Ձմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ)
| Տեսակ | մուլտֆիլմ |
|---|---|
| Ժանր | ընտանեկան ֆիլմ և հեքիաթ |
| Հիմնված է | Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն» գրքի մոտիվներով |
| Շարքի մասն է | Երեքը Պրոստոկվաշինոյից |
| Ռեժիսոր | Վլադիմիր Պոպով[1] |
| Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
| Հնչյունավորում | Լև Դուրով Վալենտինա Տալիզինա Բորիս Նովիկով Մարիա Վինոգրադովա Գերման Կաչին Օլեգ Տաբակով |
| Բեմադրող նկարիչ | Արկադի Շեր և Ալեքսանդր Վինոկուրով |
| Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
| Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
| Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
| Երկիր | |
| Լեզու | ռուսերեն |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Տևողություն | 15,48 րոպե |
| Շարք | Երեքը Պրոստոկվաշինոյից |
| Պրիկվել | Արձակուրդները Պրոստոկվաշինոյում |
| Սիկվել | Գարունը Պրոստոկվաշինոյում |
| Թվական | 1984 |
Ձմեռը Պրոստոկվաշինոյում (ռուս.՝ Зима в Простоквашино), 1984 թվականին նկարահանված խորհրդային մուլտֆիլմ։ Պրոստոկվաշինո գյուղի և նրա բնակիչների մասին պատմող մուլտֆիլմի վերջին մասը։ Դրան նախորդում են «Երեքը Պրոստոկվաշինոյից» և «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մասերը։ Այն ստեղծվել է Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» պատմվածքի մոտիվներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատրոսկինն ու Շարիկը վիճել են և միմյանց հետ չեն խոսում։ Ապրում են ինչպես «շուն ու կատու»։ Վեճի պատճառն այն է եղել, որ Շարիկը Մատրոսկինի գումարով իրեն նորաոճ մարզակոշիկներ է գնել։ Նրանք միմյանց հետ շփվում են Պեչկինի միջոցով։ Մատրոսկինը նամակ է ուղարկում Ֆյոդորին և հայտնում կատարվածի մասին։ Դժվար է պատկերացնել՝ ինչով կավարտվեր այս ամենը, եթե Նոր տարուն Պրոստոկվաշինո չժամանեին Քեռի Ֆյոդորն ու հայրը. մայրը մնում է քաղաքում, որովհետև Ամանորին ելույթ պետք է ունենար։ Նրանք ժամանում են հին մեքենայով, որը ձյան պատճառով մնում է ճանապարհին։ Մատրոսկինն ու Շարիկը շտապում են օգնությամբ։
Մատրոսկինն ու Շարիկը հաշտվում են և սկսում պատրաստել Ամանորին։ Պեչկինն ուզում էր գնալ, որովհետև հեռուստացույցը չէր աշխատում, իսկ նա չէր պատկերացնում Ամանորն առաց հեռուստահաղորդումների։ Որոշում են վերանորոգել։ Պեչկինը մնում նաև։ Շուտով պետք է ելույթ ունենար Ֆյոդորի մայրը, բայց հեռուստացույցի ձայնը չէր աշխատում։ Բոլորն սկսում են նայել ելույթը և ի զարմանս նրանց հայտնվում մայրը՝ դահուկներով։
Մուլտֆիլմն ավարտվում է վերջինիս խոսքերով՝ «Չէ որ ես ասել էի, որ առանց Պրոստոկվաշինոյի չեմ կարող ապրել»։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր Եվգենի Կրիլատովը գրել է երաժշտությունը։ «Եվ ես գնալով ավելի լավ եմ հասկանում» երգը (ռուս.՝ «А я всё чаще замечаю» կատարում է Օլեգ Տաբակովը, իսկ «Кабы не было зимы» երգը կատարում է Վալենտինա Տոլկունովան։ Այս երգը թողարկվել է «Մելոդիա» ընկերության «Երգեր մուտֆիլմերից» մանկական ձայնասկավառակում, ապա նաև «Սվեմա» աուդիոձայներիզում։ 1990 թվականին երգը թողարկվել է «Թվիք լիրեկ» ընկերության մի քանի ձայնասկավառակներով և կոմպակտ սկավառակներով։ Իսկ 1999-ին տարբեր ընկերություններ թողարկում են MP3 տարբերակով։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ռեժիսոր | Վլադիմիր Պոպով |
| Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
| Նկարիչներ | Արկադի Շեր Լևոն Խաչատրյան |
| Անիմատորներ | Ռենատա Միրենկովա Վլադիմիր Վիշեգորոդցև Մարինա Ոսկանյանց Մարինա Ռոգովա Նատալիա Բոգոմոլովա |
| Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
| Ղեկավար | Լյուբով Բուտիրինա |
| Կոմպոզիտոր | Եվգենի Կռիլատով |
| Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
| Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
| Մոնտաժ | Նատալիա Ստեպանցևա |
| Կրկնօրինակողներ | Մարիա Վինոգրադովա - քեռի Ֆյոդոր Օլեգ Տաբակովակով - Մատրոսկին Լև Դուրով - Շարիկ Գերման Կաչին - հայր Վալենտինա Տալիզինա - մայր Բորիս Նովիկով - Պեչկին Գեորգի Վիցին - Կուղբ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Не надо бояться быть глупым, смешным, нелепым» Сергей Капков Интервью с Олегом Табаковым, газета "Газета",15.08.2005 (ռուս.)
- Сергей Капков Интервью АРКАДИЙ ШЕР։ «В третьей серии я совсем обнаглел – кота сделал еще толще и надел на него шапку», «ГАЗЕТА» 20 сентября 2004 г. (ռուս.)
- Մուլտֆիլմի երգի բառերը (ռուս.)
|