Յուլի Մարտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլի Մարտով
ռուս.՝ Юлий Осипович Мартов
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1873(1873-11-24)[1][2][3]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էապրիլի 4, 1923(1923-04-04)[1][2][3][…] (49 տարեկան)
Մահվան վայրՇյոմբերգ, Կալվ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ
ԳերեզմանUrnenfriedhof Gerichtstraße
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ազգությունհրեա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հրապարակախոս
Ծնողներհայր՝ Իոսիֆ Ցեդերբաում
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
ԱնդամությունՀամառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե
 Julius Martov Վիքիպահեստում

Յուլի Մարտով կամ Լ. Մարտով (ի ծնե՝ Յուլի Օսիպովիչ Ցեդերբաում (անգլ.՝ Юлий Осипович Цедербаум, նոյեմբերի 24, 1873(1873-11-24)[1][2][3], Կոստանդնուպոլիս - ապրիլի 4, 1923(1923-04-04)[1][2][3][…], Շյոմբերգ, Կալվ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ), ռուս սոցիալ-դեմոկրատ, մենշևիզմի առաջնորդներից։ 1895 թվականին մասնակցել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը։ 1899 թվականին միացել է «էկոնոմիզմ»-ի դեմ Լենինի գրած «Ռուսաստանի սոցիալդեմոկրատների բողոք»-ին։ 1900 թվականին եղել է «Իսկրա»-ի հրատարակումը նախապատրաստող խմբի անդամ։ 1901 թվականին տարագրվել է. եղել է «Իսկրա» («Искра») և «Զարյա» («Заря») թերթերի խմբագիրներից։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարում (1903) հանդես է եկել կուսակցության կառուցվածքի լենինյան կազմակերպական պլանի դեմ։ 1905 թվականին ընտրվել է Պետերբուրգի սովետի անդամ։ 1907 թվականից տարագրվել է։ ՌՄԴԲԿ 5-րդ համագումարի պատգամավոր, ռեակցիայի տարիներին (1908-1910)՝ լիկվիդատոր, մասնակցել է օգոստոսյան հակակուսակցական բլոկին (1912), Ցիմմերվալդի (1915) և Կինտալի (1916) կոնֆերանսներին։ 1917 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ գրավել է «ձախ» դիրքորոշում մենշևիկյան կուսակցության մեջ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո դեմ է եղել հակահեղափոխական մասնակիցների ձերբակալմանը, «բուրժուական» թերթերի փակմանը, Մահմանադիր ժողովի ցրմանը և այլն։ Սովետների համառուսաստանյան 7-րդ համագումարի պատգամավոր (մենշևիկների կողմից, 1919), որտեղ ընտրվել է Համառուսաստանյան ԿԳԿ-ի անդամ, 1919-1920 թվականներին՝ Մոսսովետի պատգամավոր։ 1920 թվականին մեկնել է արտասահման։ Եղել է «Ինտերնացիոնալ 21/2»-ի կազմակերպիչներից, հիմնել և խմբագրել է «Մոցիալիստիչեսկի վեստնիկ» («Социалистический вестник») մենշևիկյան հակակոմունիստական օրգանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 351