Իոն Դրուցե
Իոն Դրուցե ռումիներեն՝ Ion Druță | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1928[1] (94 տարեկան) |
Ծննդավայր | Հորոդիշտե, Soroca County, Ռումինիա |
Մասնագիտություն | դրամատուրգ, դրամատուրգ, բանաստեղծ և պատմաբան |
Լեզու | մոլդավերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | Մոլդովայի գիտությունների ակադեմիա |
Կուսակցություն | Մոլդովայի ազգային ճակատ[2] և ԽՄԿԿ[3] |
Պարգևներ | |
Իոն Դրուցե Վիքիքաղվածքում | |
![]() |
Իոն Դրուցե (ռումիներեն՝ Ion Druţă, Ива́н Пантеле́евич Дру́ца, սեպտեմբերի 3, 1928[1], Հորոդիշտե, Soroca County, Ռումինիա), մոլդովացի գրող, դրամատուրգ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իոն Դրուցեն ծնվել է 1928 թվականին Բեսարաբիայի հյուսիսում՝ Գորոդիշտե գյուղում։ Ավարտել է անտառտնեսության դպրոցը, աշխատել է որպես գյուղխորհրդի քարտուղար, 1947-1951 թվականներին ծառայել է բանակում։ 1945-1956 թվականներին եղել է կոմերիտմիության անդամ։ Հրատարակվել է 1950 թվականից։ 1957 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Գրել է մոլդավերեն, 1960 թվականից՝ նաև ռուսերեն։
Մոլդովիայում հրատարակվել են Դրուցեի պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնցից «Քո առաջին անունը մարդ է» լույս է տեսել նաև ռուսերեն։ Հեղինակել է «Կասա Մարե» դրաման, «Տափաստանային բալլադներ» վեպը, «Տխրության տերևներ» վիպակը (հրատարակվել է նաև հայերեն), որը սկզբում վերնագրել է «Գեորգեն, այրու որդին»։ Սա լիրիկական հուզիչ պատմություն է սիրո մասին։ 1958 թվականին Մոսկվայում հրատարակվել է այդ վիպակը, 1963 թվականին՝ վեպը[4]։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոլդովայի ԽՍՀ պետական մրցանակ (1967)
- Լենինի շքանշան (1988)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1960, 1984)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- Հանրապետության շքանշան (1993)
- «Ժողովրդական գրող»
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինը՝ Էռա Սամուիլովնա Ռոսինա (1929), գրող Ռոսին Իզրաիլովիչի դուստրը (1892-1941)[5][6]
- Երկվորյակ դուստրեր՝ Օլգա (ապրում է Իսրայելում) և Տատյանա (1958-2011)[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://druta.asm.md/
- ↑ https://mariusmioc.wordpress.com/2012/08/26/1989-chisinau-timpul-cere-insistent-decizii-care-ar-intoarce-irevocabil-pagina-cu-semnaturile-funeste-ale-lui-molotov-si-ribentrop/
- ↑ https://cersipamantromanesc.wordpress.com/2016/01/01/miscarea-de-renastere-nationala-din-moldova-sovietica-si-contrareactia-rusiei/
- ↑ Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ
- ↑ Воспоминания Бориса Рунина(չաշխատող հղում)
- ↑ Писательская рота
- ↑ «Дни молдавской культуры в Израиле»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-05-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իոն Դրուցեի ստեղծագործություններից
- Իոն Դրուցե
- Друцэ Ион, писатель, председатель общества Св. Апостола Павла Archived 2012-02-04 at the Wayback Machine.
|
- Սեպտեմբերի 3 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռումինիայում ծնվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մոլդովացի գրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային պատմաբաններ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ