Բրահմամուհուրթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրայագրաջ Ջանքշըն երկաթուղային կայարանը դեկտեմբերի 05:52-ին, արևածագից մեկ և մեկ քառորդ ժամ առաջ

Բրահմամուհուրթա (սանսկրիտ՝ ब्रह्म मुहूर्त, «Բրահմայի  ժամանակը»), հինդուիզմում ընդունված 48 րոպեանոց շրջան (մուհուրթա), որը սկսվում է արևածագից մեկ ժամ 36 րոպե առաջ և ավարտվում արևածագից 48 րոպե առաջ։ Գիշերվա նախավերջին փուլն է կամ մուհուրթան և համարվում է բարենպաստ ժամանակ յոգայի բոլոր պրակտիկաների համար և առավել հարմար է մեդիտացիայի, երկրպագության կամ որևէ այլ կրոնական պրակտիկայի համար։ Կարծիք կա, թե վաղ առավոտյան կատարվող հոգևոր գործունեությունը ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան օրվա ցանկացած այլ հատվածում[1]։

Բրահմամուհուրտան գիշերվա 14-րդ մուհուրթա կալան է։ Մեկ մուհուրթան 48 րոպեանոց ժամանակահատված է, ամբողջ գիշերը բաղկացած է 15 մուհուրթաներից։ Արևածագի ժամանակը տատանվում է ամեն օր՝ ըստ աշխարհագրական դիրքի և տարվա ժամանակի, իսկ Բրահմամուհուրթայի ժամանակը տատանվում է դրա հետ։ Օրինակ, եթե արևածագը առավոտյան 6:00-ին է, բրահմամուհուրթան սկսվում է առավոտյան 4:24-ին և ավարտվում 5:12-ին[2][3][4][5]:

Յոգայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այուրվեդայի բժշկությունը նշում է, որ մարդու ֆիզիկական մարմնում կան երեք դոշա՝ վատա (օդ և եթեր), պիտտա (կրակ և ջուր) և կաֆա (հող և ջուր)։ Այս երեք դոշաների ավելացումը կամ նվազումը կապված է ժամանակի ցիկլերի հետ։ Արևածագից մինչև առավոտյան ժամը 10:00-ն կաֆայի ժամանակն է . 10:00-ից մինչև 14:00-ն պիտտայի ժամանակն է . իսկ ժամը 14:00-ից մինչև երեկոյան 6:00-ը (մայրամուտ) վատայի ժամանակն է։

Երեկոն հետևում է նույն օրինաչափությանը, առավոտվա 2:00-ից մինչև առավոտյան 6:00 (արևածագ) ընկած ժամանակահատվածը վատայի ժամանակն է։ Բրահմամուհուրթան տեղի է ունենում այս փուլում, և յոգայի վարպետները նշում են, որ մեդիտացիայի համար լավագույն ժամանակը լուսաբացից մեկուկես ժամ առաջ է, քանի որ միտքն այդ ժամանակ էապես անշարժ է, ինչը հնարավորություն է տալիս հասնել ավելի խորը մեդիտացիոն վիճակի[6][7][8]։ Յոգայի ուսուցիչ Տիրումալայ Կրիշնամաչարյան ասել է. «Մտածեք Աստծո մասին։ Եթե ոչ Աստված, ապա արևը, եթե ոչ արևը, ձեր ծնողները»[9]։ Կրիշնամաչարյան իրեն նույնացնում էր վայշնավիզմի կամ բհագվան Վիշնուի պաշտամունքի հետ, ինչպես Աննանտան՝ Շիվայի առաջնորդությամբ, որն առաջին յոգն է[7]։

Կալի Յուգայում աստվածությանը դեռևս կարելի է հասնել յոգայի միջոցով, բայց Յուգայի հետ կապված գրգռված մտքի պատճառով յոգան պետք է իրականացվի Կրիայի միջոցով՝ հիմնված ասանայի վրա։ Հետևաբար, սովորական է, որ ժամանակակից յոգերը առավոտյան են զբաղվում Սուրյանամասկարայով կամ արևի ողջույնով։ Սուրյանամասկարան կարող է օգտագործվել ծիսական մաքրման պրակտիկայում, որն օգտագործում է Այուրվեդայի բժշկության մեջ «Վատայի» հետ կապված մտավոր վիճակները։ Այս մտքի վիճակները հիշատակված են Փաթանջալիի Յոգա Սուտրաներում Այս հատկություններն ավելի մոտ են աստվածայինին, քանի որ դրանք վերաբերում են մտքի լռությանը, որը թույլ է տալիս ոգուն փայլել։ Բրահմամուհուրթայի բնածին ավելի հանգիստ հոգեվիճակի պատճառով է, որ մեդիտացիոն վիճակներին կարելի է ավելի հեշտությամբ հասնել[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lochtefeld, James G. (2002). The illustrated encyclopedia of Hinduism (1st ed.). New York: Rosen. էջ 122. ISBN 0823922871. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  2. «Brahma-Muhurta - the 48 mins from 1 hr 36 min to 48 min before Sunrise». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  3. «Brahma Muhurta: Everything You Need to Know». Meditation Sphere. 2020 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  4. Encyclopaedia of Hinduism. Sarup & Sons. 1999. էջ 404. ISBN 978-81-7625-064-1.
  5. Bhojraj Dwivedi (2006). Religious Basis of Hindu Beliefs. Diamond Pocket Books (P) Ltd. էջեր 25–. ISBN 978-81-288-1239-2.
  6. Lad, Vasant. 'Ayurveda: The Science of Self-Healing', 0-914955-00-4, P. 104
  7. 7,0 7,1 7,2 Maehle, Gregor. «8 Limbs Yoga». 8 Limbs Yoga. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  8. Maehle, Gregor. Ashtanga Yoga: Practice and Philosophy. New World Books.
  9. «Yoga Journal». May 2001.