Ոսկե հորթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե հորթը
ռուս.՝ Золотой телёнок
ՀեղինակԻլֆ և Պետրով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրsatirical fiction?
Կազմված էThirteenth Baal? և Eastern Variant?
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Օստապ Բենդեր, Շուրա Բալագանով, Պանիկովսկի, Ադամ Կոզլևիչ, Կորեյկո, Sitz-Chairman Funt?, Զոսյա Սինիցկայա, Vasisualy Lokhankin? և Old Man Sinitsky?
Ստեղծման տարեթիվ1931
Նկարագրում էArbatov?, Chernomorsk? և Turkestan–Siberia Railway?
ՆախորդՏասներկու աթոռ
Երկիր ԽՍՀՄ
ՀրատարակիչThirty Days?
Հրատարակման տարեթիվ1931
ՎիքիքաղվածքՈսկե հորթը

«Ոսկե հորթը» (ռուս.՝ Золотой телёнок), Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի կողմից գրված վեպ, որը ավարտել են 1931 թվականին։ Սյուժետային հիմնական գիծը «Տասներկու աթոռ»-ի հիմնական հերոսի՝ Օստապ Բենդերի անվերջանալի արկածները և 1930֊ական թվականների խորհրդային կյանքի ֆոնին կատարվող գործողությունները են։ Ժանրը՝ արկածային վեպ, սոցիալական երգիծանք, վեպ-ֆելիետոն։

Վեպն առաջացրել է խառը ռեակցիաներ գրական հասարակությունում։ Այս տարաձայնությունները ծավալվեցին Օստապ Բենդերի կերպարի շուրջ, որը գրախոսների կարծիքով, շատ հմայիչ կերպար է և հանձին Վասիսուալյա Լոխանկինի, որը միակն էր, որ քննադատների շարքում տեսավ ռուսական ինտելիգենցիայի ծաղրանկարը։

Ստեղծագործությունը տպագրվել է «30 օր» ամսագրում (1931, № 1—7, 9—12)։ 1931 թվականի մայիսին «Ոսկե հորթը» տպագրվել է փարիզյան «Սատիրիկոն» ամսագրում։ Առաջին առանձին հրատարակչությունը եղել է 1932 թվականին ԱՄՆ֊ում, անգլերեն լեզվով (Farrar and Rinehart Incorporated կողմից, Նյու Յորք)։ Ռուսերենով առաջին հրատարակչությունը եղել է 1933 թվականին։