Հայդարաբադ (քաղաք, Հնդկաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հայդարաբադ
Դրոշ
Asafia flag of Hyderabad State.png

Hyderabad montage-2.png
Կոորդինատներ: 17°22′0″ հս․ լ. 78°28′0″ ավ. ե. / 17.36667° հս․. լ. 78.46667° ավ. ե. / 17.36667; 78.46667
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Հիմնադրված է 1592 թ.
Մակերես 650 կմ²
ԲԾՄ 505±1 մետր
Պաշտոնական լեզու տելուգու և Ուրդու
Բնակչություն 11 723 548±1 մարդ
Ժամային գոտի UTC+05:30
Հեռախոսային կոդ 040
Փոստային ինդեքսներ 500001
Պաշտոնական կայք ghmc.gov.in
##Հայդարաբադ (քաղաք, Հնդկաստան) (Հնդկաստան)
Red pog.png

Հայդարաբադ կամ Հայդերաբադ (ուրդու՝ حیدر آباد, անգլ.՝ Hyderabad, Հայդար-առյուծ), քաղաք հարավային Հնդկաստանում։ 1956 թվականից Անդհրա-Պրադեշ նահանգի մայրաքաղաքը, իսկ 2014 թվականից նաև Հնդկաստանի Թելանգանա 29-րդ նահանգի վարչական կենտրոն (նախկինում Թելանգանան Անդհրա-Պրադեշի մի մասն էր)[1]։

Հայդարաբադը Հնդկաստանի մյուս քաղաքների համեմատ առավել երիտասարդ քաղաք է (XVI-XVII դարեր): Գտնվում է Մուսի գետի ափին (անգլ.՝ Musi River): Բնակչությունը կազմում է 3,69 մլն մարդ (2001 թվականի մարդահամարի համաձայն, ագլոմերացիաներում` շուրջ 6 մլն մարդ), բնակչության խտությունը 16 990 մարդ/կմ², մակերեսը` 650 կմ²:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է XVI-XVII դարերի սահմանագծին որպես Գոլկոնդների մայրաքաղաք: 1724-1956 թվականներին Հայդարաբադը եղել է Հայդարաբադի իշխանության մայրաքաղաք և նիզամների նստավայր: 1956 թվականից եղել է Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի մայրաքաղաքը: Քաղաքը կառուցվել է մոնղոլական տիրակալների կողմից. բազմաթիվ գեղեցիկ պալատներ, մզկիթներ, դամբարաններ և բնակելի տներ վկայում են այդ մասին: Հայդարաբադը Հնդկաստանի մյուս քաղաքների համեմատ ավելի երիտասարդ քաղաք է: Կառուցվել է 400 տարի առաջ Քուտբ շահերի մուսուլմանական դինաստիայի հինգերորդ սուլթան Մուհամմեդ Քուլիի (1565-1612) օրոք: Քաղաքը կրում է արդարամիտ խալիֆ Ալի իբն Աբի Տալիբի անունը, որը հայտնի է եղել Հայդար մականվամբ (առյուծ): Հայդարաբադը երբեմն անվանում են նաև «մարգարտյա քաղաք», քանի որ երկար տարիներ շարունակ այն հանդիսանում է տարբեր տեսակի մարգարիտներ գնելու վայր:

Հայդարաբադի իշխանությունը իսլամ դավանող նիզամի` Բահմանի սուլթանության գլխավորությամբ ձևավորվել է մինչև Մեծ Մողոլների կայսրության փլուզումը, 1724 թվականին: Պատմա-մշակութային իմաստով իրավահաջորդն է Գոլկոնդի սուլթանության (1518-1687)[2]:

1798 թվականին Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունը նիզամին ստիպեց, որ ստորագրի «սուբսիդային համաձայնագիր»[3][4], որով Հայդարաբադի իշխանությունը զրկվում էր արտաքին քաղաքականություն վարելու և ինքնապաշտպանության հնարավորությունից: Բրիտանական իշխանության տակ գտնվելու ընթացքում Հայդարաբադը և Բերարը մի քանի վարչա-տարածքային փոփոխությունների են ենթարկվել:

1857 թվականի սիպայների ապստամբության ժամանակ Հայդարաբադը ապստամբներին չաջակցեց, այդ պատճառով քաղաքի իշխանությունը Բրիտանիայի կողմից ստացավ «հավատարիմ դաշնակից» պաշտոնական կարգավիճակ:

1947 թվականի օգոստոսի 15 -ին Բրիտանական պառլամենտը ընդունեց Հնդկաստանի անկախության և Բրիտանական Հնդկաստանը Հնդկական միության (Union of India) և Պակիստանի դոմինիոն բաժանելու մասին ակտ: 1948 թվականին Հայդարաբադի իշխանությունը մտավ Հնդկական միության կազմի մեջ: 1950 թվականի հունվարի 26-ին առաջին սահմանադրության ընդունումով Հնդկական միությունը դարձավ Հնդկաստանի Հանրապետություն:

1956 թվականին Հնդկաստանն իրականացրել է իր ժամանակակից պատմության խոշորագույն ռեֆորմը` Նահանգների վերակազմավորման ակտը, որով գործնականում լիովին փոխվել է վարչա-տարածքային բաժանումը[5]: Նահանգների վերակազմավորման հանձնաժողովի խորհրդով Հայդարաբադ նահանգը պետք է պահպանվեր որպես վարչական միավոր։ Սակայն նոյեմբերի 1-ին փոխվստահության համաձայնության արդյունքում Անդհրա նահանգը միացվեց թելուգախոս Հայդարաբադ նահանգի հետ և ձևավորվեց Անդհրա Պրադեշ նահանգը։ Նոր նահանգի մայրաքաղաքը դարձավ Հայդարաբադ քաղաքը։ Մարաթհալեզու հատվածը միացվեց Բոմբեյի նահանգին, կաննադախոս հատվածը` Մայսուր նահանգին[6]։

Անդհրա-Պրադեշ նահանգի վերակազմավորման մասին ակտ, 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 14-ին Հնդկաստանի խոհրդարանը հաստատեց Անդհրա-Պրադեշ նահանգից 10 օկրուգներ առանձնացնելու և նոր նահանգ ստեղծելու օրինագիծը[7]: Օրինագիծը բուռն քննարկումների առարկա էր դարձել: Խորհրդարանի երեք ընդդիմադիր անդամներ բախումների հետևանքով հիվանդանոց տեղափոխվեցին[8]։ Ի նշան օրինագծի դեմ բողոքի` 2014 թվականի փետրվարի 19-ին հրաժարական տվեց Անդրհրա Պրադեշ նահանգի վարչապետ Կիրան Կումար Ռեդին (Nallari Kiran Kumar Reddy)[9]։ 2014 թվականի հունիսի 2-ին Հնդկաստանի նախագահ Փրանաբ Կումար Մուխերջիի հաստատումից հետո օրենքն ուժի մեջ մտավ. Թելանգանա նահանգը դարձավ Հնդկաստանի 29-րդ նահանգը, Հայդարաբադ մայրաքաղաքով[10]:

Ներկայումս Հայդարաբադը հանդիսանում է Հնդկաստանի երկու նահանգների` Անդհրա Պրադեշ և Թելանգանա մայրաքաղաք[11]:

Նահանգի բաժանման ընդդիմադիրները դժգոհում են, քանի որ Հայդարբադը, որտեղ տեղակայված են խոշոր տեխնոլոգիական և դեղագործական գլխամասային ընկերությունները, առնվազն 10 տարի լինելու է Անդհրա Պրադեշի և Թելանգանայի մայրաքաղաքը միաժամանակ։ Նրանք կարծում են, որ երկու նահանգների բաժանման հետևանքով այդ տարածքում բնակվող թելուգախոս ժողովուրդը կպառակտվի[1]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարաբադի 650 կմ ² կազմող Մեծ մունիցիպալ կորպորացիայի բնակչությունը կազմում է 6.809.970 մարդ, դարձնելով այն մեծությամբ չորրորդը Հնդկաստանում[12]։ Քաղաքային ագլոմերացիայի ողջ բնակչությունը կազմում է 7,749,334 մարդ: Քաղաքի բնակչությունը, ըստ 2001 թվականի մարդահամարի կազմել է 3.637.483 մարդ։ Քաղաքի գենդերային կազմը ըստ 2011 թվականի տվյալների կազմում է 945 կին և 1000 տղամարդ[13]։ Բնակչության զգալի մասն ապրում է ետնախորշերում։

Գրագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարաբադում գիտության մակարդակը կազմում է բնակչության 82,96% (85.96% տղամարդիկ եւ 74.04% կանայք)։ Ետնախորշերի բնակչության գրագիտության մակարդակը, հավանաբար, շատ ավելի ցածր է։ Մեծ Հայդերաբադի բնակչության խտությունը կազմում է շուրջ 21 048 մարդ/կմ²[14]։

Կրոնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակիչների կրոնական կազմը բազմազան է.

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարաբադում ամենատարածված լեզուներն են թելուգուն, ուրդուն և անգլերենը։ Բնակչության մի մասը խոսում է նաև հինդի, բենգալերեն, թամիլերեն, մարաթհի և այլ լեզուներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարաբադին բնորոշ է սավաննաների արեւադարձային կլիման։ Տեղումների մեծ մասը լինում է անձրեւոտ սեզոնի ընթացքում` հունիսից - սեպտեմբեր։ Իսկ Հայդարաբադի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1966 թվականի հունիսի 2-ին եւ կազմել է 45.5 ° C։ Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1946 թվականի հունվարի 8-ին և կազմել է 8 ° C։ 24 ժամերի ընթացքում տեղումների ամենաբարձր մակարդակն արձանագրվել 2000 թվականի օգոստոսի 24-ին և կազմել է 241.5 մմ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիբեր Աշտարակ Հայ-թեք սիթիում, Հայդարաբադ

Հայդարաբադը Հնդկաստանի արդյունաբերության եւ առեւտրի կարեւորագույն կենտրոններից մեկն է։ Զարգացած են թեթեւ (տեքստիլ եւ կաշվե), սննդի, ապակու, թղթի, ծխախոտի, եւ դեղագործական արդյունաբերությունը, մեքենաշինությունը (հիմնականում երկաթուղային, ինչպես նաեւ հաստոցաշինությունը եւ ծանր էլեկտրական սարքավորումների արտադրությունը): Զարգացած են արհեստները, ձեռքի աշխատանքը (գեղարվեստական ապրանքների, կենցաղային իրերի պատրաստումը): Հայդարաբադը համակարգչային արդյունաբերության կենտրոն է եւ մրցակցում է Բանդալորի հետ բարձր տեխնոլոգիաների մայրաքաղաք տիտղոսի համար։ Հայդարաբադը նաեւ Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրի գիտահետազոտական ​​եւ նախագծային կազմակերպությունների կենտրոններից մեկն է։

Քաղաքում տեղակայված են Հանքարդյունաբերության զարգացման ազգային ընկերությունը, Հայդարաբադի պետական բանկը եւ Կյանքի գարուն հիվանդանոցներ ընկերությունը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարաբադ օդանավակայան

Հայդարաբադի Ռաջիվ Գանդիի անվան միջազգային օդանավակայանը քաղաքի կենտրոնից 22 կմ հեռավորության վրա է գտնվում, Շամշաբադ արվարձանում։ Սա Հնդկաստանի վեց օդանավակայաններից ամենածանրաբեռնված և ամենաերկար թռիչքուղի ունեցող օդանավակայանն է[15]։

Հայդարաբադի օդանավակայանը 2010 թվականին Skytrax մասնավոր խորհրդատվական ընկերության կողմից ճանաչվել է սպասարկման որակով աշխարհում լավագույններից հինգերորդը` Սեուլի (Հարավային Կորեա), Սինգապուրի, Հոնկոնգի և Պեկինի օդանավակայաններից հետո[16][17]։ Օդանավակայանն իրականացնում է չվերթներ դեպի Բանդալոր, Չեննայ, Դելի, Ահմադաբադ, Մումբայ, Պունա, Դուբայ, Աբու Դաբի, Կալկաթա, Ջայպուր, Լաքհնաու, Կոչի, Մասկատ, Սինգապուր, Վարանասի, Բանգկոկ և այլ քաղաքներ։ Օդանավակայանը քաղաքի հետ կապվում է երեք գլխավոր ուղղություններով։

1870 թվականին Հայդարաբադն առաջին անգամ միացել է Հնդկաստանի երկաթուղային ցանցին[18]։ Հայդարաբադի երկաթուղային խոշորագույն կայարանը կոչվում է Սեկունդարաբադ։ Այստեղ գտնվում է Հնդկական երկաթգծերի հարավ-կենտրոնական գոտու գլխամասային գրասենյակը։ Քաղաքի սահմաններում գործող այլ խոշոր կայարաններից են Հայդարաբադ-Դեկանը, Կաչիգուդան և Բեգումետը[19]։

Քաղաքում կառուցվում է մետրոպոլիտեն, որի առաջին փուլը պլանավորվում է բացել 2017 թվականին։ Այն լինելու է երեք ուղղություններով և 71 կմ երկարությամբ։

Հայդարաբադով անցնում են ազգային ավտոմայրուղիները` NH-7, NH-9 և NH-202։ Քաղաքում գործող հասարակական տրանսպորտից ամենատարածվածը ավտոբուսն է, որի միջոցով իրար են կապվում Հայդարաբադի առանձին հատվածները։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոինդուստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի երեք խոշոր կինոարդյունաբերողներից մեկը գտնվում է Հայդարաբադում` Թոլլիվուդ (թելուգու լեզվով կինեմատոգրաֆ)[20][21]։ Քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում թելուգու կինեմատոգրաֆի Ռամոջի խոշորագույն կինոստուդիան, որը գինեսի ռեկորդների գրքի մեջ գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ կինոստուդիա[22]։ Ամեն տարի Ռամոջի են այցելում միլիոնից ավելի զբոսաշջիկ[23]։

Հայդարաբադում է գտնվում աշխարհի ամենամեծ IMAX 3D էկրանով կինոթատրոնը[24]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարաբադի Չարմինար դարպասները
Բիրլա Մանդիր, Հայդարաբադի ամենաշատ այցելվող վայրը, 2015

Հայդարաբադ քաղաքը հայտնի է.

Գոլկոնդի ֆորտը, որը գտնվում է բարձր բլրի գագաթին, հայտնի է ջրամղման յուրահատուկ համակարգով և լուսային շոուով, որը տեղի է ունենում ամեն երեկո (անգլերեն մեկնաբանություններով)։ Ֆորտից ոչ հեռու գտնվում են Կուտբշահ դինաստիայի (Քութբ շահեր) սուլթանների դամբարանները, ովքեր իշխել են Գոլկոնդում գրեթե 170 տարի շարունակ։ Սա բավականին բարդ շենքային համալիր է` կլոր գմբեթներով և նուրբ ճարտարապետությամբ։ Ճակատագրի հեգնանքով, դամբարաններից ամենահամեստը պատկանում է դինաստիայի հիմնադրին` Սուլթան Կուտուբ ուլ Մուլքին, ով ինքն է նախագծել և կառուցել այն իր համար իր կենդանության օրոք։ Համալիրի յուրահատկությունը նրանում է, որ այնտեղ համադրված են հնդկական, պարսկական, պատանական [25] ձևերը հնդպարսկական ճարտարապետական ոճերի հետ[26]։

Հայդարաբադի հիմնական տեսարժանությունների թվին են պատկանում նաև.

  • Օրենսդիր ժողովի շենքը. քաղաքի ամենամեծ և տպավորիչ շինություններից է, որն իրենից ներկայացնում է երկու ճարտարապետական ոճերի` պարսկական և ռաջաստանյան ոճերի միաձուլում[27]
  • Բիրլի գիտական կենտրոնը. Հնդկաստանի ամենահեղինակավոր հաստատություններից մեկը, որն իրենում ներառում է Բիրլի պլանետարիումը, գիտության թանգարանը, դինոզավրիումը[28]
  • HITEC City. բազմաթիվ բարձր տեխնոլոգիական IT և ITES ընկերությունների տեղակայման վայրը[29]։ Հայդարաբադը մրցակցության մեջ է Բանդալորի հետ հնդկական սիլիկոնային հովիտ կոչվելու իրավունքի համար[21]
  • Սուրբ Գևորգ եկեղեցին. քաղաքի քրիստոնեական հնագույն տաճարը
  • Բիրլա Մանդիր. հնդկական տաճար, որը նվիրված է Վենկատեշվարա աստծուն և կառուցվել է 1976 թվականին։ Սակայն առավել հաճախվող վայրերից է և այն օրական ունենում է 8-10 հազար այցելու։

Ազգային պարկեր և թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարաբադի թանգարաններից են.

  • Սալար Ջունգի թանգարանը. թանգարանի հավաքածուն հիմնականում հովանավոր Յուսուֆ Ալի Խանն է ժողովել, ով առավելապես հայտնի է Սալար Ջունգ III (անգլ.՝ Salar Jung III (1889-1949))։ 1968 թվականին թանգարանն հայտարարվել է «ազգային նշանակության հաստատություն»[30]։ Մեծ գրադարանը թանգարանի անբաժան բաղկացուցիչ մասն է, որը պարունակում է 8000 ձեռագիր եւ 60 000 տպագիր գրքեր ուրդու, արաբերեն, պարսկերեն, սանսկրիտ, թելուգու, հինդի, անգլերեն եւ ուրիշ լեզուներով և ամենաբազմազան թեմաներով[31]։ Թանգարանի ներառում է հարավհնդկական բրոնզե, հնդկական քանդակագործության և մանածագործական, հնդկական մանրանկարների, փղոսկրյա իրերի, զենքի հավաքածուներ։ Թանգարանն ունի եգիպտական, սիրիական, չինական եւ ճապոնական արվեստի պատկերասրահներ, գեղանկարչության, ապակու և կահույքի եվրոպական հավաքածուններ։ Թանգարանը նաեւ հայտնի է պարսկական գորգերի իր հարուստ հավաքածուով, որտեղ ներկայացված են Իրանի գրեթե բոլոր հայտնի նախշերը[32]։
  • Հնագիտական թանգարան (շենքը կառուցվել է հնդսարացինյան ոճով)։ Թանգարանում ներկայացված են բուդդայական շրջանի քանդակների հավաքածուներ, Չալուկյա և Վիջայանագար դինաստիաների ժամանակաշրջանի քանդակներ, ինչպես նաև եգիպտական մումիաներ, որոնք նվիրել են Հայդարաբադի յոթերորդ նիզամ Ասման Ալի Խանին[33].

Քաղաքն ունի մեծաքանակ պարկեր.

  • Կենդանաբանական զբոսայգի (Ներուի կենդանաբանական զբոսայգի), որը Հնդկստանում ամենամեծն է և Հարավային Ասիայում ամենամեծերից մեկն է[21][34]
  • Մահավիր Հարինա Վանաստխալիի Ազգային պարկ, որը գտնվում է Հադարաբադից 15 կմ հեռավորության վրա։ Արգելոցը տեղակայված է 3,5 կազար ակր հողատարածի վրա, որտեղ հանգիստ շրջում են հազարավոր սև պտավոր եղնիկներ և այծքաղներ
  • Բուսաբանական այգի, որտեղ կան դեղագործական եւ դեկորատիվ բույսերի, արժեքավոր ծառատեսակների եւ պտղատու ծառերի ավելի քան 600 տեսակներ[35]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան համալսարան

Հայդարաբադում գործում են 11 համալսարաններ, որոնցից 3-ը կենտրոնական համալսարաններ են, 2-ը "Deemed University" դասի համալսարաններ (Հնդկաստանում այդպես են անվանում այն համալսարանը, որը չունի իրեն առնթեր քոլեջներ և այլ ենթադաս կրթական հաստատություններ, ինչպես նաև օժտված չէ իր շրջանավարտներին սեփական կրթական աստիճաններ հատկացնելու իրավասություններով) և 6-ը նահանգային համալսարաններ[21]։

Առաջատար համալսարան է համարվում Օսմանյան համալսարան, որը դասվում է Հնդկաստանի բարձրագույն ուսումնական հնագույն յոթ հաստատությունների թվին և իր մեջներառում է 10 ֆակուլտետներ, 52 ամբիոններ և 500 քոլեջներ և կամպուսներ։ Այստեղ հասանելի են բոլոր տեսակի և մակարդակի կրթական աստիճանները` մասնագետի դիպշոմից մինչև հետդոկտորանտուրա[21][36]։

Հայդարաբադն ունի նաև 26 խոշոր ինստիտուտներ։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարաբադում ծնված հայտնի մարդկանցից են.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «В Индии появился новый штат, ставший по счету 29-м»։ Лента новостей (Москва)։ 02.06.2014 
  2. Telugu Literature and Culture of Qutub Shahi Dynasty. (Golconda)
  3. George Bruce Malleson: An Historical Sketch of the Native States of India in Subsidiary Alliance with the British Government, Longmans, Green, and co., 1875, ISBN 1-4021-8451-4
  4. Edward Ingram: Empire-Building and Empire-Builders: twelve studies, Routledge, 1995, ISBN 0-7146-4612-1
  5. STATES REORGANISATION ACT 1956. Նահանգների վերակազմավորման ակտի տեքստը (անգլ.)
  6. «Հայդարաբադի պաշտոնական կայք» 
  7. «Telangana bill passed by upper house»։ Times of India։ Վերցված է 20 Feb 2014 
  8. Former Andhra CM Kiran Kumar Reddy floats Jai Samaikyandhra Party.
  9. «"Kiran Kumar Reddy resigns as Andhra CM and quits Congress Party"»։ IANS. news.biharprabha.com կայքում 
  10. «The Gazette of India : The Andhra Pradesh Reorganization Act, 2014 Sub-section»։ March 4, 2014։ Վերցված է April 23, 2014 
  11. Telangana is India’s 29th state as Rajya Sabha passes Bill amidst chaos
  12. «Cities having population 1 lakh and above»։ censusindia։ The Registrar General & Census Commissioner, India։ Վերցված է 17 October 2011 
  13. «Hyderabad (Greater Hyderabad) City»։ Government of India։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 18 February 2012 
  14. «Demography, Economy and Land Use Pattern»։ Jawaharlal Nehru National Urban Renewal Mission։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 19 February 2012 
  15. «Delhi's new airstrip, touted India's longest, is just seventh»։ Thaindian News։ 25 October 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 17 May 2010 
  16. «Hyderabad airport adjudged amongst top five in world»։ The Hindu։ 17 February 2010։ Վերցված է 17 February 2010 
  17. Skytrax Պաշտոնական կայք
  18. «HH the Nizam's Railway, Poosapally gorge.»։ The British Library։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 8 October 2011 
  19. «History»։ src.indianrailways.gov։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին 
  20. «Hyderabad Film Industry (Tollywood)»։ Hyderabad, Andhra Pradesh, India 
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 «About Hyderabad»։ Bharat 
  22. «Largest film studio»։ Official Site of Guinness World Records 
  23. Gautam Manish (2011-04-26)։ «Ramoji film city»։ SlideShare 
  24. «10 of the world's most enjoyable movie theaters»։ CNN Travel։ 2013-04-21 
  25. Պատհաններ կամ պատաններ - փուշտունների հնդարիական անվանումը
  26. «Qutub Shahi Tombs»։ Hyderabad, Andhra Pradesh, India 
  27. «Legislative Assembly»։ Hyderabad, Andhra Pradesh, India 
  28. «Birla Planetarium»։ Hyderabad, Andhra Pradesh, India 
  29. «HITEC City»։ Hyderabad, Andhra Pradesh, India 
  30. «SJM to dig out artifacts’ facts from state archives, at last»։ The Times of India (անգլերեն)։ 2011-10-21։ Վերցված է 2015-10-12 
  31. «Library»։ Official cite of Salarjung Museum 
  32. «Galleries»։ Official cite of Salarjung Museum 
  33. «AP State Museum»։ Hyderabad, Andhra Pradesh, India 
  34. [http://timesofindia.indiatimes.com/city/hyderabad/Is-Hyderabad-zoo-being-shifted/articleshow/7038474.cms?referral=PM Jump up ^ "Is Hyderabad zoo being shifted?".] The Times of India. 4 December 2010. indiatimes.com. կայքում (անգլ.)
  35. «Botanical Garden»։ Hyderabad, Andhra Pradesh, India 
  36. «Osmania University»։ Hyderabad, Andhra Pradesh, India 
  37. Rajesh Koul, Uttara, Dhaka (2010)։ «Richest Indian in history!» 
  38. «Top 10: Richest Men (of All Time)»։ inStash։ 2010 օգոստոսի 31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]