Վասիլի Շուկշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վասիլի Շուկշին
Василий Шукшин в детстве.jpg
Ծնվել է հուլիսի 25, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2]
Ծննդավայր Սրոստկի
Վախճանվել է հոկտեմբերի 2, 1974({{padleft:1974|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2] (45 տարեկանում)
Վախճանի վայր Կլետսկայա (ստանիցա, Կլետսկի շրջան)
Մասնագիտություն գրող, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և դրամատուրգ
Լեզու ռուսերեն[3]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Անդամակցություն ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ ԽՍՀՄ պետական մրցանակ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Ամուսին Լիդիա Ֆեդոսեևնա-Շուկշինա
Զավակներ Մարիա Շուկշինա
shukshin.ru
Vasily Shukshin Վիքիպահեստում

Վասիլի Շուկշին (ռուս.՝ Василий Макарович Шукшин, հուլիսի 25, 1929[1][2], Սրոստկի - հոկտեմբերի 2, 1974[1][2], Կլետսկայա (ստանիցա, Կլետսկի շրջան)) ռուս սովետական գրող, դերասան, սցենարիստ և ռեժիսոր։

Վ. Շուկշինն այսպես կոչված «վաթսունականների» (սովետական արվեստի ուղղություն 1950 և 1960 թթ.) ներկայացուցիչներից էր։ Շուկշինը իր ստեղծագործություններում նկարագրում է հասարակ մարդկանց կյանքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Տպագրվել է 1959 թվականից։ 1963 թվականին հրատարակել է «Գյուղաբնակները» պատմվածքների ժողովածուն։ 1964 թվականին Շուկշինի սցենարով նկարահանվել է «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը։ ժամանակի ընթացքում ավելի որոշակի է հնչել գրողի բանավեճը «մարդ–ֆանաոմների», դեմագոգների և բյուրոկրատների հետ («Այնտեղ, հեռվում», ժողովածու)։ Շուկշինի հետաքրքրությունը հյութեղ ժողովրդական բնավորությունների նկատմամբ տարբեր կերպ է դրսևորվել «Լյուբավինները» (1965, «Լյուբավինների վախճանը», կինոնկար, 1972) պատմահեղափոխական վեպում, Ստեփան Ռազինի մասին «Ես եկել եմ ազատություն տալու ձեզ» (1971) կինովեպում, պատմվածքաշարերում («Բնավորություններ», ժողովածու, 1973, «Ձեր որդին և եղբայրը», 1966, «Տարօրինակ մարդիկ», 1971, ֆիլմերը)։ Քաղքենիական գիտակցության հոգեզրկությանը մարդկային հոգու դիմակայման թեման «Կարմիր բռինչ» կինովիպակում (նաև Շուկշինի սցենարով ստեղծված նույնանուն ֆիլմում, ուր Շուկշինը խաղացել է գլխավոր դերը) հասել է գեղարվեստական մարմնավորման մեծ ուժի։ Շուկշինը նկարահանվել է նաե «Երկու Ֆեոդոր», «Խոսք եմ խնդրում», «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի», «Հասարակ պատմություն», «Տղամարդկային խոսակցություն», «Լճի մոտ» (Չեռնիխի դերակատարման համար՝ ԽՍՀՄ պետական մրցանակ, 1971) ֆիլմերում։ Շուկշինի ստեղծագործությանը բնորոշ է աշխարհը ազգային և սոցիալհոգեբանական տիպերի բազմազանության մեջ տեսնելու ձգտումը, ուշադրությունը կենսական պրոցեսների բարդությունն արտացոլող ժամանակակից հասարակության կուլտուրական և բարոյական շերտավորման նկատմամբ։ Հայկական հեռուստատեսությամբ բեմադրվել են Շուկշինի «Մինչե աքլորականչը» (1976) և «Դեպք ռեստորանում» (1981) գործերը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինյան մրցանակ (1976, ետմահու)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածքներ, Ե․, 1979։
  • Избр․ произв․, 2 изд․, х․ 1–2, М․, 1976․
  • Коробов В․ И․, Василий Шукшин․ Творчество, личность, М․, 1977․

Գրքեր Վ. Շուկշինի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коробов В. И. Василий Шукшин։ Вещее слово. 2009, ISBN 978-5-235-03201-9
  • Толчёнова Н. П. Слово о Шукшине. 1982.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Шукшин Василий Макарович, Шукшин Василий Макарович // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb125558989 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png