Ալեքսեյ Տոլստոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ալեքսեյ Տոլստոյ
Алексей Толстой
ANTolstoy.jpg
Ծնվել է հունվարի 10, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Պուգաչյով, Samara Governorate, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է փետրվարի 23, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][5][2][3][4] (62 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1][5]
Մասնագիտություն դրամատուրգ, գրող, բանաստեղծ, վիպասան, մանկագիր, սցենարիստ և գիտաֆանստաստիկ գրող
Լեզու ռուսերեն[6]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Ժանրեր պատմավեպ և գիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներ Ոսկե Բանալին
Անդամակցություն Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ամուսին Նատալյա Կրանդիլևսկայա-Տոլստայա
Զավակներ Նիկիտա Տոլստոյ և Դմիտրի Տոլստոյ
Aleksey Nikolaevich Tolstoy Signature.svg
Կայք az.lib.ru/t/tolstoj_a_n/
Aleksey Nikolayevich Tolstoy Վիքիպահեստում

Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյ (ռուս.՝ Алексей Николаевич Толстой, հունվարի 10, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4], Պուգաչյով, Samara Governorate, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 23, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][5][2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[1][5]), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ Տոլստոյների տոհմից, կոմս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալ-հոգեբանական, պատմական և գիտաֆանտաստիկ վեպերի, պատմվածքների, հրապարակախոսական ստեղծագործությունների հեղինակ։ Գերմանացի զավթիչների չարագործությունների հետաքննման հանձնաժողովի անդամ (1942)։ 3 Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր (1941, 1943, 1946, հետմահու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Տոլստոյը ծնվել է կոմս Նիկոլայ Ալեքսանդրովիչ Տոլստոյի (1849-1900) ընտանիքում, սակայն որոշ կենսագիրներ որպես նրա հայր նշում են խորթ հորը՝ Ալեքսեյ Ապոլոնովիչ Բոստրոմին։ Մայրը՝ Ալեքսանդրա Լեոնտևնան (1854-1906, ի ծնե Տուրգենևա), գրող էր, դեկաբրիստ Նիկոլայ Տուրգենևի քրոջ կամ եղբոր թոռը։ Ալեքսեյի ծնվելու ժամանակ հեռացել է ամուսնուց Ա․ Բոստրոմի մոտ, ում հետ չի կարողացել պաշտոնապես ամուսնանալ հոգևոր կոնսիստորիայի պատճառով[7]։

Ապագա գրողի մանկությունն անցել է Սամարայից ոչ շատ հեռու գտնվող Սոսնովկա խուտորի մի փոքր կալվածքում, որը պատկանում էր Ա․ Բոստրոմին (ներկայումս՝ Կրասնոարմեյսկի շրջանի գյուղ Պավլովկա

1897-1898 թվականներին մոր հետ ապրել է Սիզրան քաղաքում, որտեղ սովորել է ռեալական դպրոցում։ 1898 թվականին տեղափոխվել է Սամարա։

1905 թվականի գարնանը լինելով Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող՝ ուղարկվում է պրակտիկայի Ուրալ, որտեղ ավելի քան մեկ ամիս ապրում է Նևյանսկում։ Ավելի ուշ Տոլստոյը Նևյանսկի թեք աշտարակին է նվիրում իր ամենաառաջին՝ «Հին աշտարակը» պատմվածքը, որն ընդգրկված է «Լավագույն ճամփորդությունները Միջին Ուրալով․ փաստեր, լեգենդներ, ավանդություններ» գրքում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է զինվորական թղթակից։ 1916 թվականին ճանապարհորդել է Ֆրանսիա և Անգլիա։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918-1923 թվականներին, Ալեքսեյ Տոլստոյը տարագրության մեջ էր գտնվում (Կոստանդնուպոլիս, Բեռլին, Փարիզ), որի մասին տպավորությունները գրի է առել «Նևզորովի արկածը կամ Իբիկուս» երգիծական պատմվածքում (1924)։ 1927 թվականին մասնակցել է «Մեծ հրդեհներ» հավաքական վեպին, որը հրատարակվել է «Օգոնյոկ» ամսագրում։

«Хождение по мукам» եռագրության մեջ (1922-1941) ձգտում է ներկայացնել որպես ազգային և ժողովրդական հիմք ունեցող բոլշևիզմը, իսկ 1917 թվականի հեղափոխությունը որպես բարձրագույն ճշմարտություն, որը հասու է ռուս մտավորականությանը[8]։

«Պյոտր Առաջին» պատմական վեպը (1-3 հատորներ, 1929-1945, անավարտ) խորհրդային գրականության մեջ հնարավոր է տվյալ ժանրի ամենահայտնի նմուշն է․ պատկերում է ուժեղ և դաժան բարենորոգչական իշխանության գովաբանությունը[8]։

Տոլստոյի «Աելիտա» (1922-1923) և «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը» (1925-1927) վեպերը դարձան խորհրդային գիտաֆանտաստիկ ժանրի դասականները։ «Հաց» պատմվածքը (1937), որը նվիրված է Ցարիցինի ինքնապաշտպանությանը քաղաքացիական պատերազմի տարիներին, հետաքրքիր է նրանով, որ հետաքրքրաշարժ գեղարվեստական ձևով պատմում է Ռուսաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի այն ընկալման մասին, որն ունեին Ի․ Ստալինի շրջապատը և համակիրները և որն էլ հիմք դարձավ Ստալին անհատի պաշտամունքի ստեղծմանը։ Միաժամանակ պատմվածքում մանրամասն նկարագրվում են պատերազմող կողմերը, տվյալ ժամանակաշրջանի մարդկանց հոգեբանությունը և կենցաղը։

Այլ ստեղծագործությունների շարքին են դասվում «Ռուսական բնավորությունը» (1944), «Կայսրուհու դավադրությունը» (1925), «Վիրուբովայի օրագիրը» (1927)[8]։

Որոշ խոշոր ստեղծագործություններ հեղինակն արդյունքում լուրջ վերամշակել է․ դրանցից են «Քույրեր», «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը», «Տարագիրները» («Սև ոսկի») վեպերը, «Սեր՝ ոսկե գիրք» պիեսը և այլն։

ԽՍՀՄ գրողների միության առաջին համագումարին հանդես է եկել դրամատուրգիայի մասին զեկույցով։

1936 թվականին Տոլստոյը, որպես ԽՍՀՄ գրողների միության անդամ, մասնակցում է գրող Լեոնիդ Դոբիչինի այսպես կոչված «հալածանքին»[9], որն էլ հավանաբար հանգեցրեց նրա ինքնասպանությանը։

Եղել է արտերկրում․ Գերմանիա, Իտալիա (1932), Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա (1935), Չեխոսլովակիա (1935), Անգլիա (1937), Ֆրանսիա, Իսպանիա (1937)։ Գրողների առաջին և երկրորդ վեհաժողովների մասնակից։

1933 թվականի օգոստոսին գրողների խմբի կազմում այցելել է Սպիտակ ծով-Բալթյան նեղուց և դարձել է «Ստալինի անվան Սպիտակ ծով-Բալթյան նեղուց» գրքի համահեղինակներից մեկը (1934)։

Տոլստոյի հանրահայտությունը չար կատակ խաղաց նրա գլխին․ ժողովրդական լեգենդը՝ առանց որևէ հիմնավորման, նրան է վերագրում «Բաղնիք» անանուն պոռնոգրաֆիկ պատմվածքի հեղինակությունը[10]։

1936-1938 թվականներին՝ Մաքսիմ Գորկու մահվանից հետո, Ա․ Տոլստոյը գլխավորեց ԽՍՀՄ գրողների միությունը։

Ա․ Տոլստոյը ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (1939), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առաջին գումարման դեպուտատ։

Ֆաշիստական զավթիչների չարագործությունների հետաքննման հանձնաժողովի անդամ։ Ներկա է գտնվել Կրասնոդարի գործի քննմանը։ Մոլոտով-Ստալինի 1941 թվականի հայտնի ելույթի փաստացի համահեղինակներից մեկը, որով խորհրդային ղեկավարները ժողովրդին կոչ են անում հաշվի առնել մեծն նախնիների փորձը։

Ա․ Տոլստոյը մահացել է 1945 թվականի փետրվարի 23-ին։ Բարեկամների կարծիքով քաղցկեղով հիվանդանալը պայմանավորված է նրա՝ Ֆաշիստական զավթիչների չարագործությունների հետաքննման հանձնաժողովում աշխատելով։ Թաղված է Մոսկվայում Նովոդևիչիե գերեզմանոցում (հողակտոր №2)[11]։ Նրա մահվան կապակցությամբ հայտարարվել է համապետական սուգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедия Moscow: Советская энциклопедия, 1962. — Vol. 7.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Толстой Алексей Николаевич // Большая советская энциклопедия Алферов Жорес: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1977. — Т. 26 : Тихоходки — Ульяново. — С. 50.
  6. http://data.bnf.fr/ark:/12148/cb11926773v
  7. Алексей Варламов (2005-03-18)։ «Граф Алексей Толстой: свидетельство о происхождении»։ Топос (сетевой журнал)։ Վերցված է 2014-11-19 
  8. 8,0 8,1 8,2 Биография -> Алексей Николаевич Толстой (Aleksei Nikolaevich Tolstoy)
  9. См., напр., Ерофеев В. Поэтика Добычина, или Анализ забытого творчества. Речь А. Толстого опубликована в сб.: Писатель Леонид Добычин. Воспоминания. Статьи. Письма. — СПб., 1996. — С. 20—24.
  10. Толстой А. Н., Чехов А. П., Бунин И. А.։ «Фаллософическая проза»։ Русская эротическая проза։ Альта-Принт։ Վերցված է 2012-05-03 
  11. Могила А. Н. Толстого на Новодевичьем кладбище

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png