Նոդար Դումբաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոդար Դումբաձե
Դումբաձե.jpg
Ծնվել էհուլիսի 14, 1928(1928-07-14)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էսեպտեմբերի 14, 1984(1984-09-14) (56 տարեկանում)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ, սցենարիստ, հրապարակախոս և քաղաքական գործիչ
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Ժանրերվիպակ, բանաստեղծություն, վեպ և Սցենար
Ուշագրավ աշխատանքներԵս, Ես կարող եմ տեսնել արևը, Don’t Be Afraid, Mother?, Արևոտ գիշերը, The White Banners?, The Law of Eternity?, Kukaracha? և Hellados?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՇոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ «Պատվո նշան» շքանշան Լենինյան մրցանակ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
Նոդար Դումբաձե Վիքիքաղվածքում
Nodar Dumbadze Վիքիպահեստում
Դումբաձեի շիրիմը պանթեոնում

Նոդար Դումբաձե (վրաց.՝ ნოდარ დუმბაძე, հուլիսի 14, 1928(1928-07-14)[1][2], Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 14, 1984(1984-09-14), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականից ապրել է Գուրիայում, որտեղ աշխատավոր, պարզ մարդկանց մեջ նահապետական խղճի սրտագին մթնոլորտում հասակ է առել որպես ուժեղ մի մարդ, որին Աստված տվել է զգայուն սիրտ, նուրբ տեսողություն և սիրելու կարողություն։ Մեծ արձագանք է գտել նրա «Սպիտակ դրոշակները»։ Դումբաձեն տարիների ընթացքում խորանում է հոգու գաղտնիքների մեջ, և երևան են գալիս «Ապերախտը», «Մի՛ արթնացրու», «Շունը», «Բազեն քաղաքում ի՞նչ է անում», «Արյունը»։ Այս երկերի մեջ թանձր երևում են վրաց ազգային կոլորիտն ու ոճը, կենցաղի ու հոգեբանության գծերը[3]:

Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Մի քանի տարի աշխատել է համալսարանում որպես լաբորանտ, միաժամանակ շարունակել է թղթակցել հանրապետության թերթերի ու ամսագրերի: 1957 թվականից ամբողջովին անցել է գրական աշխատանքի, աշխատակցել «Ցիսկարի» («Այգաբաց»), «Նիանգի» («Կոկորդիլոս») ամսագրերին: 1962—1965 թվականներին աշխատել է «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում: 1965 թվականին վերադարձել է «Նիանգի» ամսագրի խմբագրություն, մինչև 1973 թվականը աշխատել որպես այդ երգիծական պարբերականի խմբագիր:

Ընտրվել է ԽՍՀՄ 10-րդ և 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի պատգամավոր[4][5]:

Վախճանվել է 1984 թվականի սեպտեմբերի 14-ին, թաղվել իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված «Մզիուրի» զբոսայգում: 2009 թվականին նրա աճյունը վերահուղարկավորվել է Մթածմինդայի պանթեոնում՝ Վրաստանի այլ նշանավոր անձանց շիրիմների կողքին[6]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով։ Եղել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[7]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (მე, ბებია, ილიკო და ილარიონი, 1960)
  • «Տեսնում եմ արևը» (მე ვხედავ მზეს, 1962)
  • «Արևոտ գիշեր» (მზიანი ღამე, 1967)
  • «Մի՛ վախենա, մայրի՛կ» (ნუ გეშინია, დედა!, 1971)
  • «Սպիտակ դրոշներ» (თეთრი ბაირაღები, 1973)
  • «Հավերժության օրենքը» (მარადისობის კანონი, 1978)

Կինոսցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 — «Բարի ճանապարհ» (ռեժիսոր՝ Լանա Ղողոբերիձե)
  • 1973 — «Կանչ» (ռեժիսոր՝ Քարաման Մղելաձե)

Նոդար Դումբաձեի ստեղծագործությունների էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 — «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (ռեժիսոր՝ Թ. Աբուլաձե)
  • 1965 — «Տեսնում եմ արևը»
  • 1982 — «Կուկարարա» (ռեժիսորներ՝ Սիմեոն Դոլիձե և Քեթի Դոլիձե)
  • 1982 — «Հավերժության օրենքը» (ռեժիսոր՝ Վալերիան Կվաչաձե)
  • 1989 — Աստված, ինչի՞ համար (Аствац инчи амар) (Боже, за что?) (ռեժիսոր՝ Ա. Հովհաննիսյան, Հայաստան, «Երևան» կինոստուդիա)
  • 1990  — «Սպիտակ դրոշներ»
  • 2013 — «Շունը» (ռեժիսոր՝ Անվար Սաֆաև)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինյան մրցանակ (1980) — «Հավերժության օրենքը» վեպի համար (1978).
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1966) — «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպի համար (1963).
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1975).
  • Ալեքսանդր Ֆադեևի անվան մեդալ (1973) — «Մի՛ վախենա, մայրի՛կ» վեպի համար
  • «Լիտերատուրնայա գազետա» թերթի «12 աթոռ ակումբի» «Ոսկե հորթ» մրցանակ (1980).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Думбадзе Нодар Владимирович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. Նոդար Դումբաձե, Հավերժության օրենքը, Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1983, էջեր 262, էջ 5-9:
  4. Список депутатов Верховного Совета СССР 10 созыва
  5. Список депутатов Верховного Совета СССР 11 созыва
  6. «Nodar Dumbadze’s Remains to be Buried in Mtatsminda Pantheon – News Agency InterpressNews»։ interpressnews։ September 14, 2009։ Վերցված է September 20, 2018 
  7. Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ, Երևան, «Սովետական գրող», 1977, էջ 300։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]