Յուրի Ավշարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Ավշարով
Ծնվել էդեկտեմբերի 22, 1937(1937-12-22) կամ նոյեմբերի 22, 1937(1937-11-22)[1]
ԾննդավայրԲաքու, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 29, 2010(2010-01-29) (72 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Բարեկամության շքանշան և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Յուրի Միխայլովիչ Ավշարով (դեկտեմբերի 22, 1937(1937-12-22) կամ նոյեմբերի 22, 1937(1937-11-22)[1], Բաքու, ԽՍՀՄ - հունվարի 29, 2010(2010-01-29), Մոսկվա, Ռուսաստան), սովետական և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ (1995), Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոնի դերասան (1962—2010)։

Հարթաքանդակ Վագանսկովսկի գերեզմանատանը, որտեղ Ավշարովի աճյունն է

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 22-ին Բաքվում՝ հայ ընտանիքում։ 1961 թվականին ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը՝ «Դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» մասնագիտությամբ։ Կուրսի ղեկավար՝ Վ․Էտուշ։
Իր դերասանական կարիերան սկսել է Կամչատկայում, ուր գործուղվել է ուսումնարանն ավարտելուց հետո։ 1962 թվականից սկսել է աշխատել Մոսկվայի երգիծական թատրոնում։

Ծավալել է մանկավարժական մեծ գործունեություն։ 1967 թվականին աշխատել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանում որպես պրոֆեսոր։ 1998 թվականին եղել է Գ․Դերժավինի անվան միջազգային սլավոնական համալսարանի դերասանների վարպետության ամբիոնի վարիչ։

Չեխովյան թեմայով վարպետության դասեր է անցկացրել Անգլիայում, Լատվիայում, Բեռլինում, Ռուսաստանում։ Մահացել է 2010թ․ հունվարի 29-ին Մոսկվայում։ Հուղարկավորվել է Վագանսկովսկի գերեզմանատանը։

2012 թվականին լույս է տեսնում Յուրի Միխայլովիչ Ավշարովին նվիրված գիրք՝ «Յուրի Ավշարով։ Դերասան։ Ռեժիսոր։ Մանկավարժ» վերնագրով, որը գրվել է Շչուկինի ինստիտուտի նրա աշակերտների կողմից։

Կինը Նատալյա Իվանովա Նեչաևան է, աղջիկը՝ Յուլյա Ավշարովան, ՌԴ վաստակավոր դերասանուհի։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964թ․ — «Կանանց վանական միաբանություն», հեղ․` Վ․Դիխովիչնի, Մ․ Սլոբոդսկի։ Ռեժիսոր՝ Վալենտին Պլուչեկ — Նատաշին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Չեխովի անվան ստուդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պահակը», հեղ․՝ Գ․ Պինտեր։ Ռեժիսոր՝ Վ․ Ռուդի — Դեվիս
  • «Ոճիր և պատիժ», հեղ․՝ Ֆ․Դոստոևսկի։ Ռեժիսոր՝ Ռադի Օվչիննիկով — Պորֆիրի Պետրովիչ

Դերերը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմերի ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորական աշխատանքներ թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտում
Միջազգային սլավոնական ինստիտուտում
Համառուսական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
  • «Տուն, որտեղ փշրվում են սրտերը», հեղ․՝ Բ․ Շոու
  • «Պիգմալիոն (պիես)», հեղ․՝ Բ․ Շոու
  • «Վերնիսաժ» — «Մելպոմենի հեքիաթները» Չեխովի մշակմամբ
Թատրոնում՝ «Չեխովի անվան ստուդիա»
  • «Ամառային օրը մոռացված հոկտեմբերին», հեղ․՝ Ֆ․ Տյուտչև /Մ․ Կրուգլովոյի պիեսի մշակում/
  • «Այս երկու աթոռները հրաշալի էակներ են» («Չար ոգի», հեղ․՝ Ֆ․ Դոստոևսկի)
  • «Բորիս Գոդունով», հեղ․՝ Ա․Պուշկին

Երգիծական թատրոնում

Հեղինակային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փոքրիկ ողբերգություններ», հեղ․՝ Ա․ Պուշկին
  • «Դոն Քիշոտ», հեղ․՝ Սերվանտես
  • «Վերադարձ» (1997), հեղ․՝ Պլատոնով
  • «Այդ մասին», հեղ․՝ Մայակովսկի
  • «Կառլոս Կաստանեդա», ՕՐՏ (2000) — դոն Խուան Մատուս

Պարգևատրումներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (1999 թվականի ապրիլի 18) — մշակույթի և արվեստի բնագավառում ծառայությունների, բարեկամության ամրապնդման մեծ ներդրումների և ժողովուրդների միջև համագործակցության, երկարամյա աշխատանքային վաստակի համար։[2]
  • ՌԴ ժողովրդական արտիստ (1995
  • Վաստակավոր արտիստ ՌԽՍՀ (1983

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]