Լեոնիդ Կայուկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Կայուկով
Ծննդյան թիվ՝հունիսի 11, 1938(1938-06-11)
Վախճանի թիվ՝ապրիլի 28, 2019(2019-04-28) (80 տարեկան)
Մասնագիտություն՝նկարազարդող, մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր
Պարգևներ՝Բարեկամության շքանշան
IMDb։ID 2716482

Լեոնիդ Լեոնտևիչ Կայուկով (ռուս.՝ Леонид Леонтьевич Каюков, հունիսի 11, 1938(1938-06-11) - ապրիլի 28, 2019(2019-04-28)), խորհրդային ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ, նկարիչ և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Կայուկովը ծնվել է 1938 թվականի հունիսի 11-ին։ 1970 թվականին ավարտել է Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտը, 1972 թվականին՝ «Կրոկոդիլ» հանդեսի ծաղրանկարիչների դասընթացը։

1960-1999 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում նախ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, իսկ 1972 թվականից որպես ռեժիսոր։

Դասավանդել է մուլտիպլիկացիա Ալմա Աթայում, Քիշնևում, Սանկտ Պետերբուրգում, Դրեզդենում և Մոսկվայում։

1990-ական թվականների կեսերին եղել է «Սոյուզմուլտֆիլմի» տնօրենի տեղակալ, ղեկավարել է «Արջերի փրկարարական ծառայություն» (ռուս.՝ «Медвежья спасательная служба») նախագիծը, մինչև 1996 թվականը եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիա» վարչության անդամ։ 2000 թվականին դարձել է «Волшебный фонарь» (հայ․՝ «Կախարդական լապտեր») ստուդիայի ռեժիսոր։

Աշխատել է որպես գրքերի նկարազարդող։ Անիմացիայի բնագավառում աշխատել է նկարիչներ Մարիա Ռուդաչենկոյի, Ելիզավետա Ժարովայի, Տատյանա Կոլյուշևայի և այլոց հետ։

Լեոնիդ Կայուկովը մահացել է 2019 թվականի ապրիլի 28-ին Մոսկվայում[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 – Ուրախ երեխաներ (ռուս.՝ Весёлые ребята, կինոհանդես «Фитиль» № 126)
  • 1973 – Երաժշտական գիտափորձ (ռուս.՝ Музыкальный эксперимент, կինոհանդես «Фитиль» № 134)
  • 1974 – Ատամիկ (ռուս.՝ Зубик, կինոհանդես «Фитиль» № 141)
  • 1974 – Անակնկալ (ռուս.՝ Сюрприз, կինոհանդես «Фитиль» № 145)
  • 1974 – С бору по сосенке

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (23 նոյեմբերի, 2009 թվական) – հայրենական մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 317-318. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]