Վիտտորիո Գասման
իտալ.՝ Vittorio Gassman | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 1, 1922[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ջենովա, Ջենովա, Իտալիայի թագավորություն[4] |
| Մահացել է | հունիսի 29, 2000[1][2][3][…] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4] |
| Գերեզման | Կամպո Վերանո[5] |
| Կրթություն | Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան |
| Ընտրանի | Il sorpasso?, Մեծ գործարք Մադոննայի փողոցում, March on Rome?, Կնոջ բույրը և Կյանքը վեպ է |
| Ամուսին(ներ) | Շելլի Ուինթերս, Նորա Ռիչի և Diletta D'Andrea? |
| Համատեղ ապրող(ներ) | Ժյուլետ Մեյնել |
| Երեխա(ներ) | Ալեսսանդրո Գասման, Պաոլա Գասման և Jacopo Gassman?[6] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Վիտտորիո Գասման (իտալ.՝ Vittorio Gassman, սեպտեմբերի 1, 1922[1][2][3][…], Ջենովա, Ջենովա, Իտալիայի թագավորություն[4] - հունիսի 29, 2000[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), թատրոնի և կինոյի իտալացի դերասան և ռեժիսոր, գրող և սցենարիստ։ Տղամարդու լավագույն դերի համար յոթ անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակին։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտտորիո Գասմանը ծնվել է Ջենովայում։ Նրա հայրը ազգությամբ գերմանացի էր, իսկ մայրը` հրեուհի Պիզայից։ Վիտտորիոն մանկության տարիներին տեղափոխվելով Հռոմ, ավարտել է դասական լիցեյը, իսկ հետո նաև Դրամատիկական արվեստի ազգային ակադեմիան։
Առաջին անգամ բեմ է բարձրացել 1943 թվականին՝ Միլանում, իսկ կինոյում նրա դեբյուտը կայացել է 1945 թվականին՝ «Հանդիպում Լաուրայի հետ» կինոնկարում։ Թատրոնում նա իր փառքին հասել է, երբ բեմի վրա հանդես է եկել Լուկինո Վիսկոնտիի «Համլետ» և «Ծխախոտային ուղի» բեմադրություններում։ 1948 թվականին նա կատարել է Ջակոմո Կազանովայի դերը` Ռիկարդո Ֆրեդայի «Գաղտնի երկրպագուն» մելոդրամայում։ Սակայն իրականում Վիտտորիո Գասմանին ճանաչում բերեց հանցագործ Վալտերի դերը` Ջուզեպպե դե Սանտիսի «Դառը բրինձ» (1949թ.) կինոնկարում։
1952 թվականին Վիտտորիո Գասմանը գլխավորել է իր կողմից ստեղծված Իտալական արվեստի թատրոնը։ 1956 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր` համագործակցելով այն ժամանակ դեռևս սկսնակ ռեժիսոր Ֆրանչեսկո Ռոզիի հետ։
Վիտտորիո Գասմանը նկարահանվել է Մարիո Մոնիչելլիի, Վիտտորիո դե Սիկայի, Մարկո Ֆերերիի, Դինո Ռիզիի, Էտտորե Սկոլայի, Վալերիո Ձուրլինիի ֆիլմերում։ Իր տաղանդի շնորհիվ, նա հաջողությամբ նկարահանվել է նաև արտասահմանում` հանդես գալով այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք էին Ռոբերտ Օլթմենը, Փոլ Մազուրսկին, Ալեն Ռենեն, Քինգ Վիդորը, Քշիշտոֆ Զանուսին, Անդրե Դելվոն և այլք։
1971 թվականին, Սան Սեբաստիանի կինոփառատոնում` «Բրանկալեոնեն խաչակրաց արշավանքներում» կինոնկարում կատարած դերի համար, որպես լավագույն դերասան, Վիտտորիո Գասմանն արժանացել է մրցանակի։ 1996 թվականին, կինեմատոգրաֆում իր ստեղծագործական գործունեության համար, Վենետիկի կինոփառատոնում նրան շնորհվել է պատվավոր «Ոսկե առյուծ» պարգևը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտտորիո Գասմանն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին կինը դերասանուհի Նորա Ռիչչին էր (ունի մեկ դուստր), երկրորդ կինը` դերասանուհի Շելլի Ուինթերսն էր (ունի մեկ դուստր), իսկ երրորդը` նույնպես դերասանուհի Դիլետա Դ'Անդրեան էր (ունի մեկ որդի)։ Վիտտորիո Գասմանը սիրավեպ է ունեցել նաև ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Մայնիելի հետ և ունի մեկ որդի` ներկայումս դերասան Ալեսսանդրո Գասմանը։
Վիտտորիո Գասմանը մահացել է 2000 թվականի հունիսի 29-ին` ինֆարկտից։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 1947 | Կապիտանի աղջիկը | La figlia del capitano | Ալեքսեյ Շվաբրին |
| 1947 | Սիրո նախերգանք | Preludio d'amore | Դավիդ |
| 1947 | Պինոքիոյի արկածները | Le avventure di Pinocchio | Կանաչ Ձկնորս |
| 1947 | Դանիել Կորտիս | Daniele Cortis | Դանիել Կորտիս |
| 1948 | Գաղտնի երկրպագուն | Il cavaliere misterioso | Ջակոմո Կազանովա |
| 1949 | Դառը բրինձ | Riso amaro | Վալտեր |
| 1949 | Քո սրտի ձայնը | Una voce nel tuo cuore | Պաոլո Բալդինի |
| 1949 | Գայլը Սիլաից | Il lupo della Sila | Պիետրո Կամպոլո |
| 1950 | Ես երազում եմ դրախտի մասին | Ho sognato il paradiso | Ջորջո |
| 1950 | Մարդիկ` օրենքից դուրս | I fuorilegge | Տուրի |
| 1950 | Նեղոսյան ճուռակը | Lo sparviero del Nilo | Յուսուֆ |
| 1950 | Ամալֆիի առյուծը | Il leone di Amalfi | Մաուրո |
| 1951 | Դավաճանություն | Il tradimento | Ռենատո Սալվի |
| 1951 | Սև թագը | La corona negra | Մաուրիսիո |
| 1951 | Աննա | Anna | Վիտտորիո |
| 1952 | Երազանք Զորրոյի մասին | Il sogno di Zorro | Դոն Անտոնիո, Խուան |
| 1952 | Սպիտակ մարդկանց ամբոխը | La tratta delle bianche | Միշել |
| 1953 | Ապակյա պատը | The Glass Wall | Պետեր Կաբան |
| 1953 | Սոմբրերո | Sombrero | Ալեխանդրո Կաստիլլո |
| 1953 | Հալածյալի ճիչը | Cry of the Hunted | Ջորի |
| 1954 | Ռապսոդիա | Rhapsody | Փոլ Բրոնտե |
| 1954 | Մամբո | Mambo | Մարիո Ռոսսի |
| 1955 | Աշխարհի ամենագեղեցիկ կինը | La donna più bella del mondo (Lina Cavalieri) | արքայազն Սերգեյ |
| 1956 | Պատերազմ և խաղաղություն | War and Peace | Անատոլ Կուրագին |
| 1956 | Պաշտպանեք իմ սերը | Difendo il mio amore | Ջովաննի Մարկի |
| 1956 | Ջովաննի դելլե Բանդե Ներե | Giovanni dalle Bande Nere | Ջովաննի Դե Մեդիչի |
| 1957 | Քին կամ Հանճարը և անառակությունը | Kean - Genio e sregolatezza | Էդմունդ Քին |
| 1958 | Չարամիտները, ինչպես միշտ, մնացին անհայտ | I soliti ignoti | Պեպե «Պանտերա» |
| 1958 | Ձիարշավում հաղթողը | La ragazza del palio | Պիեռո դի Մոնտալչինո |
| 1958 | Փոթորիկ | La tempesta | դատախազ |
| 1959 | Մուրհակ | La cambiale | Միքելե |
| 1959 | Մեծ պատերազմ | La grande guerra | Ջովաննի Բուսակա |
| 1959 | Անհայտ չարամիտների հանդուգն հարձակումը | Audace colpo dei soliti ignoti | Պեպե «Պանտերա» |
| 1959 | Հրաշք | The Miracle | Գուիդո |
| 1960 | Դերասանը | Il mattatore | Ջերարդո Լատինի |
| 1960 | Հանցագործություն | Crimen | Ռեմո |
| 1961 | Հռոմի ուրվականները | Fantasmi a Roma | Ջովաննի Բատիստա Վիլլարի |
| 1961 | Ահեղ դատաստան | Il giudizio universale | Չիմինո |
| 1961 | Իտալական բանդիտներ | I briganti italiani | Վինչենցո |
| 1961 | Բարաբբա | Barabbas | Սահակ |
| 1962 | Սև հոգի | Anima nera | Ադրիանո Զուչելլի |
| 1962 | Վազանց | Il sorpasso | Բրունո Կորտոնա |
| 1962 | Արշավ դեպի Հռոմ | La marcia su Roma | Դոմենիկո Ռոշետի |
| 1962 | Դժվար սեր | L'amore difficile | Տուլիո Մոնարի |
| 1963 | Անհանգստությամբ | La smania addosso | Ջորջո Մազանո |
| 1963 | Հաջողություն | Il successo | Ջուլիո Կերիանի |
| 1963 | Հրեշները | I mostri | դերասան, ոստիկան, տնօրեն և այլն |
| 1964 | Ամառային խենթություն | Frenesia dell'estate | կապիտան Մարիո Նարդոնի |
| 1964 | Թույլ տվեք խոսել կանանց մասին | Se permettete parliamo di donne | կատակասեր, հաճախորդ և այլն |
| 1964 | Իրադրություն | La congiuntura | Ջուլիանո |
| 1965 | Գաուչո | Il gaucho | Մարկո Ռավիչիո |
| 1965 | Կեղտոտ խաղ (Գաղտնի պատերազմ) | The Dirty Game | Պերեգո, Ֆերարի |
| 1965 | Սլալոմ | Slalom | Լուչիո Ռիդոլֆի |
| 1966 | Կույս` արքայազնի համար | Una vergine per il principe | արքայազն Վինչենցո Գոնզագա |
| 1966 | Բրանկալեոնեի բանակը | L'armata Brancaleone | Բրանկալեոնեն Նորչայից |
| 1966 | Ավագ Սատանան | L'arcidiavolo | Բելֆագոր |
| 1966 | Հաճելի գիշերներ | Le piacevoli notti | Բաստիանո դա Սանգալլո |
| 1967 | Վագրը | Il tigre | Ֆրանչեսկո Վինչենցինի |
| 1967 | Յոթ անգամ կին | Woman Times Seven | Չենչի |
| 1967 | Ուրվական` իտալական ձևով | Questi fantasmi | Պասկուալե Լոջակոնո |
| 1968 | Մարգարեն | Il profeta | Պիետրո Բրեշիա |
| 1968 | Սև ոչխարը | La pecora nera | Մարիո Ագաստի, Ֆիլիպո Ագաստի |
| 1968 | Անզուսպը | Lo scatenato | Բոբ Չիառամոնտե |
| 1969 | Այլուրեքություն | L'alibi | Վիտտորիո |
| 1969 | Ու՞ր ես գնում մերկ | Dove vai tutta nuda? | Ռուֆուս Կոնֆորտի |
| 1969 | Տասներեքից մեկը | 12 + 1 (Una su 13) | Մարիո Բերետի |
| 1969 | Հրեշտակապետը | L'arcangelo | Ֆուրիո Բերտուչիա |
| 1970 | Համընդհանուր բողոք | Contestazione generale | Ռիկարդո |
| 1970 | Ամուսնալուծություն | Il divorzio | Լեոնարդո Նենչի |
| 1970 | Բրանկալեոնեն խաչակրաց արշավանքներում | Brancaleone alle crociate | Բրանկալեոնեն Նորչայից |
| 1971 | Սկիպիոնը, ում կոչում էին նաև Աֆրիկացի | Scipione detto anche l'africano | գրաքննիչ Կատոն |
| 1971 | Իտալական ժողովրդի անունից | In nome del popolo italiano | Լորենցո Սանտենոչիտո |
| 1972 | Ունկնդրություն | L'udienza | արքայազն Դոնատի |
| 1972 | Չունևոր ամուրիները սիրային կապեր որոնելիս | Senza famiglia, nullatenenti cercano affetto | Արմանդո Զավանատի |
| 1972 | Ի՞նչ կապ ունենք մենք հեղափոխության հետ | Che c'entriamo noi con la rivoluzione? | Գուիդո Գուիդի |
| 1973 | Տոսկա | La Tosca | Սկարպիա |
| 1974 | Կնոջ բույրը | Profumo di donna | կապիտան Ֆաուստո Կոնսոլո |
| 1974 | Մենք այնպես էինք սիրում միմյանց | C'eravamo tanto amati | Ջաննի Պերեգո |
| 1975 | Սիրո պարեկը գալիս է ուղիղ կեսգիշերին (Կեսգիշերին տեղի են ունենում ամենաքաղցր հաճույքները) | A mezzanotte va la ronda del piacere | Անդրեա Սանսոնի |
| 1976 | Սպիտակ հեռախոսներ | Telefoni bianchi | Ֆրանկո Դենզա |
| 1976 | Ինչպես վարդը` քթի մոտ | Come una rosa al naso | Էնթոնի Ուիլսոն |
| 1976 | Տիկնայք և պարոնայք, բարի գիշեր | Signore e signori, buonanotte | ԿՀՎ-ի գործակալ |
| 1976 | Տարտարյան անապատ | Il deserto dei tartari | գնդապետ կոմս Ֆիլիմոր |
| 1976 | Կորսված հոգին | Anima persa | Ֆաբիո Ստոլց |
| 1977 | Նոր հրեշներ | I nuovi mostri | կարդինալ, մատուցող, կոմիսար և այլն |
| 1978 | Հարսանիք | A Wedding | Լուիջի Կորելլի |
| 1979 | Կվինտետ (Հնգյակ) | Quintet | Քրիստոֆեր |
| 1979 | Թանկագին հայրիկ | Caro papà | Ալբինո Միլոզա |
| 1979 | Երկու կտոր հաց | Due pezzi di pane | Պիպո Միֆա |
| 1980 | Սանդղավանդ | La terrazza | Մարիո |
| 1980 | Մերկ ռումբ | The Nude Bomb | Նինո Սալվատորի Սեբաստիանի |
| 1981 | Հյուրանոցային համար | Camera d'albergo | Աչիլլե Մենգարոնի |
| 1981 | Հերթ | Il turno | Չիրո Չոպպա |
| 1981 | Շարկիի թիմը | Sharky's Machine | Վիկտոր Սկորելլի |
| 1982 | Փոթորիկ | Tempest | Ալոնզո |
| 1982 | Կոմս Տակիան | Il conte Tacchia | արքայազն Տերենզի |
| 1983 | Կյանքը սիրավեպ է | La vie est un roman | Ուոլտեր Գուարինի |
| 1983 | Բենվենուտա | Benvenuta | Լիվիո Կարպի |
| 1985 | Չարամիտները, ինչպես միշտ, անհայտ են քսան տարի անց | I soliti ignoti vent'anni dopo | Պեպե «Պանտերա» |
| 1985 | Պարադիգմա | Paradigma | Գոտֆրիդ |
| 1986 | Ընտանիք | La famiglia | Կառլո |
| 1987 | Խարդախներ` ինչպես մենք | I picari | մարքիզ Ֆելիպե |
| 1988 | Ուրիշ հանելուկ | L'altro enigma | Սոֆոկլես |
| 1989 | Հանգուցյալները | Mortacci | Դոմենիկո |
| 1989 | Այլանդակ քեռին | Lo zio indegno | քեռի Լուկա |
| 1989 | Մոռանալ Պալերմոն | Dimenticare Palermo | արքայազն |
| 1990 | Հազար ու մեկ գիշեր | Les 1001 nuits | Սինդբադ |
| 1990 | Մտերմիկ կյանքի ուրախությունները | I divertimenti della vita privata | Մարկուս |
| 1990 | Խնդրում եմ չանհանգստանալ (Սիրո վալսը) | Tolgo il disturbo | Աուգուստո Սկրիբանի |
| 1991 | Ռոսսինի, Ռոսսինի | Rossini! Rossini! | Լյուդվիգ վան Բեթհովեն |
| 1992 | Երկար ձմեռ | El largo invierno | Կլաուդիո |
| 1994 | Աբրահամ. Հավատքի պահապանը | Abraham | Թարահ |
| 1994 | Մեկ տարի անց` այս նույն ժամանակ | Tutti gli anni una volta l'anno | Ջուզեպպե |
| 1996 | Քնածները | Sleepers | Քինգ Բեննի |
| 1997 | Անապատը կրակի մեջ | Il deserto di fuoco | Տարեկ |
| 1998 | Ընթրիք | La cena | Պեզուլլո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118716506 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Al Verano a spasso nella storia del cinema con la guida tra le tombe di attori e registi (իտալ.)
- ↑ https://www.perfil.com/noticias/opinion/jacopo-gassman-papa-nos-leia-a-borges.phtml
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտտորիո Գասման» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Ջենովա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 29 մահեր
- 2000 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Իտալացի դերասաններ
- Իտալացի կինոռեժիսորներ
- Իտալացի սցենարիստներ
- Իտալացի գրողներ
- Թատրոնի դերասաններ