Jump to content

Ռիկարդո Ֆրեդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկարդո Ֆրեդա
իտալ.՝ Riccardo Freda
Ծնվել էփետրվարի 24, 1909(1909-02-24)[1]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[2]
Մահացել էդեկտեմբերի 20, 1999(1999-12-20)[1] (90 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիա,  Եգիպտոս և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան, գրող, նկարազարդող և կինոսցենարիստ
Ոճ(եր)սարսափ ֆիլմ, թրիլեր, վեստեռն, արկածային ֆիլմ և Պեպլում
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
IMDbID ID 0292720

Ռիկարդո Ֆրեդա (իտալ.՝ Riccardo Freda, փետրվարի 24, 1909(1909-02-24)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] - դեկտեմբերի 20, 1999(1999-12-20)[1], Հռոմ, Իտալիա[2]), իտալացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։ Հայտնի է սարսափ ֆիլմերով, բայց նաև աշխատել է արկածային, դետեկտիվ, թրիլեր, վեսթերն ֆիլմերի ժանրերում։ Ստեղծել է շատ սարսափ ֆիլմեր, իսկ ավելի վաղ ֆիլմերը իտալական սարսափ ֆիլմերի սիրահարների կողմից բնորոշվում է, որպես այս ժանրում ռեժիսորի ունեցած հաջողությունների լավագույն օրինակներ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկարդո Ֆրեդան ծնվել է 1909 թվականի փետրվարի 24-ին Ալեքսանդրիայում։ Շատ փոքր տարիքից նրան գրավել է կինոարվեստը[4]։

1935 թվականին Ֆրեդան տեղափոխվում է Հռոմ և սկսում է այցելել Չինեչիտայի կինոմատոգրաֆիստների նորաբաց ստուդիա։

1935 թվականին նա նկարահանում է իր դեբյուտային ֆիլմը՝ «Դոն Սեզար դե Բեզան» (1942), որի սցենարը հենց ինքն էր գրել։

Միևնույն ժամանակ Ֆրեդան շարունակում է իր գործունեությունը Չինեչիտայում՝ ավարտին հասցնելով «Սպարտակ», «Թեոդոր», «Բիզանցիո կայսրուհին», «Դահիճը դժոխքից» ֆիլմերը։

1957 թվականին թողարկվում է նրա առաջին սարսափ ֆիլմը, որը կոչվում է «Վամպիրները»։ Ֆիլմը նկարահանվել է 12 օրում Չինեչիտա ստուդիայում։ Այն Իտանլաիայում միանգամից մեծ ճանաչման չարժանացավ, ինչը չի կարելի ասել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի մասին[4]։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցել է հայտնի կինոռեժիսոր Մարիո Բավան՝ որպես օպերատոր և հատուկ էֆեկտների մասնագետ։

1959 թվականին Մարիո Բավայի հետ համատեղ նկարահանվում է «Կալտիկի, անմահ հրեշները» ֆիլմը։ Նույն տարում նկարահանվեց արկածայաին ֆիլմ «Խաջի Մուրադ՝ սպիտակ դևը» ֆիլմը։ Գլխավոր դերում հանդես եկավ Սթիվ Ռիվզը։ Ֆիլմը ամբողջովին հագեցած է գործողություններով և տարատեսակ կոստյումներով։ 1961 թվականին նկարահանվեց «Մացիստը դժոխքում» ֆիլմը, որը առասպելական մեկնաբանություններով և գոթական սարսափով է հագեցած։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
թվականՀայերեն անվանումբնօրինակ անվանումդեր[5]
1994Դ՛Արտանյանի դուստրը La Fille de d’Artagnanսցենարի հեղինակ
1989Մանեժի շուրջUn tour de manègeդերասան (Ricardo, le réalisateur)
1981Մահացու խելագարությունMurder Obsession (Follia Omicida)ռեժիսոր, սցենարիստ
1979ՍուպերմարդSuperhumanռեժիսոր
1971Իգուանան կրակի լեզվովL’Iguana dalla lingua di fuocoռեժիսոր, սցենարիստ, դերասան
1969Երկու դեմքովըA doppia facciaռեժիսոր, սցենարիստ
1965Քոփլան գործակալը՝ սուպեր հետախույզըCoplan FX 18 casse toutռեժիսոր
1964Ռոմեո և ՋուլիետGiulietta e Romeoռեժիսոր, սցենարիստ
1963ՈւրվականըLo Spettroռեժիսոր, սցենարիստ
1963Հիանալի արկածախնդիրըIl Magnifico avventurieroռեժիսոր
1962Սարսափելի դոկտոր Հիչոկիկի առեղծվածըL’Orribile segreto del Dr. Hichcockռեժիսոր
1962Հեռակլես սխրանքները․ Մարտը դժոխքումMaciste all’infernoռեժիսոր
1961Մացիստը դժոխքումMaciste alla corte del Gran Khanռեժիսոր
1961ՄոնղոլներըI Mongoliռեժիսոր
1960Արգոնավորդները։ Ոսկե գեղմը փնտրելիսI Giganti della Tessagliaռեժիսոր, սցենարիստ
1959Հաճի Մուրադ․ Սպիատկ ԴևըAgi Murad il diavolo biancoռեժիսոր
1959Կալտիկի, անմահ հրեշըCaltiki — il mostro immortaleռեժիսոր
1957ՎամպիրներըI Vampiriռեժիսոր, սցենարիստ, դերասան (Autopsy doctor, в титрах не указан)
1956Բեատրիչե ՉենչիBeatrice Cenciռեժիսոր, սցենարիստ
1954ԹեոդորաTeodora, imperatrice di Bisanzioռեժիսոր, սցենարիստ
1953ՍպարտակSpartacoռեժիսոր
1951Սև արծվի վրեժըLa Vendetta di Aquila Neraռեժիսոր, սցենարիստ
1948ԹշվառներըI Miserabiliռեժիսոր, սցենարիստ
1946Սև արծիվըAquila neraռեժիսոր, սցենարիստ
1942Դոն Սեզար դե ԲեզանDon Cesare di Bazanռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1941ՄայրամուտSundownդերասան (օդաչու)
1941Անիծված նկարիչըCaravaggio, il pittore maledettoսցենարիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #119449730 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. horrorm.narod.ru(չաշխատող հղում)
  4. 1 2 «horrorm.narod.ru». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 13-ին.
  5. В скобках указывается сыгранная роль, если таковая имеется
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Ֆրեդա» հոդվածին։