Տասներկու աթոռ (ֆիլմ, 1933)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Տասներկու աթոռ
Adolf Dymsza.jpg
ԵրկիրՉեխոսլովակիա
Լեհաստան[1]
Ժանրկինոկատակերգություն[2] և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքՏասներկու աթոռ
Թվականհոկտեմբերի 5, 1933[3] և սեպտեմբերի 22, 1933
Լեզուչեխերեն
ՌեժիսորMichał Waszyński?[4] և Martin Frič?
Սցենարի հեղինակKarel Lamač?
ԴերակատարներVlasta Burian?, Adolf Dymsza?, Zula Pogorzelska?, Zofia Jaroszewska?, Wiktor Biegański?, Wanda Jarszewska?, Ժոզեֆ Կոնդրատ, Helena Zarembina?, Martin Frič?[1], Eugeniusz Koszutski?[1], Aniela Miszczykówna?[1] և Q110177630?[1]
ՕպերատորAntoni Wawrzyniak?
ԵրաժշտությունWładysław Daniłowski?
Commons-logo.svg The Twelve Chairs (1933 film) Վիքիպահեստում

«Տասներկու աթոռ» (չեխ․՝ «Dvanáct křesel», լեհ.՝ «Dwanaście krzeseł»), չեխոսլովակիա-լեհական համատեղ գեղարվեստական ​​ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Մարտին Ֆրիչը և Միխալ Վաշինսկին Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի համանուն վեպի վրա 1933 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավայում մահացած մորաքույրը պրահացի վարսահարդար Ֆերդինանդ Շուպլատկոյին ժառանգություն է թողել դատարկ բնակարան և տասներկու հին աթոռ։ Իմանալով իր հարազատի միլիոնների կարողության մասին՝ դժբախտ վարսահարդարը մինչև վերջին կոպեկը ծախսում է ճանապարհի վրա։ Գոնե ինչ-որ գումար ստանալու հույսով նա աթոռները վաճառում է հնաոճ իրերի առևտրականին, իսկ գիշերը գտնում մի գրություն, որում գրված է աթոռներից մեկի երեսվածքի տակ թաքցված մոտ հարյուր հազար դոլարի մասին։

Առավոտյան հայտնի է դառնում, որ բոլոր աթոռներն առանձին-առանձին վաճառվել են տարբեր մարդկանց։ Պայմանավորված լինելով անհետացած գանձի համատեղ որոնման շուրջ՝ նորաթուխ ընկերները ճանապարհ են ընկնում։ Աթոռներից մեկը թյուրըմբռնման պատճառով հայտնվում են մանկատանը, և այնտեղ գտնվում է գումարը, որը հատկացվում է մանկատան սաներին՝ որպես անանուն բարեգործություն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլաստա Բուրիան – Ֆերդինանդ Շուպլատկո
  • Ադոլֆ Դիմշա – Կամիլ Կլեպկա
  • Զուլյա Պոգորժելսկայա – հոգաբարձու
  • Զուլյա Պոգորժելսկայա – հոգաբարձու
  • Յուզեֆ Կոնդրատ – տաքսու վարորդ
  • Ստանիսլավ Բելսկի – Ռոզենման
  • Վիկտոր Բեգանսկի – պրոֆեսոր-սպիրիտուալիստ

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ կինոգործիչները ֆիլմի գործողությունները տեղափոխել են Լեհաստան, նրանք ստիպված են եղել սյուժեի նոր հանգույց մշակել, որը հիմնված չէ հեղափոխության և սեփականության օտարման վրա։ Ֆիլմի սցենարիստների սյուժետային աշխատանքը հետագայում փոխառվել է «Տասներկու աթոռ» վեպի մի շարք այլ էկրանավորումների համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]