Էդուարդ Ուսպենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Ուսպենսկի
Эдуард Успенский
Ծնվել էդեկտեմբերի 22, 1937(1937-12-22)[1][2][3][…]
ԾննդավայրԵգորյևսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 14, 2018(2018-08-14)[4][5][6] (80 տարեկան)
Վախճանի վայրՊուչկովո, Պերվոմայսկոե բնակավայր, Տրոիցկի վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Գրական անունЭ. Дзюров
Մասնագիտությունսցենարիստ, բանաստեղծ, կինոպրոդյուսեր, գրող, մանկագիր, դրամատուրգ, հաղորդավար, ճարտարագետ և հեռուստահաղորդավար
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ
ԿուսակցությունCivilian Power?
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան
Կայքuspens.info
 Eduard Uspensky Վիքիպահեստում

Էդուարդ Ուսպենսկի (ռուս.՝ Эдуард Успенский, դեկտեմբերի 22, 1937(1937-12-22)[1][2][3][…], Եգորյևսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 14, 2018(2018-08-14)[4][5][6], Պուչկովո, Պերվոմայսկոե բնակավայր, Տրոիցկի վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային գրող, մանկագիր։ Նա այնպիսի հայտնի մուլտհերոսների ստեղծողն է, ինչպիսիք են Կոկորդիլոս Գենան, Չեբուրաշկան, Մատրոսկին կատուն, Քեռի Ֆյոդորը, փոստատար Պեչկինը։ «Քաղաքացիական ուժ» քաղաքական խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Ուսպենսկին ծնվել է Եգորևսկում՝ Մոսկվայի շրջանում։ Նրա հայրը՝ Նիկոլայ Միխայլովիչը (1903—1947), ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի սպա էր, իսկ մայրը՝ Նատալյա Ալեքսեևնան (1907—1982), ինժեներ-մեխանիկ[7]։

Էդուարդ Ուսպենսկին, կրթություն ստանալով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում և դառնալով ինժեներ, կյանքում իր ապրուստն ապահովել է մուլտֆիլմերի համար սցենարներ և հերոսներ ստեղծելով։ Մանկական գրքերից բացի նա գրել է թատերական տեքստեր և բանաստեղծութուններ։

Սկզբնական շրջանում նա գրել է հումորային պատմվածքներ, որոնք միանշանակ կերպով չեն ընդունվել հասարակության կողմից։ 1966 թվականին լույս է տեսնում նրա հումորային պատմվածքների հավաքածուն՝ ռուս.՝ «Четверо под одной обложкой» վերնագրով, որում ներառված էին Արկադի Արկանովի, Գրիգորի Գորինի, Ֆելիքս Քանդելի ստեղծագործությունները։ Նույն թվականին լույս է տեսնում հեղինակի առաջին արձակ ստեղծագործությունը՝ Չեբուրաշկայի մասին պատմող առաջին գիրքը՝ «Չեբուրաշկան և նրա ընկերները»։

Քեռի Ֆյոդորի մասին պատմող նրա առաջին ստեղծագործությունը՝ «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը», հրատարակվել է 1974 թվականին։ Գրքի գլխավոր հերոսը 6-ամյա Ֆյոդորն է, ում կոչում են Քեռի Ֆյոդոր՝ նրա ինքնուրույնության համար։ Այն բանից հետո, որ նա տանն ապաստան էր տվել անտուն կատվին՝ Մատրոսկինին, իսկ ծնողները դեմ էին դրան, տղան որոշում է հեռանալ տանից։ Նա Մատրոսկինի և Շարիկ անունով շան հետ տեղավորվում են Պրոստոկվաշինո գյուղում գտնվող լքված տանը։ Գրքի հիման վրա նկարահանվել են խորհրդային 3 մուլտֆիլմեր՝ «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» և «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»։

Ուսպենսկին եղել է «Նվիրական երազանք» (ռուս.՝ «Заветная мечта») մրցանակաբաշխության նախագահ։ 1968 թվականին Ուրախների և հնարամիտների ակումբի բարձրագույն խմբի առաջին խաղերի ժամանակ նույնպես եղել է ժյուրիի անդամ։

Նա հեղինակ է այնպիսի հեռուստահաղոդումների, որոնցից է՝ «Բարի գիշեր, երեխաներ» (ռուս.՝ «Спокойной ночи, малыши!»

2010 թվականին արժանացել է Կոռնեյ Չուկովսկու անվան մրցանակին՝ մանկագիրների համար նախատեսված մրցանակ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր - Նիկոլայ Միխայլովիչ (1903—1947), ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի սպա
  • Մայր - Նատալյա Ալեքսեևնա (1907—1982), ինժեներ-մեխանիկ
  • Եղբայրներ
    • ավագ - Իգոր
    • կրտսեր - Յուրի
  • Առաջին կին - Ռիմա
    • Դուստր՝ Տատյանա
      • Թոռնուհի՝ Եկատերինա
      • Թոռ՝ Էդուարդ
  • Երկրորդ կին - Ելենա Ուսպենսկայա
    • Երկվորյակ դուստրեր՝ Իրինա և Սվետլանա
  • Երրորդ կին - Էլեոնորա Ֆիլինա, հեռուստահաղորդավար[8]

Աշխատանքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Ուսպենսկի, 2011 թվական
  • «Կոկորդիլոս Գենան և ընկերները» (1966)
  • «Փուչիկներ» (1971)
  • «Կախարդական գետի հատակը» (1972)
  • «Բահրամի ժառանգությունը» (1973)
  • «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» (1973)
  • «Կոկորդիլոս Գենայի արձակուրդը» (1974)
  • «Երաշխիքով մարդիկ» (1975)
  • «Երաշխիքով մարդիկ վերադառնում են» (2011)
  • «Ամեն ինչ կարգին է» (1976)
  • «Իմաստունը»
  • «Ծաղրածուների դպրոցը» (1981)
  • «Գնդլիկ Բոքոնիկը գնում է հետքերով» (1990)
  • «Ծաղրածու Իվան Բուլտիխ» (1987)
  • «Մաշա Ֆիլիպենկոյի 25 մասնագիտությունները» (1988)
  • «Մորթե Գիշերօթիկ» (1989)
  • «Կարմիր ձեռք, սև սավան, կանաչ մատներ» (1990)
  • «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» (քաղաքական հարցերի շուրջ երկխոսություն) (1990)[9]
  • «Պրոֆեսոր Չայնիկովի դասախոսությունը» (1991)
  • «Կոկորդիլոս Գենայի բիզնեսը» (1992)
  • «Լավ երեխայի տարի» (1992) (համահեղինակ Է. դե Գրուն)
  • «Քեռի Ֆյոդորի մորաքույրը կամ փախուստ Պրոստոկվաշինոյից» (1994)
  • «Քեռի Ֆյոդորի սիրելի աղջիկը» (1997)
  • «Քեռի Ֆյոդորը գնում է դպրոց կամ Նենսին համացանցից Պրոստոկվաշինոյում» (1999)
  • «Կոկորդիլոս Գենա՝ ոստիկանության լեյտենանտ» (2001)
  • «Չիբուրաշկայի առևանգումը» (2001)
  • «Խորհրդավոր հյուր տիեզերքից» (2004)
  • «Տարօրինակ անունով աղջկա պատմությունը» (2009)
  • «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»
  • «Ամանորյա պատրաստություններ Պրոստոկվաշինոյում»
  • «Տոները Պրոստոկվաշինո գյուղում»
  • «Ուրվականը Պրոստոկվաշինոյից»
  • «Անխորժություններ Պրոստոկվաշինոյում»
  • «Պրոստոկվաշինոյի գանձը»
  • «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում»
  • «Նոր կյանք Պրոստոկվաշինոյում»
  • «Գարունը Պրոստոկվաշինոյում»
  • «Փոստատար Պեչկինի սխալը»
  • «Սնկեր Չիբուրաշկայի համար»
  • «Իվան արքայազն ու Գորշ Գայլը»
  • «Վեռայի և Անֆիսայի մասին»
  • «Հետքերը տանում են Գնդլիկ Բոքոնիկի մոտ»
  • «Օձի խայթոցը»
  • «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը ու քաղաքականությունը»[10]
  • «Թթվային անձրև Պրոստոկվաշինոյում և այլ ծիծաղաշարժ պատմություններ»[11]
  • «Ծննդյան օրեր Պրոստոկվաշինոյում»[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 Eduard Uspensky, Creator of Soviet Cartoons, Dies at 80
  5. 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. «Эдуард Николаевич Успенский и его творчество». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  8. Прямой эфир 17.11.11 — Признания Элеоноры Филиной о разводе с Эдуардом Успенским
  9. Журнал «Огонёк», 1990, № 42. Полностью в журнале «Братья меньшие»
  10. Эдуард Успенский - Дядя Федор, пес и кот и политика
  11. Кислотный дождь в Простоквашино и другие веселые истории — Успенский Э.Н
  12. Дни рождения в Простоквашино — Э. Успенский