Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը
მე, ბებია, ილიკო და ილარიონი
ՀեղինակՆոդար Դումբաձե
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
ԹեմաՀումանիզմ
Բնօրինակ լեզուվրացերեն
ԵրկիրFlag of the Georgian Soviet Socialist Republic.svg Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Հրատարակման տարեթիվ1960
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը (այլ կիրառումներ)

«Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (վրաց.՝ მე, ბებია, ილიკო და ილარიონი), Նոդար Դումբաձեի վեպը՝ տպագրված 1960 թվականին վրացերենով:

1964 թվականին Թբիլիսիի «Լիտերատուրա դա խելովնեբա» հրատարակչությունում հրատարակվել է ռուսերեն թարգմանությունը՝ արված Զուրաբ Ախվլեդիանիի կողմից, որից հետո վեպը ոչ միայն Վրաստանում է մեծ ճանաչում ստացել, այլև ողջ ԽՍՀՄ-ում։ 1966 թվականին Դումբաձեն ստացել է Լենինյան կոմսոմոլի մրցանակը «Ես տեսնում եմ արևը» և «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» ստեղծագործությունների համար[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմում է Զուրիկոյի՝ վրացական գյուղի մի տղայի կյանքի մասին։ Գործողությունները տեղի են ունենում նախապատերազմական Վրաստանում, որտեղ Զուրիկոն սովորում է դպրոցում, առաջին անգամ սիրահարվում է, ապա պատերազմ է ճանապարհում համագյուղացիներին և Հաղթանակի է հանդիպում։ Զուրիկոն ավարտում է դպրոցը և մեկնում սովորելու Թբիլիսի, սակայն ուսումն ավարտելուց հետո կրկին վերադառնում է իր գյուղը՝ առաջին սիրո և ընկերների մոտ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զուրիկո
  • Օլգա տատիկ
  • Իլիկո
  • Իլարիոն
  • Մերի
  • Ցիրա
  • Կուկուրի
  • Անտիպ

Վերամշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին վեպի հիման վրա ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեն նկարահանում է «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» ֆիլմը «Վրացֆիլմ» կինոստուդիայում[2]:

Վեպի հիման վրա ներկայացումներ են բեմադրվել, մասնավորապես՝ Մոսսովետի անվան թատրոնում[3], որտեղ Իլիկոյի դերը խաղացել է Սերգեյ Յուրսկին[4] և Ալեքսանդր Լենկովը, իսկ տատիկի դերը՝ Օլգա Օստրոումովան[3]: Ստեղծագործության հիման վրա ներկայացում է բեմադրվել նաև Մոսկովյան ՏՅՈՒԶ-ում, որտեղ տատիկի դերը կատարում էր Լիա Ախեջակովան (1973 թվականին)[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]