Ձկնորս կատուն
Ձկնորս կատուն ռուս.՝ Кот-рыболов | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Վլադիմիր Պոլկովնիկով |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Եվգենի Լեոնով, Օլգա Արոսևա, Էրաստ Գարին և Անատոլի Պապանով |
Բեմադրող նկարիչ | Նաթան Լեռներ |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե[1] |
Թվական | 1964 |
«Ձկնորս կատուն», մուլտֆիլմ՝ նկարահանված 1964 թվականին, ըստ Վլադիմիր Սուտեևի սցենարի։ Մուլտֆիլմի ռեժիսորը Վլադիմիր Պոլկովնիկովն է, նրա հերոսներն անտառային կենդանիներ են, որոնք օժտված են մարդկային վառ հատկություններով[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի օր Կատուն որոշում է ձուկ բռնել։ Ճանապարհին հանդիպում է Աղվեսին, Գայլին և Արջին, ովքեր նույնպես դեմ չէին ձուկ համտեսելուն։ Նրանցից յուրաքանչյուրին Կատուն մի ձուկ է խոստանում։ Գետի ափին Կատուն սկսում է ձուկ բռնել, իսկ Աղվեսը, Գայլը և Արջը սպասում են ձկան համեղ ընթրիքի։ Բայց նրանց պահվածքն այնպիսին էր, որ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ ձուկը Կատուն չի կարողանում բռնել․ անկարգապահ հանդիսատեսը թույլ չէր տալիս դա անել։ Մինչև հանդիսատեսը կռվում էր Կատվի համարյա թե չբռնած ձկների համար, Կատուն, օգտվելով խառնաշփոթից, հավաքում է կարթը և գնում ավելի հանգիստ տեղ գտնելու։
Դերերը կրկնօրինակել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Լեոնով - Կատու
- Օլգա Արոսևա - Աղվես
- Էռաստ Գարին - Գայլ
- Անատոլի Պապանով - Արջ
Վերաթողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի հավաքածուներում։
- «Հեքիաթներ երեխաների համար․ Վ. Սուտեև» (Մուլտֆիլմների հավաքածու ըստ Վ. Սուտեևի հեքիաթների)։ Սկավավառակի վրա ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմերը․ «Նավակ», (1956), Ո՞վ ասաց մյաու (1962), «Ձկնորս կատուն» (1964), «Քեռի արջը» (1970), «Սա ի՞նչ թռչուն է» (1955), «Մի պարկ խնձոր» (1974), «Աքաղաղն ու ներկերը» (1964), «Սունկ-վերնատնակ» (1958)։
- «Կատուներ», «Սոյուզմուլտֆիլմ»։ Սկավավառակի վրա ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմերը․ «Կոշկավոր Կատուն» (1968), «Կատվի տունը» (1958), «Ձկնորս Կատուն» (1964), «Շունն ու կատուն» (1955), «Կատուն և ծաղրածուն» (1988), «Կատվիկը Լիզյուկովի փողոցից» (1988), «Կատուն և Կոն» (1990)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сутеев В. Г. В мире сказок В. Сутеева. — АСТ, 2013. — 272 с. — (Сказки). — ISBN 978-5-17-059453-5, 978-5-17-057941-9
-(в том числе сказка «Кот-рыболов» — с.53-67, цветные иллюстрации В. Сутеева).
- Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 9. — М.: Искусство, 1969. — 224 с. — 100 000 экз.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Сергей Капков. Владимир Полковников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
|