Աֆրիկյան հեքիաթ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրիկյան հեքիաթ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերգիծանք
ՌեժիսորԼեոնիդ Արիստով և Իգոր Նիկոլաև
ՍցենարիստԻգոր Բոլգարին
ՀնչյունավորումՍերգեյ Ցեյց և Ալեքսեյ Կոնսովսկի
Բեմադրող նկարիչՆաթան Լեռներ
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն15 րոպե
Թվական1963

Աֆրիկյան հեքիաթ (ռուս.՝ Африканская сказка), խորհրդային մուլտֆիլմ «քաղաքակրթված» կենդանիների կողմից սևամորթ մարդու ստրկացման մասին[1]։

Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ջոմո Քենիաթայի` Քենիայի ազգայնական շարժման առաջնորդի, հեքիաթի մոտիվների։ Այլաբանական պատմությունը պատմում է գաղութարարների դեմ աֆրիկյան ժողովուրդների պայքարի մասին։ Մուլտֆիլմը թողարկվել է 1963 թվականին, Մեծ Բրիտանիայից Քենիայի անկախություն ձեռք բերելու և Ջոմո Քենիաթայի նախագահ ընտրվելու տարին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև մարդն ապրում էր իր հողի վրա, այն առատորեն տալիս էր նրան իր պտուղները, քանի որ «նա ջանասիրաբար աշխատում էր»։

Բայց մի անգամ այդ երկրում հայտնվում է Սպիտակ Փիղը` ասելով` «որքան հարուստ է այս երկիրը, իմ բախտը շատ է բերել, որ ես այստեղ կենդանիներից առաջինն եմ» խոսքերով։

Փիղը հյուրասիրում է մարդուն ծխախոտով, տալիս է նրան փայլփլուն ամսագրեր` շապիկների վրա գեղեցկուհիներով և վառ գովազդով։

Երբ Մարդը ամսագիրը թերթելով հաղորդակից է դառնում «բարձր քաղաքակրթությանը», պարոն Փիղն անքաղաքավարի կերպով խժռում է այն, ինչ կարողանում է և գրավում է տիրոջ տունը։

Ցանկանալով հյուրին դուրս հրավիրել` Մարդը դիմում է «Պարոն կենդանիների» դատարան, որտեղ Փիղը հայտարարում է, որ քաղաքակրթության շռայլ պարգևների (ծխախոտ և ամսագիր) փոխարեն Մարդը ստիպված է տալ նրան ամեն ինչ և «բողոքներով խռովություն չառաջացնել», իսկ դատարանի նախագահ Առյուծը Մարդուն մեղադրում է «իր լավագույն ընկերոջը` Փղին» զրպարտելու համար։ Դատարանը Մարդուն մեղավոր է ճանաչում, սակայն նրա` ներողամտության արժանի «հետամնացության և վայրենության համար» նրան թույլատրում են նոր տուն կառուցել։

Սակայն ամեն անգամ, երբ մարդը նոր տուն էր կառուցում, այն գրավում էր գազաններից որևէ մեկը. կարդինալ ռնգեղջյուրը, դատախազ բորենին, փաստաբան կոկորդիլոսը։

Այդ ժամանակ Մարդը կառուցում է մի մեծ հյուղ։ Դրան տիրանալու համար կենդանիները սկսում են իրար հետ կռվել։ Երբ նրանք բոլորով մտնում են շինության մեջ, Մարդն այրում է այն, և կենդանիները խուճապահար փախչում են։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխախոտը, որ Փիղը տալիս է Սևամորթ մադուն, «Winston» է։ Ամսագրերի գովազդի մեջ նկատելի են «Coca-Cola» ըմպելիքի և «Chevrolet» ավտոմեքենայի գովազդները։

Կենդանիների դատարանի մեղադրանքը պարունակում է «Ad perpetuam rei memoriam» (Հավերժ հիշատակ իրադարձություններին) գրությունը։

Հավելյալ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը թողարկվել է «Սև մարդը և Սպիտակ փիղը» անվանումով[2]։ Տարբերակներից մեկում լուսագրերում նշվել է «Ջունգլիների օրենքով» գրությունը[3]։

Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին մուլտֆիլմը ցուցադրվել է Մուլտֆիլմերի մեծ փառատոնում, անիմացիայի պատմաբան Գեորգի Բորոդինի «Արխիվ. 1940-60-ականների խորհրդային հակաիմպերիալիստական մուլտֆիլմերը» ծրագրի շրջանակներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Архив: Советские антиимпериалистические мультфильмы 1940-60 годов, Официальный сайт Большого фестиваля мультфильмов, 2017
  2. Александр Дерябин — Летопись Российского кино: 1946—1965, Канон-плюс, 2010—694 с. — стр. 559
  3. Киноведческие записки, Выпуски 51-52, Всесоюзный научно-исследовательский институт киноискусства, Госкино СССР, 2001 — стр. 309

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]