ են ունենում, որի ընթացքում Շարիկը գնում է որսի։ Նա հայտնվում է անելանելի վիճակում. կրակելով ծակում է Պեչկինի գլխարկը, սուզվում է լճակի մեջ և չի կարողանում լողալ։ Նրան փրկում և տուն է հասցնում Կուղբը: Ֆյոդորը Շարիկին փրկելու համար նրան գազար է տալիս։

Մինչ հին ընկերները միասին վայելում էին ամառային տաք օրերը, Ֆյոդորի ծնողները գտնվում էին Սոչիի ծովափում։ Երբ հայրն ասում է, որ արդեն Պրոստոկվաշինո գնալու ժամանակն է, Ֆյոդորի մայրն ասում է, որ դեռ մի քանի հագուստ ունի, որոնք չի հասցրել հագնել ու մինչ այդ չի պատրաստվում գնալ։

Ֆյոդորը ծնողներին նամակ է գրում և խնդրում Շարիկի համար ֆոտոապարատ-զենք ուղարկեն, որպեսզի Շարիկն զբաղվի իր սիրելի գործով։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վլադիմիր Պոպով
Սցենարիստ Էդուարդ Ուսպենսկի
Նկարիչներ Արկադի Շեր
Լևոն Խաչատրյան
Անիմատորներ Ռենատա Միրենկովա
Վլադիմիր Վիշեգորոդցև
Մարինա Ոսկանյանց
Մարինա Ռոգովա
Նատալիա Բոգոմոլովա
Օպերատոր Քաբուլ Ռասուլով
Ղեկավար Լյուբով Բուտիրինա
Կոմպոզիտոր Եվգենի Կռիլատով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մոնտաժ Նատալյա Ստեպանցևա
Կրկնօրինակողներ Մարիա Վինոգրադովա - Քեռի Ֆյոդոր
Օլեգ Տաբակով - Մատրոսկին
Լև Դուրով - Շարիկ
Գերման Կաչին - հայր
Վալենտինա Տալիզինա - մայր
Բորիս Նովիկով - Պեչկին
Գեորգի Վիցին - Կուղբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]