Մեծ պատերազմ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Մեծ պատերազմ
իտալերեն՝ La grande guerra
Grandeguerra2.jpg
ԵրկիրՖրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրկինոկատակերգություն[1][2] և դրամա
Թվականսեպտեմբերի 5, 1959[3]
Լեզուիտալերեն
ՌեժիսորՄարիո Մոնիչելլի[1][4][5][…]
ՊրոդյուսերԴինո դե Լաուրենտիս
Սցենարի հեղինակՄարիո Մոնիչելլի, Luciano Vincenzoni?, Աջենորե Ինկրոչի և Ֆուրիո Սկարպելի
ԴերակատարներԱլբերտո Սորդի[4][5][2][…], Վիտտորիո Գասման[4][5][6][…], Սիլվանա Մանգանո[4][5][6][…], Ռոմոլո Վալլի[4][6][7], Ֆոլկո Լյուլի[4][5][6][…], Բեռնար Բլիե[4][6][7], Vittorio Sanipoli?[4][6][7], Nicola Arigliano?[4][6][7], Geronimo Meynier?[4][7], Mario Valdemarin?[4][7], Elsa Vazzoler?[4][7], Tiberio Murgia?[4][7], Livio Lorenzon?[4][7], Ferruccio Amendola?[4][7], Ջիանի Բաղինո[4][7], Carlo D'Angelo?[4][7], Achille Compagnoni?[4][7], Marcello Giorda?[4][7], Tiberio Mitri?[4][7], Gérard Herter?[4][7], Guido Celano?[4][7], Gian Luigi Polidoro?[4][7], Mario Colli?[8], Mario Feliciani?[8], Mario Mazza?[8], Edda Ferronao?[8] և Մարիո Ֆրերա[8]
ՕպերատորԼեոնիդա Բարբոնի, Roberto Gerardi?, Ջուզեպե Ռոտունո և Giuseppe Serrandi?
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՄոնտաժAdriana Novelli?
Պատմվածքի վայրԻտալիա
ԿինոընկերությունDino de Laurentiis Cinematografica?
Տևողություն137 րոպե[3]
Commons-logo.svg La grande guerra Վիքիպահեստում

Մեծ պատերազմ (իտալերեն՝ La grande guerra), իտալական ֆիլմ, որ նկարահանվել է 1959 թվականին ռեժիսոր Մարիո Մոնիչելիի կողմից։ Այս ֆիլմը Մոնիչելիի նախորդ` «Չարագործները ինչպես միշտ մնացին անհայտ» ֆիլմի հետ իտալական կոմեդիայի մակարդակը բարձրացրին նոր մակարդակի` սկզբնավորելով «իտալական կոմեդիա» ուղղությունը։ Ֆիլմում ներկայացվում են երկու խաբեբաների (նրանց դերերը կատարում են Ալբերտո Սորդին և Վիտորիո Գասմանը) կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ռեժիսորն անմիջականորեն ներկայացրել է պատերազմական ժամանակների պատկերը` արյունահեղություն, պատերազմային կենցաղ, ապաշնորհ ղեկավարում։ Մինչև ֆիլմի դուրս գալը նրա հարցը քննարկվել է իտալական խորհրդարանում. շատերը դեմ էին, որ ֆիլմը էկրան բարձրանա, քանի որ ֆիլմում արտացոլված էր երկու համաշխարհային պատերազմներում Իտալիայի ունեցած անմիանշանակ դերը։ Սակայն ֆիլմի օգտին արտահայտվեց պաշտպանության նախարար Ջուլիո Անդրեոտին, և ֆիլմը բարձրացավ էկրան[9]։

1960 թվականին Մեծ պատերազմը ներկայացվել է Օսկարի որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ[10]։ 1959 թվականին ֆիլմը շահել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե առյուծը»։ Ազգային մակարդակում ֆիլմն արժանացել է Դավիդ դե Դոնաթելո մրցանակաբաշխության երկու մրցանակի`լավագույն դերասանի (Գասման և Սորդի) և լավագույն բեմադրող նկարչի (Մարիո Գարբուլյա) անվանակարգերում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու խաբեբաներ` Ջովանի Բուսական Միլանից և Օրեստե Յակովաչին Հռոմից, Առաջին համաշխարհային պատերազմում հայտնվում են իտալական բանակի նորակոչիկների շարքում։ Չնայած նրանք տարբերվում են բնավորությամբ, սակայն նրանց միավորում է գաղափարների բացակայությունը, պատերազմի սարսափներից փախչելու ցանկությունը։ Ընկերները, հաղթահարելով ամեն կարգի ծուղակներ, փորձում են խուսափել աշխատանքից, ռազմական պարտքի կատարումից, մինչդեռ նրանց ընկերները կռվում են պատերազմի դաշտում։ Պատահաբար նրանք հայտնվում են ավստրիական կողմում, որտեղ նրանց լրտեսի տեղ են ընդունում։ Գաղտնի տեղեկություն չտրամադրելու դեպքում ընկերներին սպառնում են մահապատժով։ Սակայն հենց այդ ժամանակ խաբեբաներին տիրում է հայրենասիրության զգացումը. նրանք գերադասում են հերոսական մահը հայրենիքին դավաճանելուց։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբերտո Սորդի - Օրեստե Յակովաչի
  • Վիտտորիո Գասման - Ջովանի Բուսակա
  • Սիլվանա Մանգանո - Կոստանտինա
  • Ֆոլկո Լուլի - Բորդին
  • Բերնար Բլիե - կապիտան Կաստելի
  • Ռոմոլո Վալի - սերժանտ Գալինա
  • Լիվիո Լորենցոն - սերժանտ Բարիֆերի
  • Ակիլե Կոմպանյոնի - կապելան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]