Կատվիկը Լիզյուկովի փողոցից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կատվիկը Լիզյուկովի փողոցից
Կատվիկը Լիզյուկովի փողոցից.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստQ60694953?
ՀնչյունավորումՎյաչեսլավ Նևիննի, Մարգարիտա Կորաբելնիկովա, Օլգա Արոսևա և Վլադիմիր Սոշալսկի
Բեմադրող նկարիչԱլեքսեյ Կոտյոնոչկին
ԵրաժշտությունՎլադիմիր Միգուլյա
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ԴիստրիբյուտորՍոյուզմուլտֆիլմ
Թվական1988

«Կատվիկը Լիզյուկովի փողոցից» (ռուս.՝ «Котёнок с улицы Лизюкова»), 1988 թվականին նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից[1]։ Սցենարի հեղինակը Վիտալի Զլոտնիկովն է[2]։

1992 թվականին «Կինոկենտրոն» համամիութենական ստեղծագործական-արտադրական միությունը հրատարակել է «Կատվիկի Լիզյուկովի փողոցից» մուլտֆիլմի մոտիվներով գրված մանկական գիրք, որի տեքստի հեղինակն է մուլտֆիլմի սցենարի հեղինակ Վիտալի Զլոտնիկովը, իսկ որպես նկարիչ հանդես են եկել մուլտֆիլմի բեմադրող նկարիչ Ալեքսեյ Կոտյոնոչկինը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորոնեժի Լիզյուկովի փողոցում ապրում է Վասիլի կատվիկը, որն ստիպված է մշտապես զգուշանալ բակային շներից, այդ պատճառով էլ երազում է վերածվել այնպիսի գազանի, որից բոլորը վախենան։ Այդ հարցում նրան օգնում է կախարդ ագռավը, որն անմիջապես բացում է «Կոոպերատիվ կերպարանափոխումների գծով»։ Վասյան տեղափոխվում է Աֆրիկա և վերածվում գետաձիու։ ԿԱտվիկ-գետաձին ծանոթանում է փղի և այլ կենդանիների հետ, բայց այդպիսի կերպարանափոխությունը նրա մոտ առանձնակի հիացմունք չի առաջացնում։ Նա պատահաբար զայրացնում է առյուծին (շեղելով նրան իր զոհից՝ գնու այծքաղից), փրկում ջայլամին կոկորդիլոսից (բայց հետո նրանից ստանում է ուժեղ աքացի) և վերապրում ջրհեղեղ։ Կարոտելով իր հայրենիքը՝ գետաձին ծառերի ու ժայռերի վրա կախում է «Լիզյուկովի փողոց» ցուցանակներ, ինչպես Վորոնեժի տների պատերին էին։

Մի անգամ այդ վայրով անցնում է ծանոթ ագռավը՝ փնտրելով հաճախորդներ։ Գետաձին արցունքն աչքերին հայտարարում է, որ ցականում է նորից կատու դառնալ։ Ագռավը Վասյային վերադարձնում է տուն իր նախնական տեսքով։ Դրանից հետո նա արդեն չէր վախենում շնից, այլ ինքն էր նրան սարսափեցնում գետաձիու մռնչոցով։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վյաչեսլավ Նեվիննի — Վասյա
  • Մարգարիտա Կորաբելնիկովա — ագռավ
  • Օլգա Արոսևա — փիղ
  • Վլադիմիր Սոշալսկի — առյուծ

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում հնչում է «Если вы котёнок» (հայ․՝ «Եթե դուք կատվիկ եք») երգը, որի երաժշտությունը հեղինակել է Վլադիմիր Միգուլյան, տեքստը՝ Վ. Զլոտնիկովը։

Մուլտֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Գալինա Զոլոտովսկայա, Ալեքսեյ Բուկին, Տատյանա Պոմերանցևա, Վլադիմիր Շևչենկո, Ֆեոդոր Ելդինով, Ալեքսանդր Դորոգով
  • Նկարիչներ՝ Սերգեյ Մարակասով, Տատյանա Մակարովա, Վիկտորյա Մակինա
  • Ռեժիսորի օգնական՝ Տ. Գալկինա
  • Մոնտաժող՝ Մարգարիտա Միխեևա
  • Խմբագիր՝ Ելենա Նիկիտկինա
  • Տնօրեն՝ Լիլիանա Մոնախովա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Вячеслав Котёночкин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Кононов В. И. Воронеж: история города в памятниках и мемориальных досках. — Историко-краеведческое издание. — Воронеж: Центр духовного возрождения Чернозёмного края, 2005. — С. 132. — 352 с. — ISBN 5-900-270-72-6
  3. «Рубрики - Культура -> Сказки» (ռուսերեն)։ Карагандинская областная юношеская библиотека։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է 2013-01-21։ «Золотников В.М. Котенок с улицы Лизюкова/Рис.А.Котеночкина. - М.: Киноцентр, 1992.- 18 с.: ил. ISBN 5-7240-0056-3: 9 р. 28 к.» 
  4. «В Воронеже установили памятник «Котёнку с улицы Лизюкова»»։ NEWSru.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին 
  5. Дарья Шиповская (2016-06-20)։ «Воронежские аниматоры приступают к съёмкам продолжения «Котёнка с улицы Лизюкова»»։ Моё!։ Վերցված է 2016-06-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]