Սերգեյ Յուրսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Յուրսկի
Sergey Yursky (cropped).png
Ծնվել է մարտի 16, 1935(1935-03-16)[1][2]
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է փետրվարի 8, 2019(2019-02-08) (83 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Կրթություն Լենինգրադի Ա. Օստրովսկու անվան թատերական ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն դերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, դրամատուրգ և բանաստեղծ
Ամուսին(ներ) Զինաիդա Շարկո և Նատալյա Տենյակովա
Երեխա(ներ) Դարյա Յուրսկայա
Պարգևներ և մրցանակներ Պատվո շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Պուշկինի մեդալ, Ոսկե դիմակ և Tsarskoselskaya Art Award

Սերգեյ Յուրևիչ Յուրսկի (ռուս.՝ Серге́й Ю́рьевич Ю́рский, մարտի 16, 1935(1935-03-16)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2019(2019-02-08), Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի խորհրդային և ռուս դերասան և ռեժիսոր: ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1987):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Յուրսկին ծնվել է Լենինգրադում, Յուրի Սերգեևիչ Յուրսկու ընտանիքում[3], ով Մոսկվայի Ցվետնոյ բուլվարի կրկեսի գեղարվեստական ղեկավարն էր, ղեկավարում էր Լենկոնցերտը: Գոյություն ունի լայն տարածված շփոթություն, ըստ որի Յուրսկին Սերգեյ Յուրևիչի կեղծանունն է: Իրականում, դա նրա ազնվական հոր` Յուրի Սերգեևիչ Ժիխարևի կեղծանունն էր[4], որը նա վերցրել էր դեռ պատանեկան հասակում, գիմնազիայում ներկայացումներ խաղալու ժամանակ, և այն ուղղակի նրա անվան (Յուրի) պարզ տառադարձումն էր[5]: Մայրը` Եվգենիա Միխայլովնա Յուրսկայա-Ռոմանովան (1902-1971), երաժշտության ուսուցչուհի էր: Սովորել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Ուսումնառության ժամանակ մասնակցել է Լենինգրադի պետական համալսարանի թատրոն-ստուդիայի բեմադրություններին, որոնք ղեկավարում էր դերասան և մանկավարժ Եվգենիա Կարպովան: 1955 թվականին, իրավաբանության ֆակուլտետի երրորդ կուրսն ավարտելուց հետո, նա ընդունվում է Ա. Ն. Օստրովսկու անվան Լենինգրադի թատերական ինստիտուտ: 2-րդ կուրսն ավարտելուց հետո, 1957 թվականին, Սերգեյ Յուրսկին հրավիրվում է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն: 1960-ականների կեսերին թատերախմբի առաջատար դերասաններից էր, նրա խաղացած լավագույն դերերից են Չացկին, Տուզենբախը, Եզոպոսը, պրոֆեսոր Պոլեժաևը: Այստեղ Սերգեյ Յուրսկին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր` 1974 թվականին բեմադրելով «Մոլիեր» պիեսն ըստ Միխայիլ Բուլգակովի: Դերասանին մեծ ճանաչում են բերում Վիկնիկսորի («ՇԿԻԴ հանրապետություն» ֆիլմում) և Օստապ Բենդերի («Ոսկե հորթը» ֆիլմում) դերերը: Հանդես է եկել որպես ասմունքող դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով[6]: 1978 թվականին Սերգեյ Յուրսկին տեղափոխվել է Մոսկվա և դարձել է Մոսխորհրդի անվան թատրոնի դերասան, այնուհետև` ռեժիսոր: 1991 թվականից միաժամանակ խաղում և ներկայացումներ է բեմադրում «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի բեմում: 1970-ականներին իր կողմից գրած «Չերնով» պատմվածքը դարձել է կինոյում որպես ռեժիսոր նրա առաջնախաղի գրական հիմքը: 2011 թվականին դարձել է «Թատերական աստղ» մրցանակի դափնեկիր: Սերգեյ Յուրսկին մի քանի արձակ գրքերի և պիեսների հեղինակ է, որոնք հրապարակել է Վացետիս կեղծանվամբ[7]:

Հասարակական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Սերգեյ Յուրսկին ստորագրել է բաց նամակ` ի պաշտպանություն ՆՏՎ (НТВ) հեռուստաընկերության[8][9]: 2003 թվականին մշակույթի և գիտության այն գործիչների շարքում էր, ովքեր կոչ էին անում ռուսական իշխանություններին դադարեցնել պատերազմը Չեչնիայում և անցնել խաղաղ բանակցությունների գործընթացին[10][11][12]: 2006 թվականին միացել է Վրաստանի քաղաքացիների` Ռուսաստանից ստիպողաբար արտաքսումը քննադատող կոչին[13]: Հանդես է եկել ի պաշտպանություն Գրիգորի Պասկոյի[14][15], Մաքսիմ Ռեզնիկի[16][17], Սվետլանա Բախմինայի[18][19], Միխայիլ Խոդորկովսկու[20][21][22], Պլատոն Լեբեդևի[21][22], Կիրիլ Սերեբրեննիկովի[23][24], «Pussy Riot» խմբի անդամների[25][26][27] ազատման: 2007 թվականին Յուրսկին ստորագրել է Վլադիմիր Պուտինին ուղղված կոչը, որը խորհուրդ էր տալիս նախագահին հրաժարվել պաշտոնից երկրորդ ժամկետի սպառումից հետո և այլևս չղեկավարել երկիրը «ո՛չ որպես նախագահ, ո՛չ էլ որպես համազգային լիդեր»[28][29], սակայն հետագայում դերասանը ժխտել է այդ փաստը` ենթադրելով, որ որևէ մեկն ստորագրել է իր անունից[30]: Մասնակցել է ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաների[31][32][33]: Բազմիցս կողմ է արտահայտվել կենդանիների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին[34][35][36]: Կողմ է արտահայտվել ի պաշտպանություն Դերասանի կենտրոնական տան[37] և Պետերբուրգի N 31 կլինիկական հիվանդանոցի պահպանման[38], դեմ է եղել «Օխտա-կենտրոն» երկնաքերի շինարարությանը[39]: 2014 թվականին Սերգեյ Յուրսկին ռուսական իշխանությունների ու հասարակության վերաբերմունքն Ուկրաինայի հանդեպ կոչել է «ազգային մշակույթի բացակայության անսպասելի և սարսափելի արտահայտում»` քննադատելով հարևան երկրի գործերի մեջ խառնվելու ձգտումը[40]: Մեկնաբանելով Ղրիմի մասին արված հայտարարությունը, թե այն «վաղեմի ռուսական հող է», դերասանը համեմատել է այն ժամանակակից Հունաստանի ու Թուրքիայի բնակիչների կողմից` նախկինում իրենց պատկանած տարածքների հանդեպ նկրտումների հիպոթեզի հետ[41]: Ուկրաինայի մշակույթի նախարարությունը Յուրսկուն ներառել է այսպես կոչված դերասանների «սպիտակ ցուցակի» մեջ, ովքեր կողմ են երկրի տարածքային ամբողջականությանն ու դեմ են արտահայտվում ագրեսիային[42][43]: 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նա կողմ էր «Յաբլոկո» և «Ազգային ազատության կուսակցություն» կուսակցությունների միջև կոալիցիա կազմելուն` նպատակ ունենալով փրկել Ռուսաստանը «ստալինիզմի վերադարձից, ազգայնականությունից ու հին կայսերական ախտանիշից, ներքին քաղաքականության մեջ ճնշումներից, համընդհանուր թալանից ու իրավունքի ոտնահարումից»[44][45]: 2018 թվականին հարցազրույցի ժամանակ պատասխանելով իր հայացքների մասին հարցին, Յուրսկին պատասխանել է, որ երբեք չի եղել որևէ քաղաքական շարժման մեջ և մատնանշել է «ընդդիմության» ու «դիմության» տարբերությունը: Ըստ դերասանի խոսքերի, նրա դիրքորոշումն իր ներկայացումների վրա աշխատելն է, իսկ իր զգացողություններն ու անհանգստությունները նա փորձում է փոխանցել գեղարվեստական մեթոդներով[30]:

Ընտանիքն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Սերգեյ Յուրսկին ամուսնացել է դերասանուհի Զինաիդա Շարկոյի հետ: Նրանք միասին են ապրել մինչև 1968 թվականը: Նրա երկրորդ կինը դարձել է դերասանուհի Նատալյա Տենյակովան: Այս ամուսնությունից ծնվել է նրանց դուստրը` Դարյա Յուրսկայան, ով Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դերասանուհի է:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1957-«Դոստիգաևը և մյուսները» (Մաքսիմ Գորկի)-Զվոնցով
  2. 1961-«Օվկիանոս» (Ա. Շտեյն)-Չասովկինով
  3. 1961-«Չորրորդը» (Կոնստանտին Սիմոնով)-Գնիչարդի
  4. 1962- «Խելքից պատուհաս» (Ալեքսանդր Գրիբոյեդով), Չացկի
  5. 1963-«Բարբարոսները» (Ա. Գորկի)-Դրոբյազգին
  6. 1963-«Արթուրո Ուիի կարիերան» (Բերտոլդ Բրեխտ)-Ջուզեպե Ջիվոլա
  7. 1965-«Ես, տատիկը, Իկիկոն ու Իլարիոնը (Նոդար Դումբաձե)-Իլիկո
  8. 1965-«Երեք քույր» (Անտոն Չեխով)-Տուզենբախ
  9. 1965-«Հռոմեական կատակերգություն» (Լեոնիդ Զորին)-Դիոն (ներկայացումն արգելվել է)
  10. 1966-«Ապուշը» (Ֆյոդոր Դոստոևսկի)-Ֆերդիշենկո
  11. 1966-«Ճշմարտություն և ոչինչ ճշմարտությունից բացի» (Դ. Ալ)-Դեֆո
  12. 1967-«Աղվեսն ու խաղողը» (Գիլերմե Ֆիգեյրեդո)-Եզոպոս
  13. 1968-«Գին» (Արթուր Միլլեր)-Վիկտոր Ֆրանկ
  14. 1969-«Հենրիխ IV արքա» (Վիլյամ Շեքսպիր)-Հենրիխ IV
  15. 1969-«Երկու թատրոն» (Եժի Շանյավսկի)-ռեժիսոր
  16. 1970-«Անհանգիստ ծերություն» (Լեոնիդ Ռախմանով)-Պոլեժաև
  17. 1972-«Ռևիզոր» (Նիկոլայ Գոգոլ)-Օսիպ
  18. 1973-«Մոլիեր» Միխայիլ Բուլգակով-Մոլիեր
  19. 1974-«Աշխույժ մարդիկ» Վասիլի Շուկշին-Չերնյավիյ
  20. 1976-«Ֆարյատևի երևակայությունը» (Ալլա Սոկոլովա)-Ֆարյատև
«Ժամանակակից պիեսի դպրոց»[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2004-«Երեկոյան ղողանջ: Ընթրիք ընկեր Ստալինի մոտ» (Իոն Դրուցե)-Իոսիֆ Ստալին
Մոսխորհրդի անվան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1995-«Ֆոմա Օպիսկին» (Ֆյոդոր Դոստոևսկի)-Ֆոմա Օպիսկին
  2. 2006-«Նախաբաղնիք» (Իգոր Վացետիս)-քեռի Բորյա/Տուապսինսկի
  3. 2010-«Պոլոնեզ կամ աբսուրդի երեկո (ռեժ.` Ս. Յուրսկի)-Իսիդոր Նիկոլաևիչ

Ռեժիսորական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1969-«Ֆիեստա» ըստ Էռնեստ Հեմինգուեյի Եվ ծագում է արևը վեպի-ներկայացումը չի բեմադրվել[46]
  2. 1974-«Մոլիեր» ըստ Միխայիլ Բուլգակովի պիեսի
  3. 1976-«Ֆարյատևի երևակայությունը» (Ալլա Սոկոլովա)
Մոսխորհրդի անվան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1980-«Ճշմարտությունը լավ է, բայց երջանկությունն ավելի լավ է» (Ալեքսանդր Օստրովսկի)
  2. 1987-«Օրնիֆլ» (Ժան Անույ)
  3. 2006-«Նախաբաղնիք» (Ի. Վացետիս)
  4. 2010-«Պոլոնեզ կամ աբսուրդի երեկո» (Իգոր Վացետիս)
Ժամանակակից պիեսի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1994-«Աթոռներ» (Էժեն Իոնեսկո)
  2. 2000-«Սադրանք» (Ի. Վացետիս)
  3. 2004-«Երեկոյան ղողանջ: Ընթրիք ընկեր Ստալինի հետ» (Իոն Դրուցե)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1958-Փողոցը լի է անակնկալներով-գլխարկով քաղաքացի
  2. 1959-Պատմություն նորապսակների մասին-Դանիլա, Վոլոդյայի ընկերը
  3. 1961-Մարդը ոչ մի տեղից-տարօրինակ մարդ
  4. 1962-Սև ճայը-Խոսե Գիելմատել
  5. 1963-Ամրոցի դերասանուհին-իշխան Նիկիտա Պետրովիչ
  6. 1965-Ժամանա՛կ, առաջ-Դեվիդ Մարգուլիես
  7. 1966-ՇԿԻԴ հանրապետություն-Վիկտոր Նիկոլաևիչ Սորոկին, դպրոցի տնօրեն
  8. 1968-Ոսկե հորթը-Օստապ Բենդեր
  9. 1968-Ինտերվենցիա-դիմակներ (ազնվական, սպեկուլյանտ, տիկին և սպիտակ գվարդիական)
  10. 1969-Արքա-եղնիկը-Տարտալյա
  11. 1973-Կոտրված պայտը-Ժյուլ Արդան
  12. 1974-Նպատակի ընտրությունը-Ռոբերտ Օպենհեյմեր
  13. 1976- Դերվիշը պայթեցնում է Փարիզը-պարոն Ջորդան
  14. 1977-Մի հիանալի օր (Կինոալմանախ, 2-րդ ֆիլմ)-դերասան
  15. 1977-Առյուծը հեռացել է տնից-չար որսորդ
  16. 1978-Ամառանոց մեկ ընտանիքի համար-տնօրեն
  17. 1978-Ռասմուս-թափառաշրջիկ-Լիֆ
  18. 1979-Հանդիպման վայրը փոխել չի կարելի-Իվան Սերգեևիչ Գրուզդև
  19. 1979-Փոքր թղբերգություններ-իմպրովիզատոր
  20. 1981-Դեկտեմբերի 20-Սիդնեյ Ռեյլի
  21. 1981-Չվախենաս, ես քեզ հետ եմ-ոստիկան
  22. 1982-Փնտրեք կնոջը-մետր Ռոշե
  23. 1982-Կոնդորի անկումը-դիկտատոր
  24. 1982-Ծեր խուզարկում-Օգյուստ Դյուպեն, Սլինկտոն
  25. 1984- Միայնակ կոմերսանտի շահումը-Լյուդվիգ
  26. 1984-Սեր և աղավնի-քեռի Միտյա
  27. 1984-Ծեր հրաշագործի հեքիաթները-հեքիաթների պահապան
  28. 1985-Ափերը մշուշի մեջ-Սիդնեյ Ռեյլի
  29. 1986-Ճանապարհ դեպի քեզ-Իլյա Սերգեևիչ Կոտով
  30. 1987-Հավերժության ավարտը-Հոբբի Ֆինժի
  31. 1990-Չերնով-Առնոլդ Առնոլդ, մաեստրո
  32. 1991-Աու, գնացքի թալան-պրոֆեսոր Լեբեդև, երկրաբան
  33. 1992-Խաղացողներ-XXI (հեռուստաներկայացում)
  34. 1992-Էքստրասենս-վարպետ
  35. 1993-Խլացուցիչով ատրճանակ-Բոբ, ամերիկացի լրտես
  36. 1995- ԱՆծանոթի բացահայտումները-հսկիչ
  37. 1996-Մարգո Թագուհի-Ռենե
  38. 1998-Չեխով և Կո
    1. «Գրող»-ծեր գրող
    2. «Առաջին կարգի ուղևոր»-Կրիկունով, ինժեներ
  39. 2003-Հինգերորդ հրեշտակը-Յակով Սեմյոնովիչ
  40. 2007-Կոռոլյով-Ցիոլկովսկի
  41. 2008-Մի՛ մտածիր սպիտակ կապիկների մասին-հեղինակներից մեկը
  42. 2008-Հայրեր և որդիներ-Վասիլի Իվանովիչ, Բազարովի հայրը
  43. 2009-Մեկուկես սենյակ կամ սենտիմենտալ ուղևորություն դեպի հայրենիք-Բրոդսկու հայրը
  44. 2009-Բնական ընտրություն-Վիկտոր Կորոբով, Օլգայի հայրը, բիզնեսմեն
  45. 2011-Ֆուրցևա-Բորիս Պաստեռնակ
  46. 2011-Ընկեր Ստալին-Իոսիֆ Ստալին

Ռեժիսորական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1990-Չերնով

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1990-Չերնով

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юрский С. Ю. Кто держит паузу. 2-е изд. доп. — М.: Искусство, 1989. — 320 с.
  2. Юрский С. Ю. Попытка думать. — М.: Вагриус, 2003. — 239 с.
  3. Юрский С. Ю. Портрет с натуры.
  4. Юрский С. Ю. Кого люблю, того здесь нет. — М.: Аст, 2008. — 256 с.
  5. Юрский С. Ю. Игра в жизнь. — М.: Астрель, 2008. — 480 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Юрский, 2008, Юрий Сергеевич
  4. Ю. Дмитриев. Цирк в России: от истоков до 2000 года. М., 2004. С. 414.
  5. Сергей Юрский. Кто держит паузу. — М.: Искусство, 1977.
  6. «Маэстро играет на волне» — Новая газета
  7. «К 75-летию Сергея Юрского вышла книга его литературного двойника» — РГ
  8. «Письмо видных деятелей науки, культуры и политики в защиту НТВ»։ NEWSru.com։ 2001-03-27։ Վերցված է 2016-05-03 
  9. «Приучив людей к молчанию, государство быстро входит во вкус»։ Новая газета։ 2001-03-29։ Վերցված է 2016-05-03 
  10. «Остановим чеченскую войну вместе»։ Новая газета։ 2003-03-20։ Վերցված է 2016-05-03 
  11. «60 известнейших деятелей культуры и науки призывают государство и народ России остановить войну в Чечне»։ Грани.ру։ 2003-03-18։ Վերցված է 2016-05-03 
  12. «В Москве прошел митинг против войны в Чечне»։ Коммерсантъ։ 2003-06-16։ Վերցված է 2016-05-03 
  13. «Антигрузинская кампания Кремля: мнение российской общественности»։ Кавказский узел։ 2006-10-24։ Վերցված է 2016-05-03 
  14. «За Григория Пасько заступились артисты и писатели»։ Время новостей։ 2002-02-05։ Վերցված է 2016-05-03 
  15. «Григорий Пасько останется в тюрьме»։ NEWSru.com։ 2002-02-05։ Վերցված է 2016-05-03 
  16. «Басилашвили и Юрский готовы поручиться за Резника»։ Грани.ру։ 2008-03-07։ Վերցված է 2016-05-03 
  17. Андрей Шарый (2008-03-21)։ «Максим Резник будет дожидаться суда на свободе»։ Радио «Свобода»։ Վերցված է 2016-05-03 
  18. «В защиту Светланы Бахминой»։ Новая газета։ 2008-10-30։ Վերցված է 2016-05-03 
  19. «Дело об УДО Бахминой обещают передать в Москву»։ Справка. Открытое письмо деятелей культуры президенту России в защиту Светланы Бахминой։ Грани.ру։ 2009-03-31։ Վերցված է 2016-05-03 
  20. «Юрский, Стругацкий, Искандер и Улицкая требуют освободить Ходорковского»։ Грани.ру։ 2004-05-13։ Վերցված է 2016-05-03 
  21. 21,0 21,1 «Сергей Юрский высказался в защиту Ходорковского»։ Росбалт։ 2010-06-28։ Վերցված է 2016-05-03 
  22. 22,0 22,1 «Общественность просит Amnesty International признать Ходорковского и Лебедева узниками совести»։ Грани.ру։ 2011-03-14։ Վերցված է 2016-05-03 
  23. «Юрский об аресте Серебренникова: это как стреножить артиста балета»։ РИА Новости։ 2017-08-23։ Վերցված է 2017-08-31 
  24. «Сергей Юрский о Серебренникове: Вижу сходство с арестом Христа»։ Собеседник։ 2017-08-30։ Վերցված է 2017-08-31 
  25. «Интеллигенция призывает освободить Pussy Riot»։ Эхо Москвы։ 2012-06-27։ Վերցված է 2016-05-03 
  26. «Накануне приговора Pussy Riot в их поддержку выступили Стругацкий, Юрский, Акунин и Пол Маккартни»։ NEWSru.com։ 2012-08-16։ Վերցված է 2016-05-03 
  27. Феликс Шведовский (2012)։ «Народный артист России Сергей Юрский: «К Церкви уже обращались по поводу „Pussy riot“ — Церковь сжала губы и обиженно говорила: „Наказывать, наказывать!“»»։ Портал-Credo.Ru։ Վերցված է 2016-05-03 
  28. «Письма в один конец. Деятели культуры просят Путина уйти»։ Грани.ру։ 2007-10-26։ Վերցված է 2016-05-03 
  29. Вячеслав Марков (2007-10-27)։ «С кем вы, мастера культуры»։ Труд։ Վերցված է 2016-05-03 
  30. 30,0 30,1 Денис Зинченко (2018-04-05)։ «Сергей Юрский: У меня не оппозиция, а позиция»։ Собеседник։ Վերցված է 2018-04-08 
  31. Артур Соломонов (2012-06-08)։ «Сергей Юрский: Я выбираю протестующих, а не защитников того, что и так слишком хорошо защищено ОМОНом»։ Сноб։ Վերցված է 2016-05-03 
  32. Егор Виноградов (2012-05-13)։ «Сергей Юрский: Происходящее в России - это пока все-таки шоу»։ Deutsche Welle։ Վերցված է 2016-05-03 
  33. Екатерина Савина (2012-05-14)։ «Чисто погуляли»։ Газета.Ru։ Վերցված է 2016-05-03 
  34. Павел Полуйчик (2009-04-17)։ «По личному разрешению мэра защитники животных проверили городской приют для собак»։ Первый канал։ Վերցված է 2016-05-03 
  35. Елена Новоселова, Елена Яковлева (2010-01-25)։ «Люди и звери»։ Российская газета։ Վերցված է 2016-05-03 
  36. Вера Копылова (2012-10-05)։ «Леонид Ярмольник: «В теме защиты животных я отделяюсь от государства»»։ Аргументы и факты։ Վերցված է 2016-05-03 
  37. Антон Васецкий (2008-01-15)։ «Российские актеры будут бастовать»։ Взгляд։ Վերցված է 2016-05-03 
  38. «За сохранение петербургской больницы №31 подписались Гранин, Басилашвили, Юрский и Сокуров»։ Regnum։ 2013-01-21։ Վերցված է 2016-05-03 
  39. Вера Копылова (2009-09-24)։ «Известные петербуржцы просят Медведева разобраться с «Охта-центром»»։ Газета.Ru։ Վերցված է 2016-05-03 
  40. «Юрский: Отношение России к Украине – это чудовищная невежливость и нарушение правил приличия»։ Гордон։ 2014-03-10։ Վերցված է 2016-05-03 
  41. Анна Школьная (2014-07-30)։ «Сергей Юрский об Украине: «То, что сейчас происходит, вызывает у меня чувство ужаса и мрака»»։ Сегодня։ Վերցված է 2016-05-03 
  42. Настя Березина (2015-07-30)։ «Киев включил Макаревича и Земфиру в белый список деятелей культуры»։ РБК։ Վերցված է 2016-05-03 
  43. «Сергей Юрский польщен попаданием в белый список Кириленко»։ Апостроф։ 2015-08-02։ Վերցված է 2016-05-03 
  44. ««Такому союзу нет и не будет альтернативы». Общественные деятели, представители науки и культуры России призвали «Яблоко» и «Парнас» объединиться на выборах»։ Новая газета։ 2016-02-23։ Վերցված է 2018-04-08 
  45. «Общественные деятели призвали «Яблоко» и ПАРНАС объединиться на выборах»։ Московский комсомолец։ 2016-02-23։ Վերցված է 2018-04-08 
  46. ««Фиеста». История одного спектакля»։ Культурный слой։ Пятый канал (официальный сайт)։ 3 мая 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-07-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]