Ձեր առողջությունը (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Իվան Ակսենչուկ |
Սցենարիստ | Եվգենի Ագրանովիչ |
Հնչյունավորում | Անատոլի Պապանով, Ելենա Պոնսովա, Ալեքսանդր Գրավե, Գեորգի Վիցին և Կլարա Ռումյանովա |
Բեմադրող նկարիչ | Նաթան Լեռներ |
Երաժշտություն | Ալեքսանդր Լոկշին |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 14 րոպե |
Թվական | 1965 |
Ձեր առողջությունը (ռուս.՝ Ваше здоровье), Իվան Ակսենչուկի խորհրդային երգիծական մուլտիպլիկացիոն ֆիլմը, նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1965 թվականին։ Մուլտֆիլմը պատմում է առողջ ապրելակերպի առավելությունների մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափահաս դառնալու օրը ծնողները Տղային ճանապարհում են մեծ աշխարհ և մաղթում, որ նա ինքնուրույն գտնի իր կյանքի ուղին (մուլտֆիլմում այն պատկերվում է ուղենիշ սյուն-տարիների տեսքով)։ Որպեսզի գնալն ավելի հեշտ լինի, նրան տալիս են լավ օգնական` քաջ Առողջությունը, որը միշտ կպաշտպանի իր կրողին, եթե վերջինս հոգ տանի նրա մասին։
Տղան գնում է կյանքի ճանապարհով, կատարում աշխատանքային սխրանքներ, և Առողջությունը միշտ օգնում է նրան։ Ինժեների դիպլոմ ստանալով և վարպետ դառնալով` Տղան շարունակում է պահպանել իր ընկերոջը (Առողջությանը). զբաղվում է սպորտով և հաղթող է ճանաչվում տարբեր մրցույթներում։
Եվ հենց այստեղ հայտնվում են «ընկերները»` համոզելով գլխավոր հերոսին, որ հաջողությունների համար պետք է խմել։ Եվ Տղան գայթակղվում է, հույս դնելով իր «երկաթե Առողջության վրա, որին ոչինչ չի պատահի»։ Հենց նույն պահին հայտնվում են հիվանդությունները, և «30» նշանով սյանը հազիվհազ հասնում է Տղայի անառողջ մարմինը։ Ծայրահեղ հյուծված Առողջությունն իր տիրոջը քարշ է տալիս բժշկի մոտ։ Բայց նույնիսկ առողջարանում Տղան չի ցանկանում հետևել ռեժիմին, շարունակում է ծխել, իսկ հետո էլ` զբաղվել ինքնաբուժմամբ։ Եվ գալիս է այն պահը, երբ Առողջությունն ուղղակի անհետանում է։
-Մի՞թե սա վերջն է,-«40» նշանով սյանը հասնելով` զարմանում է գլխավոր հերոսը։
-Ինչո՞ւ է վերջը,-զարմանում է Դյուցազուն Ծերուկն, ինչպիսին Տղան այդպես էլ չդարձավ:-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես վերաբերվում քո առողջությանը։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Ե. Ագրանովիչ
- Բեմադրող նկարիչ` Նաթան Լերներ
- Կոմպոզիտոր` Ա. Լոկշին
- Օպերատոր` Բ. Կոտով
- Հնչյունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
- Ռեժիսիորի օգնականներ` Բ. Պետին, Ե. Շիլովա
- Մոնտաժող` Լ. Գեորգիևա
- Խմբագիր` Պ. Ֆրոլով
- Մուլտֆիլմի տնօրեն` Գ. Կրուգլիկով
- Նկարիչներ` Տատյանա Տարանովիչ, Օլգա Օռլովա, Անատոլի Պետրով, Լեոնիդ Կայուկով, Վիտալի Բոբրով, Ելիզավետա Կոմովա, Էլվիրա Մասլովա, Իվան Դավիդով, Ալեքսանդր Դավիդով, Վլադիմիր Զարուբին, Դմիտրի Անպիլով
- Դերերը հնչյունավորել են` Ա. Պապանով (Տղա/ Առողջություն), Ե. Պոնսովա (Մայրիկ), Ալեքսանդր Գրավե (բժիշկ), Գ. Վիցին (բաժակակից ընկեր/Հիվանդություն), Կ. Ռումյանովա (Աղջիկ-տրակտորավարուհի/աղջիկ)
- Ռեժիսոր` Իվան Ակսենչուկ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966- Սպորտային ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնի պատվավոր դիպլոմ, Կորտինա դ’Ամպեցո, Իտալիա
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակսենչուկի ստեղծագործության մեջ կարելի է առանձնացնել ժանրային երեք «լար»... Երկրորդ ուղղությունը սատիրան է, մի ժանր, որը շատ կարևոր է 1960-ական թվականների մուլտիպլիկացիայի համար։ Ակսենչուկը այս նյութը փորձարկել է դեռ 1950-ական թվականներին, «Անտառային էստրադայում», «13-րդ երթաշրջան», «Ձեր առողջությունը», «Դրախտը խրճիթում», «Կային-չկային մի պապիկ ու տատիկ» և այլ մուլտֆիլմերում։ Ակսենչուկի հեքիաթային կամ պլակատային շատ մուլտֆիլմերում առկա է երգիծական տարրը։ Եվ իհարկե, այս ցանկում են նաև «Ֆիտիլ» հաղորդաշարի համար գրված սյուժեները։ - Գեորգի Բորոդին։ «Ակսենչուկի 90-ամյակի առթիվ[1]»
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ձեր առողջությունը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Ձեր առողջությունը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|