Վլադիմիր Սուտեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Սուտեև
Ծնվել էհուլիսի 5, 1903(1903-07-05)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էմարտի 10, 1993(1993-03-10)[3] (89 տարեկան) կամ մարտի 8, 1993(1993-03-08)[2] (89 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Մասնագիտությունգրող, մանկագիր, սցենարիստ, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, ռեժիսոր, նկարազարդող, վիզուալ արտիստ և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի շքանշան
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Վլադիմիր Գրիգորևիչ Սուտեև (ռուս.՝ Владимир Григорьевич Сутеев, հուլիսի 5, 1903(1903-07-05)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] - մարտի 10, 1993(1993-03-10)[3] կամ մարտի 8, 1993(1993-03-08)[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս գրող, նկարիչ-պատկերազարդող և ռեժիսոր-մուլտիպլիկատոր, սցենարիստ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1965)։ Խորհրդային մուլտիպլիկացիայի ամենանշանակալի դեմքերից մեկը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, խորհրդային հայտնի մաշկաբան, Մոսկվա քաղաքի առողջապահության բաժնի վեներոլոգիական սեկցիայի առաջատար մասնագետ, Ստալինյան մրցանակի մրցանակակիր, բժիշկ Գրիգորի Օսիպովիչ Սուտեևի (1879-1960) ընտանիքում։ Մայրը Զինաիդա Վասիլևնա Սուտեևան է[4][5]։ Հայրը հետաքրքրվում էր նկարչությամբ, երգով, համերգներով հանդես էր գալիս Միությունների տանը[6]։ Ստեպան Էրզիայի մտերին ընկերն էր, ում համար նրա կինը բնորդում էր և ով մեծ ազդեցություն է ունեցել Վլադիմիրի վրա։ Գ. Օ. Սուտեևի մահից հետո նրա նոթերն ու հիշողություններն ընկերոջ մասին հրատարակվել են «Քանդակագործ Էրզիան» գրքով[5][7]։ Վլադիմիրն ընդունվել է 11-րդ արական գիմնազիան, իսկ վերջին դասարաններում սովորել է արդեն խորհրդային դպրոցում։ 14 տարեկանից սկսել է գումար վաստակել. առողջապահական ցուցահանդեսների համար նկարել է դիագրամներ, սպորտային մրցույթների հաղթողների համար` դիպլոմներ, աշխատել է որպես սանիտար առաջին կոմունիստական կարմիրբանակային հոսպիտալում, դպրոցի ցածր դասարաններում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի մարզիչ։ Սովորել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում։ Եղել է ամբիդեկստոր, այսինքն, հավասարապես տիրապետել է աջ ու ձախ ձեռքերին. մի ձեռքով կարողանում էր գրել, իսկ մյուսով` նկարել[8]։ Առաջին ճանաչումը ձեռք է բերել որպես նկարիչ-ծաղրանկարիչ։

Մուլտիպլիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Սուտեևի «Եվ մենք դեպի Օլիմպիադա» մուլտֆիլմը (1940)

Ընդունվել է Կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումի գեղարվեստի ֆակուլտետ։ Նրա հետ սովորում էին նաև իր հարազատ եղբայրը` Վյաչեսլավ Սուտեևը (1904-1993), ինչպես նաև` ոչ հարազատ եղբայրը` Դմիտրի Բոգոլեպովը (1903-1990), ովքեր ի վերջո դառնում են գիտահանրամատչելի ֆիլմերի ռեժիսորներ[6]։ Դեռ ուսման տարիներին Վլադիմիրը միացել է մուլտիպլիկատորների փորձառական-արտադրական խմբին։ Որպես մուլտիպլիկատոր նրա դեբյուտը կայացել է «Չինաստանը կրակի մեջ է» ֆիլմում (1925), որտեղ առաջին անգամ կիրառվել է մուլտիպլիկացիայի ալբոմային մեթոդը։ 1924-1925 թվականներին Սուտեևն իրեն փորձել է գովազդային պաստառներում` ստեղծելով մի քանի կինոպաստառներ այն արտասահմանյան ֆիլմերի համար, որոնք վարձույթով ցուցադրվել են ԽՍՀՄ-ում։ Դրանցից են «Անտոմս ուղևորը», «Աղջիկը դիմակով», «Փարավոնի կինը», «Կաշվե ձեռնոցներ», «Կուրտիզանուհի», «Սարերի սիրտը», «Երեք հրացանակիրները» ֆիլմերը[9]։ Հայտնի է նաև 1934 թվականին նրա կողմից ստեղծված պաստառը «Ուրախ տղաներ» ֆիլմի համար, որը Դմիտրի Բաբիչենկոյի հետ համատեղ աշխատանք էր։ 1928 թվականին ավարտել է ուսումն ու սկսել աշխատել «Մեժրաբպոմֆիլմ» կինոֆաբրիկայում։ 1931 թվականին բեմադրել է առաջին խորհրդային հնչյունային մուլտֆիլմը։ Լև Ատամանովի և Դմիտրի Բաբիչենկոյի հետ մշակել է Կլյակսայի կերպարը, որը հանդես է եկել մի շարք մուլտֆիլմերում։ 1935 թվականին միացել է Վիկտոր Սմիրնովի խմբում` աշխատելով փաստացի որպես ռեժիսոր։ 1936 թվականից սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գնացել է ռազմաճակատ, ռազմական գործողություններին մասնակցել է մինչև վերջին օրը[10]։ Մասնակցել է 1944 թվականի Բելառուսի օպերացիային, Հարավ-արևմտյան ճակատի կռիվներին[8]։ Պատերազմի տարիներին մի քանի ֆիլմեր է նկարահանել «Վոյենտեխֆիլմ» ստուդիայում։ 1947 թվականից դասավանդել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացների շրջանակներում։ Ներդրում է ունեցել գունավոր ֆիլմերի նկարահանման գործում։ 1948 թվականին անսպասելիորեն ընդհատել է ռեժիսորական գործունեությունն ու հեռացել է ստուդիայից` չավարտելով «Որսորդական զենք» ֆիլմի նկարահանումները։ Նրա անսպասելի հեռացումը մտերիմներն ու գործընկերները կապում էին նրա` մուլտիպլիկատոր Տատյանա Տարանովիչի հանդեպ անպատասխան սիրո հետ, ով խմբին էր միացել 1946 թվականին։ Նա Սուտեևից փոքր էր 13 տարով, ամուսնացած էր և ուներ դուստր։ Պահպանվել են Սուտեևի կողմից Տարանովիչին ուղղված հարյուրավոր նամակներ։ Միայն 37 տարի անց, այդ ժամանակ երկուսն էլ արդեն այրիացած, նրանք ամուսնացել են։ Տատյանան այդ ժամանակ 37 տարեկան էր, իսկ Սուտեևը` 80։ «Նորապսակները» միասին ապրել են 10 երջանիկ տարի` մահանալով նույն տարում[11][12]։ Հետագայում Սուտեևը համագործակցել է «Սոյուզմուլտֆիլմի» հետ գլխավորապես որպես սցենարիստ։ Գրել է մոտավորապես 40 սցենար մուլտիպլիկացիոն կինոյի համար, և դրանցից գրեթե բոլորը նկարահանվել են։

Մանկական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականից աշխատել է «Մանկական գրականություն» հրատարակչությունում։ Պատկերազարդել է խորհրդային գրողների մի շարք մանկական հեքիաթներ, որոնցից են Կոռնեյ Չուկովսկին, Սամուիլ Մարշակը, Սերգեյ Միխալկովը։ Առաջին անգամ նկարչի պատկերազարդումով ռուսերենով լույս են տեսել Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները», նորվեգացի գրող Ա. Պրեյսենի «Ուրախ Նոր տարի», անգլիացի գրող Լ. Մուրի «Փոքրիկ ջրարջն ու նա, ով նստած էր լճի ափին» ստեղծագործությունները։ 1952 թվականին հրապարակվել է Սուտեևի առաջին հեղինակային գիրքը` «Երկու հեքիաթ մատիտների ու ներկերի մասին»։ Չուկովսկին ողջունել է գրքի լույսընծայումը «Գրական թերթ»-ում տպագրված գրախոսությամբ։ Վլադիմիր Սուտեևի պատկերազարդումները հաճախ օգտագործվում են մանկապարտեզների, մանկական բժշկական հաստատությունների, ճաշարանների, խանութների, մանկական անկյունների ձևավորման համար։ Դրանք տպագրվում են սրբիչների, թաշկինակների և երեխաների համար նախատեսված այլ ապրանքի վրա։ Վլադիմիր Սուտեևը գրել է շատ հեքիաթներ, որոնք տարբերվում են կենդանությամբ, սրամտությամբ, պարզությամբ և հասանելի են ամենափոքր ընթերցողներին։ Գրեթե յուրաքանչյուր նախադասություն ուղեկցվում է վառ պատկերազարդումներով, որտեղ Սուտեևը շատ բան է պատկերում մուլտֆիլմերից։ Նրա աշխույժ նկարները նման են մուլտֆիլմերի կադրերի, կերպարներն ունեն գրաֆիկական անհատականություն, որն արտահայտված է արտաքինում, շարժումներում, դիմախաղում։ Նրա գրքերում միշտ շատ հումոր կա, որն օգնում է առանց բարոյախոսության երեխաներին բացատրել պարզ ճշմարտություններ։ Այժմ Սուտեևի պատկերազարդումները թողարկվում են նաև բացիկների տեսքով։ Մահացել է 1993 թվականի մարտի 8-ին։ Թաղված է Նիկոլսկու գերեզմանատանը, Բալաշիխա քաղաքում[13]։ Վլադիմիր Սուտեևի 100-ամյա հոբելյանին է նվիրվել «Կղզիներ» շարքի թողարկումներից մեկը «Կուլտուրա» հեռուստաալիքով[14]։

Հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քեռի արջը»
  • «Խնձորը»
  • «Խնձորի պարկ»
  • «Եղևնի»
  • «Նավակ»
  • «Ո՞վ ասաց մյաու»
  • «Սնկերի տակ»
  • «Տարբեր անիվներ»
  • «Մկնիկը և մատիտը»
  • «Քմահաճ կատուն»
  • «Ճուտիկը և բադիկը»
  • «Ձկնորս կատուն»
  • «Աքաղաղը և ներկերը»
  • «Երեք կատվիկ»
  • «Սա ի՞նչ թռչուն է»
  • «Հմուտ ձեռքեր»
  • «Եղևնու մասին»
  • «Մայրիկի տոնը»
  • «Ձյունանուշիկի և փաթիլի մասին»
  • «Ինչպես ավարտվեց ձմեռը»
  • «Բոլորի համար տոն է»
  • «Ինչպես էի ես ձուկ բռնում»
  • «Մենք անտառում ենք»
  • «Տատիկի այգին»
  • «Մենք արդեն դպրոցում ենք»
  • «Հրավառություն»
  • «Մենք դերասաններ ենք»
  • «Այբոլիտի մասին և Չապկինի դիմանկարը»
  • «Վերնատնակ»
  • «Մեկ, երկու, միասին»
  • «Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից»
  • «Պետյան ու Կարմիր Գլխարկը»
  • «Պետյա Իվանովը և հրաշագործ Տիկ-Տակը»
  • «Կախարդական խանութը»

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կողմնորոշում տեղանքում» (1941)
  • «Թշնամական տանկերի տեսակները» (1941)
  • «Ոչնչացրո՛ւ թշնամու տանկը» (1941)
  • «Պայքար թշնամու տանկերի դեմ» (1941)
  • «Ինչպե՞ս պայքարել սառցակալման դեմ» (1941)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #107557584 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Гордадзе Г. Н., Зенайшвили О. П. Памяти Г. О. Сутеева // Медицинская паразитология и паразитарные болезни : журнал. — 1960. — Т. 29. — С. 505—506. — ISSN 0025-8326.
  5. 5,0 5,1 Клюева, И. В. Грани скульптурной вселенной. Произведения Степана Эрьзи в музеях Саранска. — Саранск: Издательство Мордовского университета, 2008. — С. 37. — 291 с. — ISBN 978-5-7103-1727-3
  6. 6,0 6,1 Сутеев В. Г. Кто сказал «мяу»? (Художник рассказывает о себе) // Детская литература : журнал. — 1990. — № 6. — С. 60—64.
  7. Сутеев Г. О. Скульптор Эрьзя / сост. Г. С. Горина. — Саранск: Мордовское книжное издательство, 1968. — 142 с.
  8. 8,0 8,1 Мастера советской мультипликации / сост. Д. Н. Бабиченко. — М.: Искусство, 1972. — С. 155—158. — 190 с.
  9. Онопко Н. И. Советский киноплакат двадцатых годов : (Обзор киноплакатов к художественным фильмам, хранящихся в Государственной библиотеке СССР имени В. И. Ленина) // Труды / Государственная библиотека СССР им. В. И. Ленина. — М. : Книга, 1958. — Т. II. — С. 252—280. — 281 с.
  10. Ерёмин В. Н. Творцы притч и иллюзий. Жизнеописания славных писателей-сказочников. — Ногинск: Остеон-Фонд, 2016. — С. 328. — ISBN 9781772466751
  11. Александр Маянцев (2016 թ․ հունիսի 30). «Утенок + Цыпленок». Российская газета.
  12. Татьяна Уланова (2017 թ․ մարտի 12). ««Золотой мой цыплёнок!» История любви Владимира Сутеева и Татьяны Таранович». Аргументы и факты.
  13. Могила В. Г. Сутеева
  14. К 100-летию со дня рождения Владимира Григорьевича Сутеева

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]