Աքաղաղն ու ներկերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքաղաղն ու ներկերը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԲորիս Ստեպանցև
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԳեորգի Վիցին, Լև Միրով, Կլարա Ռումյանովա, Յուլյա Յուլսկայա և Ռինա Զելյոնայա
Բեմադրող նկարիչՊյոտր Ռեպկին և Անատոլի Սավչենկո
ԵրաժշտությունԻգոր Յակուշենկո
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն948 վայրկյան
Թվական1964

«Աքաղաղն ու ներկերը» (ռուս.՝ «Петух и краски»), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ երեխաների համար՝ ստեղծված ռեժիսոր Բորիս Ստեպանցևի կողմից Վլադիմիր Սուտեևի համանուն հեքիաթի հիման վրա[1]։ Այն պատմում է նկարված աքաղաղի արկածների մասին, որին մոռացել են ներկել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ էկրանի վրա հայտնվում է Մատիտը, որը նկարում է աքաղաղ։ Վերջինս այնքան է շտապում աշխարհ տեսնել, որ հեռանում է առանց ներկվելու։

Նկարված աքաղաղն ընկնում է անասունների մոտ, որտեղ առաջնորդը ծեր ու չար սև աքաղաղն է։ Բոլորը վախենում են այս աքաղաղից, ոչ ոք չի քննադատում նրա ճղճղան ձայնը, բոլորը նրան լսում են։

Բակի բոլոր բնակիչները ծիծաղում են անգույն աքաղաղի վրա ու ծաղրում նրան։ Արդյունքում Բոբիկ շան խորհրդով նա որոշում է գնալ ներկերի մոտ, որպեսզի նրանք ներկեն իրեն։ Երբ աքաղաղը հարյուր քայլ առաջ է գնում, ճանապարհին նա հանդիպում է աղվեսին իր ձագերի հետ, որոնք ընդհանրապես չեն ընդունում նրան որպես աքաղաղ։

Հասնելով տեղ՝ Պետյա աքաղաղը տեսնում է ծաղկած դաշտ, որը վերափոխվում է և դառնում տուն, որտեղ ապրում են Կարմիր, Կապույտ և Դեղին ներկերը։

Բարի ներկերը գունավորում են աքաղաղին, որը շնորհակալություն է հայտնում նրանց։ Ետդարձի ճանապարհին նա նորից հանդիպում է աղվեսին, որը չի հավատում նրա իրական լինելուն։ Աքաղաքը թույլ է տալիս, որ նրանք համոզվեն դրանում՝ կտցելով չարաճճի ձագերից մեկին։

Գոմում բոլորը շարունակում են հիանալ ծեր աքաղաղով, բացի Բոբիկից։ Որոշելով վրեժխնդիր լինել իր ստորացման համար՝ Պետյա աքաղաղն ընդունում է մարտը, և ծեր աքաղաղը խայտառակ կերպով նահանջում է՝ ընկնելով ջրափոսը, որտեղ նրա ներկը մաքրվում է։ Այժմ բոլորը հիանում են նոր առաջնորդով՝ բարի և գեղեցիկ Պետյայով, որը նաև հրաշալի երգում է։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Բորիս Ստեպանցև
Սցենարիստ Վլադիմիր Սուտեև
Բեմադրող նկարիչներ Պյոտր Ռեպկին, Անատոլի Սավչենկո
Նկարիչ Օլգա Գեմերլինգ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Կոստանտին Չիկին, Վիոլետա Կոլեսնիկովա, Ելիզավետա Կամովա, Յուրի Բուտիրին, Վլադիմիր Արբեկով, Վալենտին Կարավաև, Լիդիա Ռեզցովա, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Կրումին, Անտոնինա Կորովինա, Օլգա Ստոլբովա, Սվետլանա Ժուտովսկայա
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Իգոր Յակուշենկո
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Դերերը հնչյունավորել են Ալեքսանդր Գրավե - Մատիտ

Գեորգի Վիցին – աքաղաղ
Լև Միրով – սև աքաղաղ
Կլարա Ռումյանովա – հավ, աղվես և դեղին ներկ
Յուլյա Յուլսկայա – շուն
Ռինա Զելենայա - կարմիր ներկ և բադիկ
Էրաստ Գարին - հնդկահավ
Ելենա Պոնսովա - աղվես

Թողարկում DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բաղմիցս վերաթողարկվել է DVD-ով[2] մուլտֆիլմերի հավաքածուներում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Борис Степанцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. «Петух и краски», animator.ru.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сутеев В. Г. Сказки про карандаши и краски. — АСТ, 2005. — 48 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-033966-6 .

Բովանդակություն՝ «Աքաղաղն ու ներկերը», «Մկնիկն ու Մատիտը», «Քմահաճ կատուն», «Սա ի՞նչ թռչուն է»։

  • Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 9. — М.: Искусство, 1969. — 224 с. — 100 000 экз. .

Բովանդակություն՝

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]