Հյուսիսային արևադարձ

Հյուսիսային արևադարձ կամ Խեցգետնի արևադարձ, ամենահյուսիսային լայնություն, որի վրա Արեգակը կեսօրին կարող է բարձրանալ մինչև զենիթ։ Հինգից մեկ հիմնական զուգահեռագծերից է, նշված Երկրագնդի քարտեզի վրա։ Այժմ գտնվում է հասարակածից հյուսիս, 23° 26′16″ հեռավորության վրա։ Դա տեղի է ունենում ամառվա ընթացքում, երբ արևի ճառագայթների անկման անկյունը հյուսիսային կիսագնդի վրա, համարվում է ամենամեծը։
Խեցգետնի արևադարձի հարավային համարժեքը Այծեղջյուրի արևադարձն է։ Խեցգետնի արևադարձից դեպի հյուսիս ընկած տեղամասն ունի մերձարևադարձային և մեղմ կլիմա։ Տարածքը, որը պարփակված է Խեցգետնի և Այծեղջյուրի արևադարձերով, կոչվում է արևադարձ։ Այժմ երկրագնդի առանցքի թեքվածությունը քայլ առ քայլ փոքրանում է, և Խեցգետնի արևադարձը դանդաղ մոտենում է հասարակածին։ Խեցգետնի արևադարձի անունն առաջացել է Խեցգետին համաստեղությունից։ Երկու հազար տարի առաջ Արեգակը գտնվում էր Խեցգետին համաստեղությունում ամառային արևադարձի ժամանակ։ Սակայն արևադարձի շեղման պատճառով այժմ այդ ժամանակաշրջանում Արեգակը գտնվում է Երկվորյակ համաստեղության մեջ[1]։ «Արևադարձ» բառը առաջացել է հուն․՝ τροπή բառից, նկարագրում է շրջադարձի պրոցեսը, Արեգակի շարժը արևադարձի ընթացքում։
Խեցգետնի արևադարձի տեղակայումը չի համարվում հաստատուն, քանի որ կախված է Երկրի Արեգակի շուրջը պտտման արագությունից։ Տարբեր պարբերություն ունեցող ցիկլային երևույթների պատճառով արևադարձի տեղը աստիճանաբար փոխվում է։
Շարժման ժամանակ Գրինվիչի միջօրեականից դեպի արևելք Խեցգետնի արևադարձը անցնում է.
| Երկիր, տարածք կամ ծով | Ծանոթագրություն |
|---|---|
| Արևադարձը հպվում է պետության հյուսիսային վերջավորույանը | |
| Բերենիկա | |
| Կարմիր ծով | |
| Մեդինա | |
| Միայն Էմիրատ Աբու-Դաբի | |
| Մասկատ | |
| Հնդկական օվկիանոս | Արաբական ծով |
| Բհոպալ, Նագպուր, Ասանսոլ, Ահմադաբադ | |
| Դակկա | |
| Լյուչժոու, Շանտոու, Սվատոու, Գուաչժոու | |
| Թայվանյան ծովածոց | |
| Թայվան, տարածքային ոտնձգություն | |
| Խաղաղ օվկիանոս | Անցնում է Նիխոար և Նեկեր կղզիների միջև։ |
| Ներքին Կալիֆոռնիա | |
| Կալիֆոռնիական ծոց | |
| Մեքսիկական ծոց | |
| Ֆլորիդյան ծովածոց | |
| Կղզիներ Էկզումա և Լոնգ Այլենդ | |
| Ատլանտյան օվկիանոս | |
| Արևմտյան Սահարա | տարածքային ոտնձգություն |
Քաղաքներ, գտնվող հյուսիսային արևադարձի լայնության վրա.
- Ասուան, Եգիպտոս
- Ասանսոլ, Հնդկաստան
- Դաքքա, Բանգլադեշ
- Կարաչի, Պակիստան
- Գուանչժոու, Չիանաստան
- Մասկատ, Օման
- Բհոպալ, Հնդկաստան
- Լյուչժոու, Չինաստան
- Ահմադաբադ, Հնդկաստան
- Մեդինա, Սաուդյան Արաբիա
- Շանտոու (Սվա), Չինաստան.
Քաղաքներ Մեքքան, Նագպուրը, Սյանգանը գտնվում են Խեցգետնի արևադարձից մի փոքր հարավ, Աբու Դաբին, Վարանասին, Դուբայը ավելի հյուսիսում են գտնվում։
Շուրջերկրյա ճանապարհորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Միջազգային Ավիացիոն Ֆեդերացիայի, շուրջերկրյա թռիչքի արագության ռեկորդը խփելու համար ինքնաթիռը պետք է հնարավորին չափ արագ թչիքի ոչ պակաս քան Խեցգետնի արևադարձի երկարությունը, կտրի-անցնի միջօրեկանը և վայրէջք կատարի միևնույն օթանավակայանում, որտեղից որ դուրս է եկել։ Այդ երկարությունը որոշված է ճշտությամբ և կազմում է 36787,559 կմ։

Սովորական շուրջերկրյա ճանապարհորդության հեռավորությունը, նշված կանոններում, կլորացված է մինչև 37 հազար կմ։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tropic of Cancer» (անգլերեն).
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային արևադարձ (Այծեղջյուրի արևադարձ)
- Բևեռային շրջան
- Հասարակած
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тропики հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում