Նաթան Լերներ
Նաթան Լերներ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 30, 1932 |
Ծննդավայր՝ | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 20, 1993 (60 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | մուլտիպլիկատոր և ռեժիսոր |
IMDb։ | ID 0503637 |
Նաթան Օզիասովիչ Լերներ (ռուս.՝ Натан Озиасович Лернер, դեկտեմբերի 30, 1932, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 20, 1993, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, սցենարիստ և բեմադրող նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաթան Լերները ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 30-ին Բաքվում, Օզիաս Մոիսեևիչ Լերների ու Ռեվեկկա Իսահակովնա Լերների ընտանիքում։ 1953 թվականին Մոսկվայի 1905 թվականի անվան շրջանային գեղարվեստական ուսումնարանն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան պատական գեղարվեստական ինստիտուտում, ապա տեղափոխվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետ, որն ավարտել է 1959 թվականին։ Ստացել է մուլտիպլիկացիոն կինոյի նկարչի մասնագիտություն։
1960 թվականից Նաթան Լերները եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի բեմադրող նկարիչ։ Աշխատելով առաջատար խորհրդային ռեժիսորների հետ, ինչպիսիք էին Միխայիլ և Վերա Ցեխանովսկիները («Աղվեսը, կուղբն ու մյուսները» (1960) և «Վայրի կարապները» (1962) լիամետրաժ մուլտֆիլմը), Եֆիմ Գամբուրգը («Լրտեսական կրքեր» (1967) և «Տեսակի ծագումը» (1966) և այլք, անցել է մուլտիպլիկացիայի լավագույն դպրոցը։
Որպես ռեժիսոր՝ Նաթան Լերներն իր նորամուտը կատարել է «Տաջիկֆիլմ» ստուդիայում, որտեղ 1972 թվականին նկարահանել է «Աֆենդին, ավանակն ու գողերը» ֆիլմը[1]։ 1973 թվականից աշխատել է «Մուլտհեռուստաֆիլմում»՝ «Էկրան» ստեղծագործական միությունում։ Նոր ստուդիայում իրականացրած առաջին ռեժիսորական աշխատանքները, որ միանգամից հաջողություն է ունեցել գործընկերների շրջանում և արժանացել ժողովրդականության հանդիսատեսի շրջանում, եղել են նախկինում «Մուլտհեռուստաֆիլմում» թողարկված «Մյունխհաուզենի արկածները» մինի սերիալի երկու սերիաները՝ «Դիպուկ կրակոց» (ռուս.՝ «Меткий выстрел», 1973) և «Սիրամարգ» (ռուս.՝ «Павлин», 1974)։
1980-ական թվականների սկզբին Նաթան Լերները տարվել է տիկնիկային ֆիլմերի ստեղծմամբ և հասել նշանակալի հաջողությունների։ Այդ տարիներին Լերների ստեղծած լավագույն ֆիլմը «Սատանի ճուտ № 13» (ռուս.՝ «Чертёнок № 13») մուլտֆիլմն է[1]։
Հատուկ Նաթան Լերների համար սցենարներ են գրել Ալեքսանդր Կուռլյանդսկին, Արկադի Խայտը, Էդուարդ Ուսպենսկին, Լյուդմիլա Պետրուշևսկայան, Մարինա Վիշնևեցկայան։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաթան Լերների մուլտֆիլմերը մրցանակների են արժանացել մի շարք կինոփառատոններում[2].
- 1984 – «Պլյուխ և Պլիխ» – Ռյազանում անցկացված Խորհրդային մուլտիպլիկացիայի փառատոնի մեծ մրցանակ, 1985,
- 1987 – «Կենդանաբանական այգում վերանորոգում է» – Զագրեբի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի գրան-պրի, 1988։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972 – Աֆենդին, ավանակն ու գողերը (ռուս.՝ Аффенди, осёл и воры)
- 1972 – Հասցրի՛ (ռուս.՝ Успела!)
- 1973 – Մյունխհաուզենի արկածները։ Դիպուկ կրակոց (ռուս.՝ Приключения Мюнхаузена. Меткий выстрел)
- 1974 – Մյունխհաուզենի արկածները։ Սիրամարգ (ռուս.՝ Приключения Мюнхаузена)
- 1975 – Քաջընթացիկ Մուկը (ռուս.՝ Мук-скороход)
- 1976 – Բոլորն անհասկացող են (ռուս.՝ Все непонятливые)
- 1977 – Մարուսյայի կարուսելը (ռուս.՝ Марусина карусель)
- 1978 – Գողացված արևը (ռուս.՝ Краденое солнце)
- 1980 – Ակադեմիական թիավարություն (ռուս.՝ Академическая гребля)
- 1981 – Шиворот-навыворот
- 1981 – Չես խլացնի, ոտնատակ չես տա տարիները (ռուս.՝ Не заглушить, не вытоптать года)
- 1982 – Սատանի ճուտ № 13 (ռուս.՝ Чертёнок № 13)
- 1983 – Շիկահավն ու արջը (ռուս.՝ Малиновка и медведь)
- 1984 – Կախարդական բահ (ռուս.՝ Волшебная лопата)
- 1984 – Պլյուխ և Պլիխ (ռուս.՝ Плюх и Плих)
- 1985 – ԲՀԻՊԿ։ Թողարկում 3։ Քնի թագավորություն (ռուս.՝ КОАПП. Выпуск 3. Сонное царство)
- 1986 – Փիղը և Փրփուրիկը (ռուս.՝ Слон и Пеночка)
- 1987 – Կենդանաբանական այգում վերանորոգում է (ռուս.՝ В зоопарке — ремонт!)
- 1987 – Բոլորն անհասկացող են (ռուս.՝ Все непонятливые)
- 1988 – Կատուն, որը կարողանում էր երգել (ռուս.՝ Кот, который умел петь)
- 1989 – Երաժշտական խանութ (ռուս.՝ Музыкальный магазинчик)
- 1990 – Հավ (ռուս.՝ Курица)
- 1991 – Հեքիաթ (ռուս.՝ Сказка)
- 1992 – Երջանիկ արքայազնը (ռուս.՝ Счастливый принц)
- 1993 – Երեք տիպեր ու ջութակահարը (ռուս.՝ Три типа и скрипач)
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 – Կենդանաբանական այգում վերանորոգում է (ռուս.՝ В зоопарке — ремонт!)
- 1993 – Երեք տիպեր ու ջութակահարը (ռուս.՝ Три типа и скрипач)
Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 – Աղվեսը, կուղբն ու մյուսները (ռուս.՝ Лиса, бобëр и другие)
- 1962 – Վայրի կարապները (ռուս.՝ Дикие лебеди)
- 1963 – Աֆրիկյան հեքիաթ (ռուս.՝ Африканская сказка)
- 1964 – Ձկնորս կատուն (ռուս.՝ Кот-рыболов)
- 1965 – Ձեր առողջությունը (ռուս.՝ Ваше здоровье)
- 1966 – Տեսակի ծագումը (ռուս.՝ Происхождение вида)
- 1967 – Փղիկը (ռուս.՝ Слонёнок)
- 1967 – Լրտեսական կրքեր (ռուս.՝ Шпионские страсти)
- 1968 – Հին պատգամներ (ռուս.՝ Старые заветы)
- 1971 – Միայն մեծահասակների համար (թողարկում 1) (ռուս.՝ Только для взрослых (выпуск 1))
- 1972 – Աֆենդին, ավանակն ու գողերը (ռուս.՝ Аффенди, осёл и воры)
- 1972 – Հասցրի՛ (ռուս.՝ Успела !)
- 1973 – Միայն մեծահասակների համար (թողարկում 2) (ռուս.՝ Только для взрослых (выпуск 2))
Դրանից բացի, Նաթան Լերները հեղինակել է մի շարք սյուժեներ «Պատրույգ» (ռուս.՝ «Фитиль») կինոամսագրի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Наталия Венжер. Натан Лернер // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.393-394.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- К 70-ТИ ЛЕТИЮ СО ДНЯ РОЖДЕНИЯ ХУДОЖНИКА, РЕЖИССЁРА НАТАНА ЛЕРНЕРА
- Натан Лернер (անգլ.) Internet Movie Database կայքում
- Натан Лернер — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
- Натан Лернер — animator.ru
- «Наши мультфильмы» Интеррос 2006, ISBN 5-91105-007-2, Наталия Венжер «Натан Лернер» (статья о режиссёре и его мультфильмах)
|