Մայրամուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրամուտ հունիս ամսին Գուբկին քաղաքում

Մայրամուտ, հորիզոնում լուսատուի անհետացումը։ Արևի մայրամուտը լուսատուի վերին եզրի անհետացման պահն է հորիզոնում[1]։ Մայրամուտ հասկացությունը կարող է վերաբերել նաև լուսատուի անհետացման ամբողջ ընթացքին։

Մթնոլորտի ազդեցության պատճառով մայրամուտն ավելի ուշ է նկատվում, քան այն կնկատվեր մթնոլորտի բացակայության դեպքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրամուտը հաճախ ավելի պայծառ է, քան արևածագը[2], և ունի ավելի վառ կարմիր ու նարնջագույն երանգներ[2]։ Օրվա ընթացքում արևը տաքացնում է Երկրի մակերևույթը, հարաբերական խոնավությունը նվազում է, քամու արագությունը մեծանում է, իսկ փոշին բարձրանում է օդ։ Այնուամենայնիվ, արևածագի և մայրամուտի միջև տարբերությունները որոշ դեպքերում կարող են կախված լինել դիտորդի աշխարհագրական դիրքից։

Մայրամուտի ժամանակը փոխվում է տարվա ընթացքում և կախված է դիտարկման կետի աշխարհագրական լայնությունից, աշխարհագրական երկայնությունից և ծովի մակարդակից ունեցած բարձրությունից[3]։

Հյուսիսային կիսագնդում՝ հյուսիսային արևադարձից հյուսիս, գարնանային գիշերահավասարի օրվանից մինչև աշնանային գիշերահավասարի օրը (այսինքն՝ մարտից մինչև սեպտեմբեր) մայրամուտը դիտվում է հյուսիս-արևմտյան բարձրաչափում, իսկ տարվա մնացած հատվածում՝ հարավ-արևմտյան բարձրաչափում։

Հարավային կիսագնդում՝ հարավային արևադարձից հարավ, գարնանային գիշերահավասարի օրվանից մինչև աշնանային գիշերահավասարի օրը (այսինքն՝ սեպտեմբերից մինչև մարտ) մայրամուտը դիտվում է հարավ-արևմտյան բարձրաչափում, իսկ տարվա մնացած հատվածում՝ հյուսիս-արևմտյան բարձրաչափում։

Գիշերահավասարի օրը մայրամուտը տեղի է ունենում գրեթե հենց Արևմուտքում Երկրի բոլոր կետերից դիտողների համար՝ բացառությամբ բևեռների։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրամուտ Տոկիոյում  
Մայրամուտից անմիջապես հետո, Սինգապուր  
Մայրամուտ Խորվաթիայում  
Կարմիր մայրամուտ Ավստրալիայում  
Մայրամուտից րոպեներ առաջ, Տրինիդադ և Տոբագո  
Ձկնորսների ստվերապատկերները մայրամուտի ժամանակ  
Մայրամուտից 20 րոպե առաջ, Ստամբուլ  
Մայրամուտ տափաստանում. Բուրյաթիա, Ռուսաստան  

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Full definition of Dusk» 
  2. 2,0 2,1 B. Guenther, ed. (2005)։ Encyclopedia of Modern Optics։ Vol. 1։ Elsevier։ էջ 186 
  3. «Definitions from the US Astronomical Applications Dept (USNO)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-14-ին։ Վերցված է 2016-06-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]