Կենցաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենցաղ, հասարակության կյանքի ոլորտ, որը ընդգրկում է արտադրական, հասարակական, քաղաքական գործունեությունից դուրս այն միջավայրը, որտեղ կատարվում է մարդկանց սննդի, հագուստի, բնակարանի, առողջության պահպանման պահանջների, հոգևոր բարիքների, մշակույթի յուրացման, հանգստի, զվարճությունների բավարարումը։

Լայն առումով կենցաղը առօրյա կյանքի կենսաձև է։ Տարբերում են հասարակական, քաղաքային, գյուղական և անհատական կենցաղ։ Կենցաղի ձևավորմանը նպաստում են ժողովուրդների սովորույթները, բարքերը, ավանդույթները, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալ-տնտեսական պայմանները, դասակարգային հարաբերությունները։

Հակամարտ հասարակարգերում դասակարգերին և սոցիալական խմբերին հատուկ են տվյալ հասարակության սոցիալական հակասությունները արտահայտող կենցաղի ձևեր։ Արտադրաեղանակների հաջորդափոխմանը զուգընթաց փոփոխվում է կենցաղի տարրերի բնույթը և կառուցվածքը։ Կենցաղի միջազգայնացման գործընթացի հետ միաժամանակ տարբեր ժողովուրդներ և սոցիալական խմբեր պահպանում են ազգային և սոցիալական առանձնահատկությունները։

Անձնական կենցաղի կազմակերպման կարևոր ձևը ընտանիքն է։ Սոցիալիստական հասարակարգում նյութական և հոգևոր արտադրության մակարդակի բարձրացումը հանգեցնում է Կենցաղի արմատական բարեփոխման։ Իրականանում է կենցաղի տեխնիկական վերազինումը, բարձրանում է նյութական և հոգևոր սպառման ընդհանուր մակարդակը։ Մեծ նշանակություն են ձեռք բերում մարդկանց պահանջմունքների բավարարման հասարակական ձևերը (անվճար կրթությունը և բուժսպասարկումը, գրադարանների, ակումբների, հանգստյան տների մատչելիությունը)։ Աստիճանաբար հաղթահարվում են մտավոր և ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց ապրելակերպի, քաղաքի և գյուղի կենցաղի էական տարբերությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 381 CC-BY-SA-icon-80x15.png