Պլյուխ և Պլիխ (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | կատակերգություն |
Ռեժիսոր | Նաթան Լեռներ |
Սցենարիստ | Յուրի Կովալ |
Հնչյունավորում | Սերգեյ Յուրսկի և Ագար Վլասովա |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 9 րոպե |
Թվական | 1984 |
Պլյուխ և Պլիխ (ռուս.՝ Плюх и Плих), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որն ստեղծվել է 1984 թվականին ռեժիսոր Նատան Լերների կողմից։ Սցենարը գրվել է Վիլգելմ Բուշի «Պլիխ և Պլյուխ» հումորային ստեղծագործության հիման վրա, Դանիիլ Խարմսի թարգմանությամբ։ Այս ֆիլմը ներառվել է Խորհրդային Միության ոսկե ֆիլմադարանում[1]։
Հեղինակի տեքստը կարդում է խորհրդային հայտնի դերասան Սերգեյ Յուրսկին[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու սովորական տղաներ՝ Պաուլ ու Պետեր Ֆիտիխները, չար Կասպար Շլիխից փրկում են երկու փոքր շների՝ Պլյուխին և Պլիխին։ Շնիկներին խեղդվելուց փրկելուց հետո տղաները նրանց տանում են իրենց տուն։ Սակայն նրանց ծնողներն ուրախությամբ չեն ընդունում իրենց տանը շների հայտնվելը։ Հետո Պաուլի և Պետերի տանը հայտնված Պլիխն ու Պլյուխը սկսում են անքաղաքավարի կերպով չարաճճիություն անել, ինչի համար «կալանավորվում են մեկ օրով»։ Բայց մի քանի օր անց նրանք փրկում են օտարերկրյա ճանապարհորդ պարոն Խոպպին և նույնիսկ օգնում են նրան ու գտնում նրա գլխարկն ու հեռադիտակը։
Հիացած Խոպպն ասում է, որ շատ է սիրում այդպիսի շնիկների, տանում է նրանց Լոնդոն, որպեսզի Հայդ պարկում նվերներ բաժանի և Ֆիտիխներին 100 ռուբլի է վճարում։ Իսկ Կասպար Շլիխը նախանձից խեղդվում է գետում։
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանող խումբը կազմում եղել են[3].
- Ռեժիսոր – Նատան Լեռներ
- Սցենարիստներ – Յուրի Կովալ, Դանիիլ Խարմս
- Կոմպոզիտոր – Միխայիլ Մեերովիչ
- Անիմատորներ – Սերգեյ Անաշկին, Ալլա Գրիշկո, Ֆազիլ Գասանով
- Օպերատոր – Լեոնարդ Կալվինկովսկի
- Հնչյունային օպերատոր – Սերգեյ Կել
- Բեմադրող նկարիչ – Յուրի Իյասկին
- Խմբագիր – Ալիսա Ֆեոդորիդի
- Տիկնիկներն ու բեմանկարը պատրաստել էին.
- Մարգարիտա Բոգատսկայա
- Վալերի Պետրով
- Նադեժդա Լյարսկայա
- Անատոլի Կուզնեցով
- Լյուդմիլա Ռուբան
- Ելենա Պոկրովսկայա
- Գենադի Բոգաչև
- Ա. Դեգտյարև
- Օ. Ուսաչևա
- Անատոլի Գնեդինսկի
- Տեքստը կարդում է – Սերգեյ Յուրսկի
- Հնչյունավորողներ
- Ագար Վլասովա
- Ստանիսլավ Ֆեդոսով
- Ե․ Չերնովա
- Տնօրեն – Իգոր Գելաշվիլի
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985 թվականին ստացել է Ռյազանի խորհրդային մուլտիպլիկացիայի փառատոնի մեծ մրցանակ[4]։
Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներին Studio PRO Video-ն այս մուլտֆիլմը թողարկել է VHS համակարգով, լավագույն խորհրդային մուլտֆիլմների ժողովածուում։ Բոլոր արտոնագրված տեսաերիզներն արտադրվել են Hi-Fi Stereo ձայնով և PAL համակարգում։
Մուլտֆիլմը թողարկվել է DVD տեսասկավառակով, «Խոշոր Պլան» ընկերության կողմից։ Այս մուլտֆիլմից բացի տեսասկավառակում ընդգրկվել են նաև այլ մուլտֆիլմներ՝ «Պիֆի արկածները», «Խելացի շնիկ Սոնյան», «Նայդա», «Ծովահենի նոթերը», «Կեշան ու Ռոստիկը»[5].
- Ձայն՝ Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono,
- Տարածաշրջանային կոդ՝ 0 (All),
- Պատկեր՝ Standart 4:3 (1,33:1),
- Գույն՝ PAL,
- Փաթեթավորում՝ պարզեցված հրատարակություն,
- Ընդհանուր տևողություն՝ 102 րոպե,
- Տեղայնացնող՝ «Խոշոր Պլան»։
Ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
1984-1991 թվականներին մուլտֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյով։ Մուլտֆիլմը ցուցադրվել է նաև «Բարի գիշեր, երեխանե՛ր» հեռուստահաղորդման ժամանակ։ 1992 թվականից մինչև 1996 թվականը մուլտֆիլմը ցուցադրվել է РТР-ով, իսկ մյուս ալիքներով հաճախ կրկնվել է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Наталия Венжер. Натан Лернер // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-28-ին։ Վերցված է 2019-07-08
- ↑ «Фильм «Плюх и Плих». Описание, обсуждения, отзывы. КиноМета.»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-08-ին։ Վերցված է 2019-07-08
- ↑ «ПЛЮХ И ПЛИХ» (фильм) кукольный
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.393-394.
- ↑ Приключения Пифа. Сборник мультфильмов
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мультфильм на сайте Аниматор.ру
- Оригинал стихотворения на немецком
- Стихотворение «Плюх и Плих»
- Творческое объединение «ЭКРАН»
|