Տասներկու աթոռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տասներկու աթոռ
Двенадцать стульев
The Twelve Chairs monument.jpg
ՀեղինակԻլյա Իլֆ և Եվգենի Պետրով
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Օստապ Բենդեր, Ippolit Matveyevich Vorobyaninov, Father Fyodor, Madame Gritsatsuyeva, Ellochka Shchukina, Nikifor Lyapis-Trubetskoy և Q4205369?
Ստեղծման տարեթիվ1927
ՀաջորդՈսկե հորթը
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ՀրատարակիչQ4191123?
Հրատարակման տարեթիվ1928
ՎիքիքաղվածքՏասներկու աթոռ
The Twelve Chairs Վիքիպահեստում

«Տասներկու աթոռ» (ռուս.՝ Двенадцать стульев), դասական երգիծական վեպ, որի համահեղինակներն են օդեսացի խորհրդային գրողներ Իլյա Իլֆն ու Եվգենի Պետրովը:

Այն գրվել է 1928 թվականին: Վեպի սյուժեն նկարագրում է 12 աթոռներից մեկի մեջ պահված զարդեր փնտրողների կերպարներն ու նրանց արկածները: Ստեղծագործության գլխավոր հերոս Օստապ Բենդերը երևում է նաև համահեղինակների մեկ այլ՝ «Ոսկե հորթը» երգիծական վեպում:

Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Տասներկու աթոռ» վեպն էկրանավորվել է և նկարահանվել 1971 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը` նախկին Սովետական Միության ազնավականության առաջնորդը, աշխատում էր ԶԱԳՍ-ում որպես գործակալ: Նրա մահացող զոքանչը մահվան մահճում գտնվելիս տեղեկացնում է, որ իրենց ընտանեկան զարդերը բոլշևիկներից թաքցնելու համար պահել են իրենց հյուրասենյակի տասներկու աթոռներից մեկի պաստառի տակ: Սակայն այդ աթոռներն այլ մյուս անձնական ունեցվածքի հետ միասին, կոմունիստներն առգրավել էին ռուսական հեղափոխությունից հետո:

Վորոբյանինովը ցանկանում է գտնել այդ գանձերը և դրանց որոնման համար մեկնում է Ստարգորոդ, որտեղ հանդիպում է Օստապ Բենդերին, ով խորամանկությամբ իմանում է նրա քաղաք գալու պատճառի մասին և պարգևավճարի դիմաց դառնում է նրա գործընկերն ու որոշում օգնել նրան:

Նրանք գտնում են աթոռները, որոնք պետք է վաճառվեն Մոսկվայի աճուրդում: Սակայն դրանք գնել չի հաջողվում, քանի որ աթոռների հավաքածուն վաճառվում է հատ-հատ: Աթոռների որոնման համար թափառելով ամբողջ Ռուսաստանով, նրանք մի շարք զավեշտալի արկածներ են ունենում, այդ թվում՝ ապրում են ուսանողական հանրակացարանում, աշխատում նավի վրա՝ պաստառներ փակցնելով, որով կհասնեն ափ, մոլորեցնում են գյուղի շախմատային ակումբի միջազգային մրցույթի մասնակիցներին, ոտքով անցնում Վրաստանի լեռները:

Վորոբյանինովի զոքանչի գաղտնիքը լսել էր նաև հայր Ֆեոդորը, ում գանձեր գտնելու գաղափարը զրկել էր ողջամտությունից:

Ադապտացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն առնվազն քսան անգամ ադապտացվել է ոչ միայն Ռուսաստանում, այլև արտերկրում: Վեպի առաջին կինեմատիկական ադապտացիան Դվանակտ Կռեսելի (Dvanáct křesel) լեհ-չեխական ֆիլմն էր, որը նկարահանվել է 1993 թվականին: Սյուժեի բնօրինակը զգալիորեն ֆիլմում փոխվել է:

Էմերիխ Յոզեֆ Վայտեկի գերմանակնան սև ու սպիտակ 13 աթոռ ֆիլմը նկարահանվել է Եվգենի Պետրովի և Իլյա Իլֆի՝ «12 աթոռ» վեպի հիման վրա, 1938 թվականին, չնայած նրանց անունները ֆիլմի ներկայացման մեջ չկան։

1936 թվականին Անգլիայում վեպը էկրանավորվեց ՝ «Պահե՛ք ձեր աթոռները, խնդրում եմ» ( Keep Your Seats, Please) անվամբ, որի ղեկավարն էր Մոնթի Բանքսը ՝ (անգլ.՝ Monty Banks) իսկ նկարահանման ռեժիսորը ՝ Ջորջ Ֆորմբին (անգլ.՝ George Formby): Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրտանիայում և տասներկու աթոռի փոխարեն յոթն են:

1945 թվականին Հոլիվուդում նկարահանված «Այն պայուսակում է» (It's in the Bag!) ֆիլմի հիմքում հիմնականում վեպի սյուժեն է, միայն աթոռնեը հինգն են:

12 աթոռ հուշարձան, Օդեսա

Վեպի էկրանավորման բրազիլական տարբերակը կոչվում է «13 աթոռ»:

1962 թվականին Թոմաս Ալեան (անգլ.՝ Tomás Gutiérrez Alea) ստեղծում է ֆիլմի կուբական տարբերակը, ըստ համանուն վեպի[1]:

ԽՍՀՄ-ում 1970-ականներին ֆիլմի երկու տարբերակ է նկարահանվել. 1971 թվականին նկարահանված ֆիլմի՝ «12 աթոռ (ֆիլմ, 1971)» ռեժիսորն է ռուս հայտնի սցենարիստ, դերասան և կինոռեժիսոր Լեոնիդ Գայդայը, որտեղ Բենդերի դերը մարմնավորել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ Արչիլ Գոմիաշվիլին, իսկ 1976 թվականին նկարահանված փոքրիկ ֆիլմաշարքում Բենդերի դերը մարմնավորել է ԽՍՀՄ կինոյի, թատրոնի և էստրադայի սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր-բեմադրիչ, սցենարիստ, ժողովրդական արտիստ ՝ Անդրեյ Միրոնովը, իսկ ֆիլմի ռեժիսորն եղել է Մարկ Զախարովը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Остап Бендер", Radio Liberty, transcript of a talk from cycle "Heroes of the Time", host:Петр Вайль, guests: culturologist Мариэтта Чудакова and actors Archil Gomiashvili (Bender-1971) and Sergey Yursky (Bender-1993)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]