Հեքիաթ (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Նաթան Լեռներ |
Սցենարիստ | Մարինա Վիշնևեցկայա |
Հնչյունավորում | Պյոտր Շչերբակով, Վյաչեսլավ Նևիննի և Յուրի Ավշարով |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 526 s |
Թվական | 1990 |
«Հեքիաթ» (ռուս.՝ «Сказка»), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, ստեղծել է Նատան Լերները 1990 թվականին։ Սա նրա վերջին աշխատանքն է «Սոյուզմուլտֆիլմում»։ Դանիլա Խարմսի համանուն ստեղծագործության էկրանավորումն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծն իր տանը բարձրաձայն կարդում է բանաստեղծություններ, իսկ շնիկը նրան դուրս է հանում փողոց զբոսանքի։ Այնտեղ գտնվող ավագ հրշեջը բացատրում է ենթականերին, թե ինչից է պաշտպանում սաղավարտը։ Բանաստեղծն ավելացնում է. «Ընկնող սյուներից»։ Վանյա անունով տղան և Լենչկա անունով աղջիկը գոռում են լուսամուտից. «Դու ամբողջը հորինում եք»։ Բանաստեղծը պատասխանում է. «Միանգամայն ճիշտ է։ Ընդ որում ամբողջ օրը։ Եվ դուք էլ փորձեք»։
Երեխաները սկսում են հորինել հեքիաթ, բայց այդպես էլ չեն կարողանում որոշել, թե ում մասին պետք է այն լինի՝ թագավորի թե թագուհու, ավազակի թե ձիու, մորեխի թե թռչող մուրճի, իսկ գուցե հենց իրենց մասին։ Հեքիաթը գրքի էջերից մեկում հայտնվում է բանաստեղծի ձեռքում, շապիկի վրա տպված՝ «Հարմս»։
Դերերը հնչունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնչյունավորմանը մասնակցել են հայտնի դերեասաններ, ինչպես նաև երեխաներ.
- Պյոտր Շչերբակով՝ բանաստեղծ,
- Վյաչեսլավ Նևիննի՝ դռնապան,
- Յուրի Ավշարով՝ հրշեջ,
- Կատյա Բատանովա՝ Լենչկա
- Սերյոժա Լերներ՝ Վանյա։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնտաժ՝ Նադեժդա Տրեշչովա
- Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
- նկարիչ-անիմատորներ՝ Օլգա Պանոկինա, Տատյանա Մոլոդովա, Ռոման Միտրոֆանով, Սերգեյ Կոսիցին,
- Տիկնիկները և դեկորացիան պատրաստել են՝ Վլադիմիր Աբբակումով, Օլեգ Մասինով, Պավել Գուսև, Միխաիլ Կոլտունով, Վիկտոր Գրիշին, Վալերի Պետրով, Նիկոլայ Զակլյակով, Նադեժդա Լյարսկայա, Նինա Մոլևա, Նատալիա Բարկովսկայա, Աննա Վետյուկովա, Վլադիմիր Կոնոբեև, Ալեկսանդր Մաքսիմով, Վլադիմիր Մասլով, Ալեքսանդր Բելյաև, Սվետլանա Զնամենսկայա, Լիլիաննա Լյուտինսկայա, Նատալյա Գրինբերգ,
- Նկարահանման խմբի տնօրեններ՝ Գրիգորի Խմարա, Վ. Լավրիկ։
Կարծքիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Բուշու-Հարմսի «Պլյուխ և Պլիխ» (1984), «Երազային թագավորություն» «ԿՈԱՊՊ»-ի շարքից (1985), «Կատուն, որը սովորեց երգել» (1988), «Հեքիաթ» (1991, Հարմսի կողմից), «Երջանիկ արքայազնը» (1992), մտել են խորհրդային մուլտիպլիկացիայի ոսկե ֆոնդ։ Այդ տարիներին ռեժիսորին արդեն սիրով հրավիրել են աշխատել և՛ «Սոյուզմուլտֆիլմում»-ում, և՛ «Էկրան»-ում, նրա համար սցենարներ են գրել հայտնի հեղինակներ Ալեքսանդր Կուրլյանդսկին և Արկադի Խայտը, Էդուարդ Ուսպենսկին, Լյուդմիլա Պետրուշևսկայան, Մարինա Վիշնևեցկայան։ - Նատալյա Բենժեր. «Մեր մուլտֆիմեր»[1]
|
![]() |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Наталия Венжер. Натан Лернер // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сказка մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Сказка по Хармсу (1991)
|