Նիկոլայ Բուխարին
| Նիկոլայ Բուխարին Николай Бухарин | |||
| |||
|---|---|---|---|
| նոյեմբեր, 1926 - ապրիլ, 1929 | |||
| Նախորդող | Գրիգորի Զինովև | ||
| Հաջորդող | Վյաչեսլավ Մոլոտով | ||
| |||
| նոյեմբեր, 1918 - ապրիլ, 1929 | |||
| Նախորդող | Իոսիֆ Ստալին | ||
| Հաջորդող | Միխայիլ Օլմինսկի | ||
| |||
| |||
| Կուսակցություն՝ | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն (բոլշևիկներ) (1906–1918) Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն (1918–1937) | ||
| Կրթություն՝ | Մոսկվայի 1-ին գիմնազիա (1906)[1] և Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1911)[1] | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ, փիլիսոփա, լրագրող, գրող և խմբագիր | ||
| Դավանանք | աթեիզմ | ||
| Ծննդյան օր | 1888 հոկտեմբերի 9 | ||
| Ծննդավայր | |||
| Վախճանի օր | 15 մարտի 1938 (տարիքը 49) | ||
| Վախճանի վայր | |||
| Թաղված | Կոմունարկայի կրակահրապարակ | ||
| Քաղաքացիություն | |||
| Ամուսին | Աննա Լարինա | ||
| Զավակներ | Սվետլանա Լարինա Յուրի Լարին | ||
Նիկոլայ Իվանովիչ Բուխարին (ռուս.՝ Николай Иванович Бухарин, հոկտեմբերի 9, 1888[1], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 15, 1938[2][3][4][…], Կոմունարկայի կրակահրապարակ[1]), բոլշևիկ հեղափոխական, խորհրդային պետական գործիչ, մարքսիստ փիլիսոփա և հեղափոխական տեսության բազմաբեղուն հեղինակ, ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամ (1917-1934), ԿԿ թեկնածու անդամ (1934-1937), ՌԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի թեկնածու անդամ (1919-1924), ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ (1924-1929), ՌԿ(բ)Կ ԿԿ Կազմբյուրոյի թեկնածու անդամ (1923-1924)։
Հեղափոխական գաղափարների համար վեց տարի անցկացրել է տարագրության մեջ, որտեղ ծանոթացել է Վլադիմիր Լենինի և Լև Տրոցկու հետ[5][6][7]։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Մոսկվա և բոլշևիկյան ֆրակցիայում զբաղեցրել բարձր պաշտոններ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նշանակվել է բոլշևիկյան «Պրավդա» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։
Մինչև 1921 թվականը բոլշևիկյան կուսակցության մեջ ներկայացրել է ձախ կոմունիստական թևը։ «Նոր տնտեսական քաղաքականության» (նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա, ՆԷՊ) աջակցմամբ գլխավորել է աջ օպոզիցիան։ 1924 թվականին, Լենինի մահվանից հետո, սատարել է Իոսիֆ Ստալինին։ 1927 թվականի դեկտեմբերին, Կոմունիստական կուսակցության 15-րդ համագումարին, Ստալինի հետ կարողացել է կուսակցության շարքերից դուրս հանդել ձախ օպոզիցիայի գործիչներ Տրոցկուն, Գրիգորի Զինովևին և Լև Կամենևին։ 1926-1929 թվականներին զբաղեցրել է Կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմի գլխավոր քարտուղարի աթոռը։ Այնուամենայնիվ, դեմ է արտահայտվել ԽՍՀՄ-ում գյուղատնտեսության կոլեկտիվացման ստալինյան բանաձևին, և 1929 թվականի հեռացվել է Քաղբյուրոյի շարքերից։
1930-ականների բռնաճնշումների (Մեծ զտում) ժամանակաշրջանում Ստալինը ցանկացած պատրվակ փորձում էր օգտագործել իր նախկին դաշնակիցներին ու մրցակիցներին լիկվիդացնելու համար։ Բուխարինի որոշ նամակների, զրույցների և գաղտնալսված հեռախոսազանգերի մեջ անհավատարմության դրսևորումներ արձանագրվեցին, ուստի 1937 թվականի փետրվարին Բուխարինը ձերբակալվեց։
Բուխարինը մեղադրվեց «հակասովետական դավադրություն» իրականացնելու մեջ և գնդակահարվեց 1938 թվականի մարտին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Соболев В. С. Николай Иванович Бухарин (1888–1938), Nikolay I. Bukharin (1888–1938) (ռուս.) // Историко-биологические исследования — 2013. — Т. 5, вып. 3. — С. 81—84. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Kuznetsov S. Bukharin, Nikolay // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T012167
- ↑ Olga Hess Gankin, Harold Henry Fisher The bolsheviks and the world war. 1940. p. 249
- ↑ Aleksandr Shliapnikov. On the eve of 1917
- ↑ Бьеркегрен Х. Скандинавский транзит. Российские революционеры в Скандинавии. 1906—1917. — М.: Омега, 2007. — С. 225.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Marxists.org կայքում(անգլ.)
- Ն․ Բուխարինի աշխատությունները Արխիվացված 2005-12-15 Wayback Machine(ռուս.)
- Անձինք այբբենական կարգով
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մարտի 15 մահեր
- 1938 մահեր
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ձախ կոմունիստներ
- Խորհրդային պետական գործիչներ
- Խորհրդային փիլիսոփաներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային տնտեսագետներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային հեղափոխականներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կոմինտերնի գործիչներ
- Ռուս հուշավիպագիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Խորհրդային խմբագիրներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ


