Լևոն Խաչատրյան (նկարիչ-մուլտիպլիկատոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Խաչատրյան Լևոն Արշավիրի Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | Մայիսի 3, 1941 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | Դեկտեմբերի 17, 2002 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1973) |
Մասնագիտություն | Նկարիչ Նկարիչ-մուլտիպլիկատոր Գրաֆիկական նկարիչ |
Կայք | khatchatrian.ru/ru/cartoons.html |
Լևոն Արշավիրի Խաչատրյան (մայիսի 3, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 17, 2002, Մոսկվա, Ռուսաստան)[1], հայ նկարիչ, մուլտիպլիկատոր, բազմաթիվ գրքերի գրաֆիկական նկարիչ և մուլտհերոսների ստեղծող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Խաչատրյանը ծնվել է 1941 թվականի մայիսի 3-ին Երևանում, աճպարար Արշավիր Խաչատրյանի ընտանիքում։ Նկարել սկսել է դեռևս վաղ տարիքից։ 1962 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի գեղանկարչության քոլեջը։ 1965 թվականին վերադարձել է բանակից։ 1967 թվականին ծնողների կամքին հակառակ մեկնում է Մոսկվա՝ ընդունվելու Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի նկարչության ֆակուլտետ։ 1968 թվականին հանդիպել է իր ապագա կնոջ՝ Լարիսայի հետ, իսկ 1970 թվականին ծնվել է նրանց դուստրը։ 1973 թվականին ավարտելով ինստիտուտը՝ վերադառնում է Հայաստան և սկսում է աշխատել «Հայֆիլմ» հեռուստաստուդիայում։ Երեք տարիների ընթացքում նկարահանվել է չորս անիմացիոն ֆիլմեր. հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարի հեղինակ։ 1975 թվականին վերջնականապես տեղափոխվում է Մոսկվա՝ ընտանիքի մոտ և սկսում աշխատել «Սոյուզմուլտֆիլմ»-ում։ 7 տարիների ընթացքում լույս է տեսել 8 մուլտֆիլմ, այդ թվում՝ «Բոբիկը՝ Բարբոսին հյուր» (ռուս.՝ «Бобик в гостях у Барбоса») և «Պրոստոկվաշինո»-ի 2 սերիաները։ Վերջինիս հերոս Փոստատար Պեչկինի կերպարն ամբողջությամբ ստեղծվել է Լևոն Խաչատրյանի կողմից։ Մուլտֆիլմերում աշխատելուն զուգահեռ զբաղվել է նաև գրքերի և թերթերի գրաֆիկայով, ծաղրանկարների ստեղծմամբ։
1982 թվականին սրտի կաթված է ստացել։ Վերակենդանացման բաժանմունքից դուրս գրվելիս որոշում է կայացրել թողնել մուտիկպլիկացիան։ 1983 թվականից հանդես է եկել որպես անկախ նկարիչ-գրաֆիկ։
2002 թվականի դեկտեմբերի 17-ին հեռացել է կյանքից։
Մուլտֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անպարտելին - 1973, «Հայֆիլմ»
- Ինչպես էին արջուկները կետին կերակրում - 1974, «Հայֆիլմ»
- Աբու Հասանի մաշիկները - 1974, «Հայֆիլմ»
- Ծույլը - 1975, «Հայֆիլմ»
- Սեմբոն - 1976, «Էկրան»
- Բոբիկը՝ Բարբոսին հյուր - 1977, «Սոյուզմուլտֆիլմ»
- Երեքը Պրոստոկվաշինոյից - 1978, «Սոյուզմուլտֆիլմ»
- Արձակուրդները Պրոստոկվաշինոյում - 1980, «Սոյուզմուլտֆիլմ»
- Վասյա Կուրոլեսովի արկածները - 1981, «Սոյուզմուլտֆիլմ»
- Չարիքը - 1982, «Սոյուզմուլտֆիլմ»
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային մուլտֆիլմ «Երեքը Պրոստոկվաշինոյից» և «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմերի հերոս Քեռի Ֆյոդորի մոր կերպարը Խաչատրյանն ստեղծել է իր կնոջ՝ Մարիայի կերպարով։
- Նույն մուլտֆիլմերի հերոս Պեչկինի կերպարն ստեղծել է միայնակ։
- երբ 1967-ին մեկնում է Մոսկվա ինստիտուտ ընդունվելու ցանկությամբ, Խաչատրյանը հեշտությամբ հանձնել է բոլոր քննությունները՝ նկարչություն, ԽՍՀՄ պատմություն, գեղանկարչություն, բացառությամբ ռուսերենի (նա դժվարացել է խոսել այդ լեզվով), բայց հանձնաժողովը, տեսնելով նրա բարձր գնահատականները, չի ցանկացել բավարար գնահատել։ Հավաքած բալեով Խաչատրյանն ընդունվել է։
- Խաչատրյանը սիրել է ստեղծագործել գիշերը, երբ բոլորը քնած են ու իրեն չեն խանգարում։ Այդ պայմաններում նա ստեղծել է բազմաթիվ հերոսներ, տարբեր մտքեր ու գաղափարներ են ծնվել և դարձել իրականություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեքը Պրոստոկվաշինոյից մուլտֆիլմ (ռուս.)
- Լևոն Խաչատրյանի կայք Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)(ռուս.)(ֆր.)