Անատոլի Պետրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Պետրով
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 15, 1947(1947-09-15)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝մարտի 3, 2020(2020-03-03) (72 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝նկարիչ, մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, ռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ՝
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 1900814

Անատոլի Ալեքսեևիչ Պետրով (ռուս.՝ Анатолий Алексеевич Петров, սեպտեմբերի 15, 1947(1947-09-15), Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 3, 2020(2020-03-03), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոի Պետրովը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 15-ին Մոսկվայում։ 1959 թվականին ավարտել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային առընթեր նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացները և աշխատանքի ընդունվել ստուդիայում։ Ստաժավորում է անցել «Զագրեբ-ֆիլմ» կինոստուդիայում (Հարավսլավիա)։

1964 թվականին ավարտել է Պոլիգրաֆիական ինստիտուտի երեկոյան բաժինը։ Մինչև 1968 թվականն աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, ապա աշխատել է ինքնուրույն որպես ռեժիսոր՝ միաժամանակ հանդես գալով որպես իր ֆիլմերի մեծ մասի բեմադրող նկարիչ և մուլտիպլիկատոր։

Անատոլի Պետրովն իր համար ընտրել է մուլտիպլիկացիայի շատ հազվադեպ ու բարդ ոճ եռաչափ տարածությունում։ Նա ակտիվորեն տեղաշարժել է վիրտուալ տեսախցիկը՝ տեսարանը ցուցադրելով տարբեր ռակուրսներից, ինչի շնորհիվ մուլտֆիլմը ձեռք է բերում ծավալ և դինամիկություն։ Հայտնի վաղ աշխատանքներում դա ցուցադրվել է Սևեր Գանսովսկու սցենարով նկարահանված «Հրաձգարան» (1977) մուլտֆիլմում։

1980-ական թվականներին ռեժիսորն անդրադարձել է հին հունական առասպելներին՝ նկարահանելով «Հերակլեսն Ադմետոսի մոտ» (1986), «Էրոսի ծնունդը» (1989), «Դափնե» (1990), «Սալմակա հավերժահարսը» (1992), «Պոլիփեմոսը, Ացիսն ու Գալատեան» (1996) մուլտֆիլմերը, որոնցում նատուրալիստորեն ցուցադրվել է մարդկային մարմնի մերկությունը[1]։

Անատոլի Պետրովը մահացել է 2010 թվականի մարտի 3-ին Մոսկվայում։

Ակադեմիական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990-ական թվականների վերջից Անատոլի Պետրովը դասավանդել է անիմացիա Մոսկվայի «Արգուս» ստուդիային առընթեր անիմացիոն կինեմատոգրաֆիայի № 333 գեղարվեստի լիցեյում (ներկայում՝ Թատերական գեղարվեստատեխնիկական քոլեջ № 60)։
  • Դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտում։
  • Կյանքի վերջին տարիներին Անատոլի Պետրովը գրել և նկարազարդել է մուլտիպլիկացիայի եռահատոր դասագիրք[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1958  ֆ Պետյան ու Կարմիր գլխարկը Петя и Красная Шапочка մուլտիպլիկատոր
1959  ֆ Շուտով անձրև կլինի Скоро будет дождь մուլտիպլիկատոր
1959  ֆ Ուղիղ երեքն անց տասնհինգ... Ровно в три пятнадцать… մուլտիպլիկատոր
1960  ֆ Երկաթե ընկերներ Железные друзья մուլտիպլիկատոր
1960  ֆ Ոսկե փետուր Золотое пёрышко մուլտիպլիկատոր
1960  ֆ Արքայական նապաստակներ Королевские зайцы մուլտիպլիկատոր
1960  ֆ Մուլտիպլիկացիոն Կրոկոդիլ № 3 Мультипликационный Крокодил № 3 մուլտիպլիկատոր
1960  ֆ Մուրզիլկան արբանյակի վրա Мурзилка на спутнике մուլտիպլիկատոր
1960  ֆ Տարբեր անիվներ Разные колёса մուլտիպլիկատոր
1961  ֆ Բանալի Ключ մուլտիպլիկատոր
1962  ֆ Մի հանցագործության պատմություն История одного преступления մուլտիպլիկատոր
1962  ֆ Միայն ոչ հիմա Только не сейчас մուլտիպլիկատոր
1963  ֆ Բաժնետերեր Акционеры մուլտիպլիկատոր
1963  ֆ Միլիոնատեր Миллионер մուլտիպլիկատոր
1963  ֆ Մեծ ուտիճը Тараканище մուլտիպլիկատոր
1964  ֆ Ձկնորս կատուն Кот-рыболов մուլտիպլիկատոր
1964  ֆ Կարելին ու Չի կարելին Можно и Нельзя մուլտիպլիկատոր
1964  ֆ Լուսատտիկ № 5 Светлячок № 5 մուլտիպլիկատոր
1964  ֆ Արջուկը Топтыжка մուլտիպլիկատոր
1965  ֆ Ձեր առողջությունը Ваше здоровье մուլտիպլիկատոր
1965  ֆ Վովան անդրսարյան թագավորությունում Вовка в Тридевятом царстве մուլտիպլիկատոր
1965  ֆ Տաք քար Горячий камень մուլտիպլիկատոր
1965  ֆ Բոնիֆացիի արձակուրդը Каникулы Бонифация մուլտիպլիկատոր
1965  ֆ Նարգիս Наргис մուլտիպլիկատոր
1966  ֆ Հպարտ նավակը Гордый кораблик մուլտիպլիկատոր
1966  ֆ Կար-չկար Կազյավինը Жил-был Козявин մուլտիպլիկատոր
1967  ֆ Դարբին կախարդը Кузнец-колдун մուլտիպլիկատոր
1967  ֆ Բազեի երգը Песня о соколе մուլտիպլիկատոր
1967  ֆ Նստարան Скамейка մուլտիպլիկատոր
1967  ֆ Փղիկը Слонёнок մուլտիպլիկատոր
1967  ֆ Ցանկապատ Забор բեմադրող նկարիչ
1968  ֆ Գեղադիտակ-68։ Գետաձի Калейдоскоп-68. Бегемот ռեժիսոր, մուլտիպլիկատոր
1968  ֆ Արծվի ձագը Орлёнок մուլտիպլիկատոր
1968  ֆ Ապակե հարմոնիկա Стеклянная гармоника մուլտիպլիկատոր
1968 ֆ Ցրված Ջովաննին Рассеянный Джованни ռեժիսոր, սցենարիստ,
բեմադրող նկարիչ,
մուլտիպլիկատոր
1969 ֆ Ուրախ կարուսել № 1 Весёлая карусель № 1 մուլտիպլիկատոր
1969  ֆ Պարուհին նավի վրա Балерина на корабле մուլտիպլիկատոր
1969  ֆ Բրեմենյան երաժիշտներ Бременские музыканты մուլտիպլիկատոր
1970  ֆ Ամենաառաջինը Самый первый մուլտիպլիկատոր
1970  ֆ Կառլսոնը վերադարձել է Карлсон вернулся մուլտիպլիկատոր
1970  ֆ Быль-небылица մուլտիպլիկատոր
1971  ֆ Աշխարհի ծայրը Край земли մուլտիպլիկատոր
1971  ֆ Կարմիր փողկապների արկածները Приключения красных галстуков մուլտիպլիկատոր
1971  ֆ Օտար հետքեր Чужие следы մուլտիպլիկատոր
1971  ֆ Ուրախ կարուսել № 3 Весёлая карусель № 3 ռեժիսոր, մուլտիպլիկատոր
1971  ֆ Երկնագույն երկնաքարը Голубой метеорит ռեժիսոր
1972  ֆ Ավե Մարիա Аве Мария մուլտիպլիկատոր
1972  ֆ Ուրախ ծերուկը Весёлый старичок ռեժիսոր
1972  ֆ Գլուխը բարձր Выше голову! մուլտիպլիկատոր
1972  ֆ Բադիկը, որ չէր կարողանում խաղալ ֆուտբոլ Утенок, который не умел играть в футбол մուլտիպլիկատոր
1973  ֆ Ռատիբորի մանկությունը Детство Ратибора մուլտիպլիկատոր
1973  ֆ Առոջղությունն սկսվում է տանը Здоровье начинается дома մուլտիպլիկատոր
1973  ֆ Կկվով ժամացույց Часы с кукушкой մուլտիպլիկատոր
1973  ֆ Հրաշք Чудо ռեժիսոր,
բեմադրող նկարիչ
1974  ֆ Պրոդելկինը դպրոցում Проделкин в школе ռեժիսոր, մուլտիպլիկատոր
1975  ֆ Եվ մայրիկը ինձ կների И мама меня простит ռեժիսոր, մուլտիպլիկատոր
1977  ֆ Հրաձգարան Полигон ռեժիսոր, մուլտիպլիկատոր
1978  ֆ Լուսատտիկ Светлячок ռեժիսոր, սցենարիստ,
բեմադրող նկարիչ,
մուլտիպլիկատոր
1978  ֆ Վերջին նստարանին На задней парте (Выпуск 1) սցենարիստ
1979  ֆ Դեղին փիղ Жёлтый слон մուլտիպլիկատոր
1980  ֆ Կրիայի մասին Про черепаху սցենարիստ
1980  ֆ Սոլնիշկինի ծովագնացությունը Мореплавание Солнышкина ռեժիսոր,
բեմադրող նկարիչ
1980  ֆ Վերջին նստարանին (թողարկում 2) На задней парте (Выпуск 2) սցենարիստ
1981  ֆ Խալիֆ արագիլը Халиф-аист (мультфильм) Халиф-аист / սցենարիստ
1983  ֆ Ստախոսների դղյակը Замок лгунов սցենարիստ
1984  ֆ Վերջին նստարանին (թողարկում 3) На задней парте (Выпуск 3) սցենարիստ
1984  ֆ Գլխարկով կատուն Кот в колпаке մուլտիպլիկատոր
1984  ֆ Երաշտահավի օրացույցը։ Աշուն Синичкин календарь. Осень озвучивание
1985  ֆ Վերջին նստարանին (թողարկում 4) На задней парте (Выпуск 4) սցենարիստ
1986  ֆ Հերակլես Ադմետոսի մոտ Геракл у Адмета ռեժիսոր, սցենարիստ,
նկարիչ
1986  ֆ Երբ ավազը բարձրանա Когда песок взойдёт սցենարիստ
1987  ֆ Հայրենիքի ծառը Дерево родины բեմադրող նկարիչ
1988  ֆ Առյուծը և ինը բորենիները Лев и девять гиен բեմադրող նկարիչ
1989  ֆ Էրոսի ծնունդը Рождение Эрота ռեժիսոր, սցենարիստ,
նկարիչ, մուլտիպլիկատոր
1990  ֆ Դափնե Дафна ռեժիսոր, սցենարիստ,
նկարիչ, մուլտիպլիկատոր
1992  ֆ Սալմակա հավերժահարսը Нимфа Салмака ռեժիսոր, սցենարիստ
1993  ֆ Ծաղրածու Բալակիրև Шут Балакирев սցենարիստ
1996  ֆ Պոլիփեմոսը, Ացիսն ու Գալատեան Полифем, Акид и Галатея ռեժիսոր, սցենարիստ,
մուլտիպլիկատոր

Մրցանակներ փառատոններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Պետրովի «Դասական անիմացիա» (ռուս.՝ «Классическая анимация») դասագրքի շնորհանդեսն ու ցուցահանդեսի բացումը կայացել է 2010 թվականի դեկտեմբերի 21-ին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Ցուցահանդեսում ներկայացվել են Անատոլի Պետրովի գրաֆիկական աշխատանքները, ֆիլմերի էսքիզները, կերպարների մշակումները և այլն[4]։
  • «Галерея Нагорная» պետական ցուցասրահոմ անցկացվել է «Չմոռացված կինեմատոգրաֆ։ Ուրախ կարուսել» (ռուս.՝ «Незабытый кинематограф. Весёлая карусель») ցուցահանդեսը՝ նվիրված հայտնի մուլտիպլիկացիոն ալմանախի ստեղծմանը, որի հիմնադիրներն են եղել Անատոլի Պետրովը, Գենադի Սոկոլսկին, Լեոնիդ Նոսիրևը, Գալինա Բարինովան և Վալերի Ուգարովը։ Ցուցահանդեսում ներկայացվել են «Ուրախ կարուսելի» սյուժեների էսքիզներ և աշխատանքային նյութեր Կինոյի պետական կենտրոնական թանգարանից և մի շարք մասնավոր հավաքածուներից։ Իրականացվել է նաև մուլտֆիլմերի և «Ուրախ կարուսելի» ստեղծողներին նվիրված վավերագրական ֆիլմի անընդհատ ցուցադրություն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  2. [1]
  3. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 509—510.
  4. Во ВГИКе — открытие выставки Анатолия Петрова и презентация его учебника «Классическая анимация».
  5. Выставка «Незабытый кинематограф. Весёлая карусель» проходит в галерее «Нагорная». 20.10.2013

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]