Միխայիլ Խոդորկովսկի
Միխայիլ Խոդորկովսկի ռուս.՝ Михаил Борисович Ходорковский[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1963[2][3] (59 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և բարեգործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Open Russia? և ՀամԼԿԵՄ |
Երեխաներ | Պավել Խոդորկովսկի[6] |
Կայք | khodorkovsky.ru |
![]() |
Միխայիլ Բորիսի Խոդորկովսկի (ռուս.՝ Михаил Борисович Ходорковский) (հունիսի 26, 1963[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս գործարար, հասարակական և քաղաքական գործիչ, քննադատ, հրապարակախոս, 1997–2004 թվականներին «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության համահիմնադիր ու ղեկավար, «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ[7] ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխայիլ Խոդորկովսկին ծնվել է 1963 թվականին Մոսկվայում։ 1981 թվականին ընդունվել է Մոսկվայի Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական ինստիտուտը։ Կուրսում եղել է առաջավոր ուսանող։ Ուսման հետ միաժամանակ զբաղվել է ատաղձագործությամբ։ Ուսանաղական տարիներին ամուսնացել է համակուրսեցի Ելենայի հետ։ 1985 թվականին նրանց զավակ է ծնվում՝ Պավելը։ Խոդորկովսկին 1986 թվականին գերազանցիկությամբ ավարտում է Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական ինստիտուտը և ստանում է ինժեներ-տեխնոլոգի մասնագիտության դիպլոմ[8]։ 1997 թվականին նա ստեղծում է ՅՈՒԿՈՍ նավթային ընկերությունը և դառնում նրա նախագահը։ Շուտով նրա կարողությունը հասնում է 15 միլիարդ դոլարի, և նա համարվում էր մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը[9][10]։
Ազատազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Միխայիլ Խոդորկովսկուն ձերբակալում են և մեղադրանքներ ներկայացնում քրեական օրենսդրության մի քանի հոդվածներով։ Մինչև ձերբակալվելը Խոդորկովսկին խոսում էր այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Ռուսաստանը հետագայում։ Նա հովանավորում էր դպրոցներում ինտերնետի տարածմանը, աջակցում էր մշակութային և բարեգործական ծրագրերին։ Խոդորկովսկին մարտահրավեր էր նետում նախագահին` ասելով, որ Ռուսաստանում պետք է վերացնել կաշառակերությունը։ 2005 թվականին նա դատարանի կողմից մեղավոր է ճանաչվում խարդախությունների, «փողերի լվացման» և տնտեսական բնույթի այլ հանցագործությունների մեջ և դատապարտվում 13 տարի ազատազրկման[11]։ Ազատազրկումից հետո Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանի 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ «Յուկոս» նավթային ընկերությունը ճանաչվել է սնանկ[12]։ 2010 թվականին դատարանը նրան նոր մեղադրանքներ ներկայացրեց` այս անգամ միջոցների վատնման մեղադրանքով[13]։ Խոդորկովսկու նկատմամբ քրեական հետապնդումը բացասական գնահատականի արժանացավ ռուսաստանյան և միջազգային հանրության կողմից։ Ոմանք նրա դատապարտումը համարում էին արդարացիորեն, իսկ որոշ քաղաքական գործիչներ և հասարակական կազմակերպություններ նրա դեմ հարուցված գործում տեսնում էին քաղաքական ենթատեքստեր[14][15][16][17]։ 2011 թվականի մայիսի 24-ին «Amnesty international» կազմակերպությունը նրան ճանաչել է «խղճի բանտարկյալ»[18]։ Արևմուտքի երկրները Մոսկվայի առաջ բարձրացրել են Խոդորկովսկու գործի վերանայման և նրա պատիժը մեղմացնելու հարցը։ Խոդորկովսկին բանտում գտնվելու տարիներին որպես բողոքի նշան չորս անգամ հացադուլ է հայտարարել[19]։
Ազատության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Միխայիլ Խոդորկովսկիին ազատ արձակելու համաներման մասին։ Համաներման փաստաթղթում ասվում է․
![]() |
«Ղեկավարվելով մարդասիրության սկզբունքներով՝ վճռում եմ՝ ներում շնորհել դատապարտյալ Խոդորկովսկի Միխայիլ Բորիսովիչին՝ ծնված 1963 թվականին, ք․ Մոսկվայում՝ ազատելով նրան ազատազրկման տեսքով պատժի հետագա կրումից»[20][21]։ | ![]() |

Բանտից ազատվելուց անմիջապես Խոդորկովսկին հեռացել է Ռուսաստանից և մեկնել Գերմանիա, ուր բուժվում է մայրը։ Նա դեկտեմբերի 22-ին Բեռլինի պատի թանգարանում մամուլի ասուլիս է տվել արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որտեղ նշել է, որ չի պատրաստվում վրեժխնդիր լինել Վլադիմիր Պուտինից։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեխ Վալենսայի անվան մրցանակի դափնեկիր՝ Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսական ազատությունների, արդարության և մարդու արժանապատվության մղած պայքարում խիզախություն ցուցաբերելու համար։ Մրցանակը (100․000 դոլլար) ստացել է Խոդորկովսկու որդին՝ Պավելը[22][23][24]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին կինը՝ Ելենա Դոբրովոլսկայան։
- Որդին՝ Պավելը ապրում է ԱՄՆ-ում։
- Թոռը՝ Դիանան։
- Երկրորդ կինը՝ Իննա Վալենտինովնա Խոդորկովսկայան։
- Աղջիկը՝ Անաստասիան և զույգ թոռները՝ Իլյան ու Գլեբը[25]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոդորկովսկի Մ․ Բ․ «Ռուբլիով մարդիկ», 1992[26]
- Խոդորկովսկի Մ․ Բ․ «Ազատականության ճգնաժամը», 2004[27]
- Խոդորկովսկի Մ․ Բ․ «Ձախ շրջադարձ», 2005[28]
- Խոդորկովսկի Մ․ Բ․ «Ձախ շրջադարձ 2», 2006[29]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://tvrain.ru/teleshow/vechernee_shou/mihail_hodorkovskij-548380/
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #131474650 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://imrussia.org/en/imr-news/727-mikhail-khodorkovsky-no-dictator-will-turn-us-independently-thinking-individuals-into-enemies
- ↑ https://imrussia.org/en/about-us
- ↑ http://www.kommersant.ru/doc/659096
- ↑ https://ria.ru/spravka/20080608/109603465.html
- ↑ https://www.bfm.ru/news/164324?doctype=article
- ↑ http://www.marketwatch.com/story/forbes-500-richest-people-the-full-list
- ↑ http://www.rbc.ru/society/19/12/2013/570414d99a794761c0ce504a
- ↑ http://sudact.ru/arbitral/doc/AwQAqofGaAZP/
- ↑ http://www.aif.ru/society/law/305928
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-14-ին։ Վերցված է 2016-09-17
- ↑ http://ruskline.ru/analitika/2011/01/04/o_bednom_hodorkovskom_zamolvite_slovo/
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-21-ին։ Վերցված է 2016-09-17
- ↑ http://xn--80ajoghfjyj0a.xn--p1ai/ne-putin-hodorkovskogo-posadil-ne-putin-ego-i-otpustil
- ↑ https://lenta.ru/news/2011/05/24/prisnoers/
- ↑ https://24smi.org/celebrity/792-mihail-hodorkovskij.html
- ↑ http://www.civilnet.am/news/2013/12/20/%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A5%D6%81-%D5%AD%D5%B8%D5%A4%D5%B8%D6%80%D5%AF%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%AB%D5%AB/201948
- ↑ http://www.kremlin.ru/events/president/news/19863
- ↑ http://www.rbc.ru/politics/26/09/2013/570410349a794761c0ce2255
- ↑ https://www.azatutyun.am/a/25118949.html
- ↑ http://www.civilnet.am/news/2013/09/26/%D5%AD%D5%B8%D5%A4%D5%B8%D6%80%D5%AF%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%AB%D5%B6%D5%9D-%D5%AC%D5%A5%D5%AD-%D5%BE%D5%A1%D5%AC%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80/182685
- ↑ https://lenta.ru/lib/14164312/
- ↑ http://operativ.am/?p=81000&l=am/germaniayum+luys+e+tesel+xodorkovsku+bantayin+mardik+girqy
- ↑ http://royallib.com/book/hodorkovskiy_mihail/krizis_liberalizma_v_rossii.html
- ↑ http://royallib.com/book/hodorkovskiy_mihail/leviy_povorot.html
- ↑ http://royallib.com/book/hodorkovskiy_mihail/leviy_povorot__2.html
|
- Հունիսի 26 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գործարարներ
- Ռուսաստանի քաղաքական բանտարկյալներ
- Եվրամայդանի մասնակիցներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս քննադատներ
- Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներ» ճանաչված անձինք
- Ռուս կալանավորներ և ձերբակալվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ռուս սոցիոլոգներ