Պինգվիններ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պինգվիններ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստԱնատոլի Միտյաև
ՀնչյունավորումԱլեքսեյ Կոնսովսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1968

«Պինգվիններ» (ռուս.՝ «Пингвины»), 1968 թվականի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկովի կողմից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ներկայացնում է դրամատիկ պատմությունը, որը տեղի է ունենում Անտարկտիդայում, ուր պինգվինները ամառը լողում են ձվադրելու համար։

Մուլտֆիլմը պատմում է Պինգվին անունով պինգվինի մասին։ Կադրից դուրս հնչող ձայնը հայտնում է, որ պինգվինների մոտ թուխս են նստում արուները, և այսպես Պինգվինը թուխս էր նստել ու պահպանում էր ձուն ամենայն խնամքով։ Նա ոչ երկար ժամանակով ձուն վստահում է իր ընկերոջը, որպեսզի սնվի, սակայն վերջինիս անզգուշության պատճառով ձուն ծովն է ընկնում։ Ձվի փոխարեն նա Պինգվինին է հանձնում ձվի նմանությամբ քար։ Բոլոր պինգվինների ճուտերը դուրս են գալիս ձվից, իսկ Պինգվինը դեռ թուխս է նստած ձվաձև քարի վրա։ Բոլոր պինգվիններն ուղղվում են դեպի ծով, որպեսզի լողան ավելի տաք կղզիներ, և Պինգվինը լողում է բոլորի հետ միասին։ Նա իր հետ տանում է քարը՝ շարունակելով հավատալ, որ այդ քարը ձու է։ Ծանր քարը նրան ջրասույզ է անում, և Պինգվինը խեղդվում է՝ փորձելով փրկել իր ճուտին, որը դեռ չէր ծնվել, բայց արդեն անսահման սիրելի էր։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկով
Սցենարի հեղինակ Անատոլի Միտյաև
Բեմադրող նկարիչ Մարիա Ռուդաչենկո
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Մարինա Ոսկանյանց, Նիկոլայ Ֆեոդորով, Վիկտոր Լիխաչյով, Նատալյա Բոգոմոլովա, Մարինա Ռոգովա, Օլգա Օռլովա
Նկարիչ-դեկորատոր Վերա Խարիտոնովա
Օպերատոր Ն. Կլիմովա
Կոմպոզիտոր Վ. Կոնչակով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Զոյա Պավլովա
Դերերը հնչյունավորել են Ալեքսեյ Կոնսովսկի – կարդում է հեղինակի տեքստը
Մոնտաժող Լյուբով Գեորգիևա
Ռեժիսորի օգնական Ե. Տուրանովա
Նկարչի օգնական Բորիս Սադովնիկով
Ֆիլմի տնօրեն Ֆեոդոր Իվանով

Թողարկում DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 521-522. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]