Բհոպալ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բհոպալ | |||
| |||
| |||
Կոորդինատներ: 23°15′0″ հս․ լ. 77°25′0″ ավ. ե. / 23.25000° հս․. լ. 77.41667° ավ. ե. | |||
Երկիր |
![]() | ||
Մակերես | 685,88 կմ² | ||
ԲԾՄ | 527±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հինդի | ||
Բնակչություն | 1 883 381 մարդ (2011)[1] | ||
Ժամային գոտի | UTC+05:30 | ||
Հեռախոսային կոդ | 91-755 | ||
Փոստային ինդեքսներ | 426001 | ||
Պաշտոնական կայք | bhopal.in | ||
| |||
Բհոպալ (հինդի՝ भोपाल, ուրդու՝ بھوپال), քաղաք Հնդկաստանի կենտրոնական մասում: Մադհյա Պրադեշ նահանգի վարչական կենտրոնն է: Բհոպալը հայտնի է նաև «Լճերի քաղաք» անվամբ[2]։ Միաժամանակ այն Հնդկաստանի ամենականաչ քաղաքներից մեկն է[3]։
Բնակչությունը կազմում է ավելի քան 1,5 միլիոն մարդ, որոնցից 56%-ը հինդուիստներ են, իսկ 38%-ը՝ մուսուլմաններ: Բնակչության թվով Բհոպալը Հնդկաստանի 17-րդ և աշխարհի 131-րդ քաղաքն է[4]։
Բովանդակություն
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բհոպալը գտնվում է Հնդկաստանի կենտրոնական մասում՝ Մալվա սարահարթում: Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 427 մետր բարձրության վրա:
Բհոպալի կլիման խոնավ արևադարձային է՝ մեղմ ձմեռներով, տաք, չորային ամառներով և մուսսոնային խոնավ եղանակով: Ամառը սկսվում է մարտի վերջին և շարունակվում մինչև հունիսի կեսերը։ Այս ժամանակահատվածում օդի միջին ջերմաստիճանը հասնում է 30°С-ի: Տարվա ամենաշոգ ամիսը մայիսն է, երբ օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40°С-ը: Մուսոնները շարունակվում են հունիսի վերջից մինչև սեպտեմբերի վերջ, միջին ջերմաստիճանը այս ամիսներին 25°С է: Ձմեռը տևում է հոկտեմբերից մինչև մարտի սկիզբը, ջերմաստիճանը այս ժամանակահատվածում մոտ 18°C է, սակայն երբեմն զգալիորեն իջնում է:
Տեղումների միջին տարեկան քանակը 1146 մմ է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի հիմնադիրը համարվում է Պարմարա Բհոջ թագավորը (1000-1055), ում տիրակալության մայրաքաղաքը Դհարն էր: Ի սկզբանե քաղաքը կոչվում էր «Բհոջպալ» (Bhojpal)`ի պատիվ իր հիմնադրի անվան («Bhoj» - «Բհոջ») և այդ բնակավայրի համար նրա արածի («pal» - «ամբարտակ»), որի շնորհիվ քաղաքն ունեցավ Վերին լիճը[5]: Պարմարների արքայատոհմի անկումից հետո Բհոպալը մի քանի անգամ ավերվել է և կողոպտվել:
Մոնղոլ կայսր Աուրանգզեբի մահից հետո նրա աֆղանական վարձկան զինվորներից մեկը՝ Տիրախից Դոստ Մուհամմեդ-խանը սկսեց ստեղծել իր սեփական իշխանությունը[6]: Նրա հիմնադրած Բհոպալի իշխանությունը դարձավ Հնդկաստանում տարածքի մեծությամբ երկրորդ մուսուլմանական պետությունը մինչև նրա անկախությունը[7]: Բհոպալը, որն այդ ժամանակ փոքրիկ գյուղ էր, աֆղան ղեկավարի շնորհիվ 1720-ական թվականներին վերածվեց քաղաք-ամրոցի. 1723 թվականի օգոստոսի 30-ին դրվեց ամրոցի հիմքը: Դոստ Մուհամմեդ-խանի և նրա ժառանգների շնորհիվ իսլամն ու աֆղանները սկսեցին ուժեղ ազդեցություն ունենալ քաղաքի մշակույթի և ճարտարապետական տեսքի վրա[8]: 1742 թվականին Ֆայզ Մուհամմեդ-խանը իշխանության մայրաքաղաքը Իսլամանագարից տեղափոխեց Բհոպալ:
1819-1926 թվականներին իշխանությունը ղեկավարել են կանայք (նրանք եղել են չորսը): Նրանցից մեկի՝ Շահ Ջահան բեգումի կառավարության օրոք նկատելի էր Մեծ Մողոլների ճարտարապետության ազդեցությունը, ուստի քաղաքի շրջաններից մեկը կոչվեց «Շահջահանաբադ»: Նրա օրոք է կառուցվել նաև Ասիայի՝ այդ ժամանակվա ամենամեծ մզկիթը՝ Թաջ ուլ Մասաջիդը[9]։
Բհոպալի իշխանության վերջին ղեկավարը Համիդուլլահ Խանն էր՝ սուլթան Ջահան բեգումի որդին և Շահ Ջահան բեգումի թոռը։ 1949 թվականին իշխանությունը մտավ Հնդկական Միության կազմի մեջ, և Բհոպալը դարձավ նոր նահանգի մայրաքաղաքը[10][11]։ Սինդհին, ով փախել էր Պակիստանից Բրիտանական Հնդկաստանի մասնատման գործընթացի արդյունքում, բնակություն հաստատեց քաղաքի արևմտյան արվարձանում՝ Բայրագաթխում: 1956 թվականին Բհոպալ, Մադհյա-Բհարատ և Վինդհյա-Պրադեշ նահանգները միավորվեցին՝ ձևավորելով Մադհյա Պրադեշ նոր նահանգը, որի մայրաքաղաքը դարձավ Բհոպալը։
1984 թվականի դեկտեմբերի 3-ին քաղաքում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ տեխնածին աղետը՝ Բհոպալյան աղետը․ տեղի քիմիական գործարանում 42 տոննա մեթիլիզոցիանատ թունավոր գազի արտահոսքի հետևանքով զոհվեց շուրջ 3000 մարդ, իսկ ավելի ուշ՝ ևս 15000 մարդ[12][13]: Այդ պատճառով դեկտեմբերի 3-ը քաղաքում համարվում է սգո օր․ ամեն տարվա այդ օրը փակվում են Բհոպալի բոլոր պետական հիմնարկները[14]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բհոպալն առևտրի կենտրոն է (հացահատիկ, բամբակ, ափիոն, փայտանյութ, կարի արտադրանք)[15]։
Քաղաքը հայտնի է նաև իր արհեստներով՝ հուլունքագործությամբ և ոսկեթել ասեղնագործությամբ[16]:
Բհոպալի ծայրամասում կա երկու արդյունաբերական շրջան՝ Մանդիդիպն ու Հովինդպուրը: Առկա է արդյունաբերություն՝ քիմիական[17], բամբակի, ալրաղացման, սննդի, մեքենաշինության: Կա էլեկտրասարքերի գործարան: Քաղաքում գործում է լուցկու, կտորի, կարի-տրիկոտաժի և ոսկերչական իրերի արտադրություն: Բհոպալի և ամբողջ Մադհյա Պրադեշ նահանգի խոշորագույն արդյունաբերական ընկերությունը «Hindustan Electro Graphite (HEG)»-ն է, որն արտադրում է գրաֆիտե էլեկտրոդներ[18]:
1984 թվականին Բհոպալի քիմիական գործարանում տեղի ունեցավ զոհերի հսկայական թվով Բհոպալյան աղետը, որը բացասաբար անդրադարձավ քաղաքի տնտեսական զարգացման վրա: Ներդրումներ ներգրավելու նպատակով Մադհյա Պրադեշ նահանգի իշխանությունները 2010-ական թվականներին նախատեսում էին զարգացնել Բհոպալը խոշոր քաղաքների հետ կապող ավտոճանապարհների ցանցը: Բացի այդ, աշխատանքներ են տարվում խմելու ջրի որակի բարձրացման, բնակչությանը ջուր և էլեկտրաէներգիա մատակարարելու ուղղությամբ: Ջանքեր են ձեռնարկվում նաև զբոսաշրջության և կրթության զարգացման ուղղությամբ (Բհոպալում կա համալսարան)[19]:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային №12 մայրուղին անցնում է Բհոպալով և քաղաքը կապում Ջաբալպուրի (արևելքում) և Ջայպուրի հետ (արևմուտքում): № 86 մայրուղին Բհոպալը միացնում է Սագարին (արևելքում) և Դեվասին (արևմուտքում): № 17 մայրուղին միացնում է Բհոպալը և Ինդաուրը:
Քաղաքը երկաթուղու միջոցով կավպած է հյուսիսային Հնդկաստանի այլ քաղաքների հետ:
Բհոպալի օդանավակայանը տեղակայված է քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք՝ № 12 մայրուղու վրա: Օդանավակայանն ընդունում է միայն տեղական չվերթներ և կանոնավոր չվերթներով քաղաքը կապում Դելիի, Բոմբեյի, Չեննայի, Հայդարաբադի, Կալկաթայի, Ինդաուրի, Ահմադաբադի և Ռայպուրի հետ:
Բհոպալում կա խոշոր երկաթուղային հանգույց[20]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրոնները Բհոպալում[21][22] | ||||
---|---|---|---|---|
Կրոն | Տոկոս | |||
հինդուիզմ | 73 % | |||
իսլամ | 23 % | |||
ջայնիզմ | 1.2 % | |||
քրիստոնեություն | 1.1 % | |||
բուդդայականություն | 1.1 % | |||
այլ† | 0.6 % | |||
Հավատացյալների բաշխումը †ներառյալ սիկհերները |
2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Բհոպալի բնակչությունը կազմում է 1 795 648 մարդ, այդ թվում՝ 939 560 տղամարդ և 856 088 կին: Քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 1 883 381 մարդ[23]:
Գրագիտության մակարդակը 85,24 % է, տղամարդկանց շրջանում՝ 89,2 %, իսկ կանանց շրջանում՝ 80,1 %[23]:
Հինդուիստները կազմում են բնակչության 73 %-ը, իսկ մուսուլմանները՝ 23 %-ը[24]: Մնացած 4 %-ը բուդդիստներ են, ջայնիստներ, սիկհերներ և այլն[21]:
Հիմնական լեզուներն են՝ հինդի, ուրդու և անգլերեն:
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում անցկացվում է «Ռանգադհար» թատերական փառատոնը[25]:
Հոլի փառատոնին մասնակցում են ոչ միայն հինդուիստները, այլև այլ կրոնների ներկայացուցիչներ: Քաղաքի բնակչության մտահոգությունը բնապահպանության հարցերով հանգեցրեց նրան, որ 2012 թվականին այստեղ անցկացվեց «կանաչ» Դիվալի[26]:
«Ջամաաթ Տաբլիգ» մուսուլմանական միսիոներական կազմակերպությունն ամեն տարի Բհոպալում անցկացնում է մուսուլմանական քարոզիչների եռօրյա բազմահազարանոց հավաք, որը կոչվում է «Aalami Tableeghi Ijtima» (կրճատ՝ «Ijtima»)[27][28]:
1934-1938 թվականներին Բհոպալում ապրել է բանաստեղծ և փիլիսոփա Մուհամմադ Իքբալը[29]:
2007 թվականից Բհոպալը դարձել է հնդկական ֆիլմերի նկարահանումների հայտնի վայր («Նշանադրությունից մինչև հարսանիք» (2008), «Ռաջնիտներ» (2010), «Պիպլիի կյանքը» (2010)[30]: 2010-ական թվականներին այստեղ նկարահանվել են հետևյալ հեռուստասերիալները՝ «Chintu Chinki Aur Ek Badi Si Love Story», «Tum Dena Saath Mera», «Երկրորդ հարսանիք»[31] և «Համաձայնություն»։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բհոպալում և նրա շրջակայքում կան բազմաթիվ տեսարժան վայրեր:
Պալատներ, առանձնատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բուրբոնների տուն», այստեղ բնակվել է հնդիկ իրավաբան և ագարակատեր, Բուրբոնների հնդկական ճյուղի հավանական հետնորդը՝ Բալտազար Նապոլեոն դը Բուրբոնը[32][33]:
- Իսլամանագար (Ջագդիշպուր), գյուղ, որը ժամանակին եղել է Բհոպալի իշխանության քաղաքն ու մայրաքաղաքը: Գտնվում է Բհոպալից 11 կմ հեռավորության վրա: Նրա տարածքում պահպանվել են ամրոցի և երեք պալատների ավերակները (Չաման Մահալ, Ռանի Մահալ և Գոնդա Մահալ), որոնցից երկուսը կառուցվել են Բհոպալի իշխանության առաջին և երկրորդ նավաբների օրոք[34]:
- Շաուկատ Մահալ, պալատ, կառուցվել է ֆրանսիացի ճարտարապետի կողմից եվրոպական ոճով: Գտնվում է Բհոպալում:
Թատրոններ, կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բհարատ Բհավան, արվեստի կենտրոն, բացվել է Ինդիրա Գանդիի կողմից 1982 թվականի փետրվարի 13-ին: Այստեղ անցկացվում են փառատոններ, համերգներ, կինոցուցադրություններ և այլ միջոցառումներ[35]:
- Մադհյա Պրադեշ նահանգի պետական թանգարան, հիմնադրվել է Բհոպալի իշխանության նավաբ Շահ Ջահան-բեգումի օրոք: Ունի 17 պատկերասրահ, որոնց թվում կան հնագիտական և կրոնական պատկերասրահներ, ինչպես նաև տարածաշրջանի արվեստի պատկերասրահներ[36]:
- Ռաշտրիա Մանավ Սանգրահալայա, թանգարան բաց երկնքի տակ (Մարդու թանգարան):
- Տարածաշրջանային գիտական կենտրոն, բացվել է 1995 թվականի հունվարի 12-ին Հնդկաստանի նախագահ Շանկար Դայալ Շարմայի կողմից: Զբաղվում է գիտության և տեխնոլոգիաների հանրայնացմամբ: Նրա հավաքածուում կա մեխանիկայի, էներգետիկայի, ձայնի, լույսի, մթնոլորտի հետ կապված ավելի քան 266 գիտական ցուցանմուշ[37]:
Լճեր, քարանձավներ, զբոսայգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վերին լիճ, Հնդկաստանի ամենահին արհեստական լիճն է (գոյություն ունի 11-րդ դարից)։ Տարածաշրջանում հայտնի է նաև «Bada Talab» անվամբ: Լիճը քաղաքի բնակիչների համար խմելու ջրի հիմնական պաշարն է: Վերին լճում գտնվող Տակիա կղզում է Շահ Ալի Շահ Ռահմատուլախ Ալի դամբարանը[38]: 2011 թվականին քաղաքի հիմնադիր Բհոջա թագավորի թագադրման 1000-ամյակի կապակցությամբ Վերին լճի մոտակայքում տեղադրվել է նրա արձանը, իսկ լիճը վերանվանվել է «Bhojtaal»[39]:
- Վան Պիխար ազգային պարկ, կենդանաբանական այգի, որը գտնվում է Վերին լճի մոտակայքում: 1983 թվականին դարձել է ազգային պարկ:
- Ստորին լիճ (հայտնի է նաև որպես «Chhota Talaab» կամ «Pranab Kumar Bhattacharyya»), արհեստական լիճ է, որը ստեղծվել է 1794 թվականին նավաբ Հայաթ Մուհամմեդի հանձնարարությամբ՝ քաղաքը զարդարելու նպատակով[40]:
- Բհիմբետկայի ժայռափոր կացարան, գտնվում է Բհոպալից 40 կմ հեռավորության վրա:
Կրոնական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջամա Մասաջիդ, մզկիթ, որը կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսին՝ Կուդսիե բեգումի օրոք: Շենքի նկատմամբ իր հավակնություններն է ներկայացրել «Վիշվա հինդու պարիշադին» հինդուիստական կազմակերպությունը[41]:
- Դհաի Սիդհի Կի Մասջիդ («Երկուսուկես քայլի մզկիթ»), առաջին մզկիթն է Բհոպալում և աշխարհի ամենափոքր մզկիթներից մեկը (մակերեսը 16 մ2 է): Կառուցվել է 18-րդ դարում զինվորականների համար: Գտնվում է Բհոպալում՝ Համիդի հիվանդանոցի և Գանդիի բժշկական քոլեջի մոտ:
- Մանդիր Մահավիր Գիրի (Մանուա Բհան Գի Տեկրի), ջայնիստների տաճարն է: Գտնվում է Բհոպալից 7 կմ հեռավորության վրա՝ բլրի գագաթին:
- Շիվայի մանդիր, 11-րդ դարի հինդուիստական տաճար է, կառուցվել է Բհոջ թագավորի կողմից (այստեղից էլ տաճարի անվանումներից մեկը՝ Բհոջեշվար): Գտնվում է Բհոպալից 28 կմ հեռավորության վրա: Տաճարում գտնվում է Շիվայի քարե լինգամը:
- Մոտի Մասջիդ (մյուս անվանումը՝ «Մարգարտյա մզկիթ»), կառուցվել է 1860 թվականին՝ նավաբ Սիկանդեր Բեգումի կառավարման ժամանակ:
- Սանչի, Բհոպալից 46 կմ հեռավորության վրա տեղեկայված գյուղ է, որի տարածքում գտնվում են վաղ բուդդայական ճարտարապետության հուշարձաններ:
- Թաջ ուլ Մասաջիդ, մզկիթ, որը համարվում է Հնդկաստանի ամենամեծ մզկիթներից մեկը:
- Լաքշմի-Նարայանի տաճար (Բիրլի տաճար), կառուցվել է ի պատիվ հինդուիստական հարստության աստվածուհի Լաքշմիի և նրա ամուսնու՝ տիեզերքի պահապան (Նարայան) Վիշնուի: Տաճարի մոտ է գտնվում Բիրլի թանգարանը (ի պատիվ հնդիկ հայտնի արդյունաբերողի ազգանվան): Այստեղ կան Մադհյա Պրադեշ նահանգի տարբեր մարզերի արձանների հավաքածուներ, որոնք վերաբերում են 12-րդ դարին՝ Պարմար արքայատոհմի կառավարման ժամանակներին[42]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.censusindia.co.in/towns/bhopal-population-bhopal-madhya-pradesh-802312
- ↑ Educational Britannica Educational (1 July 2010)։ The Geography of India: Sacred and Historic Places։ The Rosen Publishing Group։ էջեր 174–։ ISBN 978-1-61530-202-4։ Վերցված է 15 April 2012
- ↑ Green (28 January 2010)։ «MSN's 8 green cities of India – 7 – Green News – Article – MSN India»։ Green.in.msn.com։ Արխիվացված օրիգինալից-ից 28 December 2009-ին։ Վերցված է 2010-07-26
- ↑ «The world's largest cities»։ City Mayors։ Վերցված է 16 August 2013
- ↑ "District Census Handbook - Bhopal" (PDF). Census of India. p. 35. Retrieved 22 September 2015.
- ↑ John Falconer, James Waterhouse (2009)։ The Waterhouse albums: central Indian provinces։ Mapin։ ISBN 978-81-89995-30-0
- ↑ Bhopal, Madhya Pradesh. Indianetzone — Largest Free Encyclopedia on India with Lakhs of Articles.
- ↑ Dost Mohammad Khan, Nawab of Bhopal. Indianetzone — Largest Free Encyclopedia on India with Lakhs of Articles.
- ↑ Barbara D. Metcalf. Islam and Power in Colonial India: The Making and Unmaking of a Muslim Princess. Официальный сайт «AHA — American Historical Association». 2010.
- ↑ Princely State of Bhopal. Indianetzone — Largest Free Encyclopedia on India with Lakhs of Articles.
- ↑ «BMC History»։ 15 May 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 12 April 2007-ին։ Վերցված է 2007-06-12
- ↑ Eckerman Ingrid (2005)։ The Bhopal Saga—Causes and Consequences of the World's Largest Industrial Disaster։ India: Universities Press։ ISBN 81-7371-515-7
- ↑ Carol Wood, The Bhopal Saga: Causes and Consequences of the World’s Largest Industrial Disaster, Environ Health Perspect., May 2005; 113(5): A344
- ↑ History of Bhopal. Indianetzone — Largest Free Encyclopedia on India with Lakhs of Articles.
- ↑ «Bhopal industries»։ Վերցված է 2007-04-10
- ↑ PROFILE OF BHOPAL. Официальный сайт «Indian Heritage Cities Network».
- ↑ Shubham Mukherjee & Namrata Singh. If you do India well, you can cover entire world, P&G CEO says. // The Times of India. TNN. Feb 28, 2013.
- ↑ Jorn Madslien. Industrial success fails to lift Bhopal. BBC News, Bhopal. Wednesday, 2 December 2009.
- ↑ Jorn Madslien and Ben Richardson. Bhopal`s economy was stalled by the 1984 gas leak. BBC News, Bhopal. Sunday, 29 November 2009.
- ↑ «Interstare Bus Terminus»։ Արխիվացված օրիգինալից-ից 26 May 2007-ին։ Վերցված է 2007-03-16
- ↑ 21,0 21,1 Baseline Survey of Bhopal District, Madhya Pradesh Ministry of Minority Affairs, Government of India (2012)
- ↑ State wise 300 Districts of India with Top Muslim Population in Urban Areas (недоступная ссылка) All India Council of Muslim Economic Upliftment, India
- ↑ 23,0 23,1 «Provisional Population Totals»։ Census of India 2011։ The Registrar General & Census Commissioner, Government of India։ Վերցված է 2013-03-12
- ↑ State wise 300 Districts of India with Top Muslim Population in Urban Areas(չաշխատող հղում) All India Council of Muslim Economic Upliftment, India (2013)
- ↑ Ekta Yadav. Theatre fest «Rangadhar» concluded in Bhopal. // The Times of India. TNN Apr 21, 2013.
- ↑ Celebrate green Diwali. // Hindustan Times (Bhopal). 15 Nov 2012.
- ↑ Gloom engulfs Tableeghi Ijtima as Shahar Qazi passes away. // The Siasat Daily. Monday, 12 December 2011.
- ↑ Alexander R. Alexiev. The Wages of Extremism: Radical Islam`s Threat to the West and the Muslim World. Visiting Fellow, Hudson Institute. March 2011. P. 83.
- ↑ Jamal Ayub. Iqbal`s Bhopal connect in a state of neglect. // The Times of India. TNN Apr 22, 2012.
- ↑ After Swiss alps, Bhopal draws in Bollywood crowd! // The Indian Express. Agencies : Bhopal, Sun Jul 17 2011.
- ↑ Kamini Kumari. MP on a roll in TV serials. // The Times of India. TNN Feb 23 2012.
- ↑ Angelique Chrisafis. Found in India: the last king of France. // The Guardian. Paris. Saturday 3 March 2007.
- ↑ MARIE-FRANCE CALLE. Un Indien serait en tête des héritiers au trône de France. // Le Figaro. 20/08/2007.
- ↑ Monuments of Islamnagar.(չաշխատող հղում) Официальный сайт «MP Archaeology. Directorate of Archaeology, Archives and Museums».
- ↑ Bharat Bhavan. Официальный сайт «A Multi Art Complex Bharat Bhavan».
- ↑ The State Museum Արխիվացված է Հոկտեմբեր 21, 2013 Wayback Machine-ի միջոցով:. Официальный сайт «MP Archaeology. Directorate of Archaeology, Archives and Museums».
- ↑ Regional Science Centre, Bhopal. Официальный сайт «Regional Science Centre, Bhopal».
- ↑ Bhoj Wetland. Archived 2007-03-03 at the Wayback Machine. Официальный сайт «WWF-India».
- ↑ Bhopal may soon be known as Bhojpal. // The Indian Express. Agencies: Bhopal, Tue Mar 01 2011.
- ↑ Pranab Kumar Bhattacharyya. Historical Geography of Madhya Pradesh from Early Records. Motilal Banarsidass Publishe, 1977. P. 275.
- ↑ Suchandana Gupta. VHP to focus on Bhopal «Jama Masjid». // The Times of India. TNN Mar 5, 2003.
- ↑ Lakshmi Narayan Temple, Bhopal. Indianetzone — Largest Free Encyclopedia on India with Lakhs of Articles.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sinha, Indra (2007). Animal's People. Simon & Schuster. ISBN 978-1-4165-7878-9.
- Lapierre, Dominique (2002). Five Past Midnight in Bhopal. Warner Books. ISBN 0-7432-2035-8.
- Khan, Shaharyar (2000). Begums of Bhopal, A Dynasty of Women Rulers in Raj India (illustrated ed.). I.B.Tauris. ISBN 978-1-86064-528-0.
- Singh, J.P. (1998). City Planning in India: A Study of Land Use of Bhopal. Mittal Publications, India. ISBN 81-7099-705-4.
- Shrivastava, Paul (1987). Bhopal: Anatomy of a Crisis. Paul Chapman, London.
- Howgh, William (2006). A Brief History Of The Bhopal Principality In Central India. Hesperides Press. ISBN 1-4067-1225-6.
- Mittal, Kamal (1990). History of Bhopal State: Development of Constitution, Administration and National Awakening, 1901–1949. South Asia Books. ISBN 99903-0-915-9.
- D'Silva, Themistocles (2006). The Black Box of Bhopal. Trafford Publishing. ISBN 1-4120-8412-1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բհոպալի նկարները Hindustan Times կայքի պատկերասրահում.
- Ճանապարհային ուղեցույց Բհոպալի և շրջակայքի համար
- Bhopal: Gateway to Sanchi. // Buddhist Circuit in Central India: Sanchi, Satdhara, Sonari, Andher, Travel Guide. Goodearth Publications, 2010. Pages: 96.
- Shāh Jahān̲ Begam (Nawab of Bhopal). The táj-ul ikbál tárikh Bhopal, or, The history of Bhopal. Thacker, Spink, 1876. Pages: 240.
- Bhopal Municipal Corporation Website
- Madhya Pradesh Land Records