Բերտոլդ Բրեխտ
Բերտոլդ Բրեխտ (գերմ.՝ Bertolt Brecht, լրիվ անունը՝ Օյգեն Բերտհոլդ Ֆրիդրիխ Բրեխտ (Eugen Berthold Friedrich Brecht)[18] , 10 փետրվարի, 1898, Աուգսբուրգ - 14 օգոստոսի, 1956, Բեռլին), գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր, թատերական գործիչ, արվեստի տեսաբան, «Բեռլին անսամբլ» թատրոնի հիմնադիր։
Բրեխտի՝ բանաստեղծի և դրամատուրգի ստեղծագործությունը, ինչպես և նրա «էպիկական թատրոնի» տեսությունն ու քաղաքական հայացքները միշտ առաջ են բերել բանավեճեր։ Այդուհանդերձ՝ արդեն 50-ական թվականներին Բրեխտի պիեսները հիմնավորապես մտան եվրոպական թատրոնների խաղացանկերի մեջ, նրա գաղափարները այս կամ այն կերպ ընդունվեցին իր ժամանակի շատ դրամատուրգների, այդ թվում՝ Ֆրիդրիխ Դյուրենմատի, Արթյուր Ադամովի, Մաքս Ֆրիշի, Հայներ Մյուլլերի կողմից։
«Էպիկական թատրոնի» տեսությունը, հետպատերազմյան տարիներին գործնականում կիրառվելով Բրեխտ ռեժիսորի կողմից, սկզբունքորեն նոր հնարավորություններ բացեց բեմարվեստի համար և էական ազդեցություն ունեցավ XX դարի թատրոնի զարգացման վրա[19]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բավարիայում։ Դեռևս դպրոցական տարիների իր ստեղծագործություններում հանդես է եկել ընդդեմ պատերազմի։ Ֆաշիզմի տարիներին զրկվել է Գերմանիայի քաղաքացիությունից, աշխատել տարբեր երկրներում, ֆաշիզմի պարտությունից հետո վերադարձել է Արևելյան Բեռլին։ Նշանավոր գործերից են՝ «Բարի մարդը Սեզուանից», «Գալիլեյի կյանքը», «Երեքգրոշանոց օպերա», «Սպանդանոցների սուրբ Հովհաննան», «Երրորդ ռայխի ահն ու հուսահատությունը», «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները», «Արտուրո Ուիի կարիերան», «Շվեյկը Երկրորդ աշխահամարտում», «Կովկասյան կավճե շրջան» և այլ թատերգություններ, դրանց ինքնատիպ բեմականացումներ, հատընտիր բազմաթիվ բանաստեղծություններ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 6,0 6,1 International Music Score Library Project — 2006.
- ↑ 7,0 7,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 8,0 8,1 Discogs — 2000.
- ↑ 9,0 9,1 filmportal.de — 2005.
- ↑ 10,0 10,1 Blubacher T. Theaterlexikon der Schweiz
- ↑ 11,0 11,1 BD Gest'
- ↑ 12,0 12,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 13,0 13,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 14,0 14,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 15,0 15,1 Store norske leksikon — 1978.
- ↑ 16,0 16,1 Брехт Бертольт // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Brecht-Handbuch / J. Knopf — J.B. Metzler. — Vol. 5. — P. 130.
- ↑ «Brecht, Bertolt»։ Katalog der Deutschen Nationalbibliothek։ Deutsche Nationalbibliothek (официальный сайт)։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 2
- ↑ «Брехт Бертольт»։ Энциклопедический словарь։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-05-ին։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27–ին
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|