Կատուն և Կոն (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կատուն և Կոն
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Գուրև
ՍցենարիստՎլադիմիր Գոլովանով
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1990

«Կատուն և Կոն», խորհրդային մուլտֆիլմ՝ ստեղծված 1990 թվականին։ Մուլտֆիլմը նկարահանվել է «լուբոկի» ոճով, իսկ դրա սյուժեն ակնհայտորեն նման է ռուսական «Մկները կատվին կթաղեն» («Ինչպես մկները թաղեցին Կատվին») լուբոկին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլը պատմում է մի կատվի պատմություն, ով ընկերանում է մկների հետ։ Այս ընկերությունը դուր չէր գալիս կատվի տիրոջը, և նա կատվին փակում է մութ նկուղում և պահում նրան առանց ճաշի և ընթրիքի։ Այդ ժամանակ կատուն և մկները զվարճալի արկած են մտածում․ կատուն մեռած է ձևանում, իսկ մկները տանում են նրան թաղելու։

Մուլտֆիլմերի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատուն և Կոն
  • Փոքրիկ կախարդուհին
  • Կատաղի Բամբր
  • Բամբրի հետքերով
  • Ծուղակ Բամբրի համար
  • Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն 1)
  • Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն 2)
  • Ո՞ւր է գնում փղիկը
  • Բարև, Կապիկ
  • Մեծ փակումը
  • Վաղը կգա վաղը
  • Թանկագին նպաստ

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կատուն և Կոն» մուլտֆիլմը պարգևատրվել է մի շարք փառատոններում[1]։

  • «Կռոկ» փառատոնի ժյուրիի մրցանակ (1991)
  • Հիրոսիմայի մրցանակ Ճապոնիայի միջազգային փառատոնում (1992)
  • Կիևի «Երիտասարդություն» փառատոնի դիպլոմ և առաջին մրցանակ -(1992)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Ալեքսանդր Գուրև
Սցենարի հեղինակ Վլադիմիր Գոլովանով
Բեմադրող նկարիչ Տատյանա Իլինա
Նկարիչներ Վիկտորյա Մակինա, Օլգա Պավլովա, Վ. Դիմիչ
Անիմատորներ Մարինա Վոսկանյանց, Ալեքսանդր Պանով, Ալեքսանդր Մազաև, Վլադիմիր Վիշեգորոդցև
Օպերատոր Ալեքսանդր Չեխովսկի
Տնօրեն Ելենա Վասինա
Հնչյունային ռեժիսոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Տատյանա Պապարովա
Մոնտաժող Ելենա Բելյավսկայա

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում:

  • «Masters of Russian Animation Volume 4» (Ռուսական անիմացիայի վարպետներ․ չորրորդ թողարկում) Սկավավառակի վրա ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմերը․ «Դուռ» (1986), «Տղան ինչպես կա» (1986), «Ազատագրված Դոն Կիխոտը» (1987), «Մարտինկո» (1987), «Ստորգետնյա մեծ պարահանդես» (1987), «Կատուն և ծաղրածուն» (1988), «Կելե» (1988), «Երազ» (1988), «Երկրորդ ես» (1989), «Ընկերուհի» (1989), «Կատուն և Կոն» (1990)[2]։
  • «Կատուն և մկների խումբը», «Սոյուզմուլտֆիլմ»։ Սկավավառակի վրա ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմերը․

«Կատվի տունը» (1958), «Կոշկավոր կատուն» (1968), «Կատուն և ծաղրածուն» (1988), «Ձկնորս կատուն» (1964), «Կատուն, որ քայլում է ինքն իր համար» (1968), «Մի կատու, ով կարողանում էր երգել» (1988), «Կատուն և Կոն» (1990)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]