Բանդալոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բանդալոր
կան. ಬೆಂಗಳೂರು
անգլ.՝ Bangalore
BangaloreMontage.png
Կոորդինատներ: city(5280000)_region: IN 12°58′0″ հս․ լ. 77°34′0″ ավ. ե. / 12.96667° հս․. լ. 77.56667° ավ. ե. / 12.96667; 77.56667
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Հնդկաստանի վարչական բաժանում Կարնատակա
Քաղաքային շրջան Բանգալոր
Քաղաքապետ Ս.Կ.Նատարաջ
Հիմնադրված է 1537 թ.
Առաջին հիշատակում 890
Մակերես 741 կմ²
ԲԾՄ 920 մ
Կլիմայի տեսակ սավանաների մերձհասարակածային կլիմա
Պաշտոնական լեզու Կաննարա
Բնակչություն 8 425 970 մարդ (2011)
Խտություն 7126 մարդ/կմ²
Ագլոմերացիա 10 178 146
Ազգային կազմ կաննարա, թամիլի և այլն
Ժամային գոտի UTC+5: 30
Հեռախոսային կոդ +91 80
Փոստային ինդեքս 5600xx
Փոստային ինդեքսներ 0001-0099
Պաշտոնական կայք //www.bbmp.gov.in/ (անգլ.)
##Բանդալոր (Հնդկաստան)
Red pog.png

Բանդալոր նաև Բանդալուրու (կան. ಬೆಂಗಳೂರು: ಬೆಂಗಳೂರು, Լսել ['beŋgəɭuːru], անգլ: Լսել [ˈbæŋgəloːɾ])՝ հսկայական վարչական կենտրոն Հնդկաստանի հարավում: Տեղակայված է Դեկանի սարահարթում ՝ հարավային Կարնատակա նահանգում, որի մայրաքաղաքն էլ այն համարվում է: Բնակչության թվով 3-րդն է, տարածքով 1-ին բնակավայրը և մեծությամբ 5-րդ ագլոմերացիան:

Սա Ասիայի ամենադինամիկ զարգացող քաղաքներից մեկն է և Հնդկաստանի խոշորագույն գիտական և արդյունաբերական կենտրոնը, որը արտադրում է մեքենաշինության և էլեկտրոնիկայի ոլորտի սարքավորումներ: Բացի այդ Բանդալորը անվանում են «հնդկական սիլիկոնային հովիտ», ինֆորմացիոն ցանցով իրար հետ կապված ընկերությունների քանակի մեծության պատճառով: Այստեղ է գտնվում նաև Հնդկաստանի գիտության ինստիտուտը, համալսարանը և Օդագնացության ազգային թանգարանը: Հաշվի առնելով աշխարհում Բանդալորի տնտեսական աճող դերը CNN2007 թվականին այն հայտարարել է «Բիզնեսի վարման համար ամենահարմար վայրերից մեկը»:

Քաղաքի հիմնադիրը համարվում է տեղի վասալը և Ելահանկա շրջանի (այսօր Բանդալորի արվարձան) ղեկավարը՝Կեմպե Գոուդա I-ը: Նրանք, 1537 թվականին այս վայրում կառուցելով կավե ամրոց, այն հայտարարեցին Վիջայնագար կայսրության շրջան: Նրա ժառանգորդը՝Կեմպե Գոուդա II-ը, շրջանի սահմանները նշելով, հարևան գյուղերի կողքով անց կացնելով 4 պաշտպանական ամրոցներ, նշել է իր տարածքը: Մեծանալով բրիտանական իշխանության ժամանակ՝քաղաքը հայտնի է դարձել աշխարհին՝լինելով Հնդկաստանի գաղութային վարչության կենտրոն: Քաղաքի զարգացմանը նպաստել է 1806 թվականի բրիտանական շինանարարությունը, ովքեր փորձելով այստեղ կառուցել ռազմական քաղաք, դեպի քաղաք գրավեցին շատ էմիգրանտների ուշադրությունը: 1947 թվականին Հնդկաստանի անկախության վերականգնումից հետո պետության մեջ ձևվավորվեց մի նահան Մայրուս անունով, իսկ Բանգալորը հռչակվեց նրա մայրաքաղաքը: 1973 թվականին Մայրուսը վերանվանվեց Կարնատակի: Այսօր այն արագ աճող քաղաք է բարձրագույն ուսումնական հաստատություններով և գիտահետազոտական ինստիտուտներով: Բանդալորը գրագիտության մակարդակով Հնդկաստանում զբաղեցնում է երկրորդ տեղը:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի բնակիչները՝ ովքեր խոսում են կաննարա լեզվով քաղաքը անվանում են Բենգալուրու (Bengalūru) իսկ Բանդալոր անվանումը քաղաքը ստացել է բրիտանական իշխանության ժամանակ, այդ կերպ բրիտանացիները ցանկանում էին քաղաքը տանել բրիտանական ուղով:

Քաղաքի անունը հաճախ կապում են երկու լեգենդների հետ որոնց անվանումներն են «Եփած լոբի» (կան. Bendha KaaLu) և «գյուղ» (կան. ooru): Այս լեգենդների միասին համահունչ արտասանման դեպքում ստացվում է քաղաքի անվանումը: Ըստ այդ լեգենդի ղեկավար Հոյսալ Վիրա Բալլալա II-ը (1173—1220) մոլորվում է տեղի անտառում և ելքը փնտրելիս նա հանդիպում է մի խրճիթի: Տան տիրուհին որպես հյուրասիրություն ղեկավարին կարողանում է առաջարկել միայն եփած լոբի և ջուր: Ղեկավարը շնորհակալություն հայտնելով հյուրասիրության համար՝որոշում է այն տարածքը որը ինքը ղեկավարում է անվանել «գյուղական եփած լոբի » (BendhakaaLooru) անունով:

Մեկ այլ տեսության համաձայն քաղաքի անվանումը կապում են ծառի հետ որի անվանումը բնիկների բառբարով հնչում է վեն-կայ («Ven-kai»):

Իրականում քաղաքի անվանումը առնվազն մի քանի դար ավելի մեծ է Վիրա Բալլալա II-ի ղեկավարության շրջանից: Կան IX դարին վերաբերվող հիշատակումներ որոնք հասել են մինչև մեր օրերը «հերոսական քարի» վրա: Այն հայտնաբերվել է Բեգուր տաճարում՝տեղակայված քաղաքից ոչ հեռու: Այնտեղ հիշատակվում է Բենգալուրու վայրում 890 թվականին տեղի ունեցած պատերազմի մասին: Հիշատակումը արված էր կաննարա լեզվի հին տարբերակով, հավաստիացնում է այն որ հին քաղաք «bengaval-uru»-ն կամ «պահակների քաղաքը» 1004 թվականին մտել է Գանգա պետության կազմի մեջ: Շրջանի ամենամեծ թերթը՝The Hindu-ն մեկնաբանում է այս գտածոն այսպես:

«Գրությունը վերաբերում է մեզ՝նկարագրելով 890 թվականը, դրանից ելնելով կարելի է ենթադրել որ Բենգալուրուն ավելի քան հազար տարեկան է: Միայն թե այն շարունակում է մնալ Բեգուր տաճարում ոչ հեռու քաղաքից...»


2005 թվականի դեկտեմբերի 11-ին Կարնատակա նահանգի կառավարությունը հայտարարեց, որ քաղաքի անվանումը պետք է հնչի ըստ պատմական անվանման՝Բանդալոր կամ Բանդալուրու: 2006 թվականի դեկտեմբերի 27-ին Բանդալորի ղեկավարը ստորագրել է անվանափոխման պայմանագիր, իսկ նահանգի ղեկավարը այն հաստատել է: Ենթադրվում է որ պաշտոնական անվանախողությունը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերի 1-ին: Սակայն մինչև օրս այդ գործընթացը դադարեցվել է մինև Հնդկաստանի ներքին գործերի նախարարության կողմից հաստատումը:

Անվանման Այլ Նշանակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս անվանումը ունի նաև այլ նշանակություններ 
  • Բանգալոր՝ քաղաք Հնդկաստանի հարավում
  • Քաղաքային շրջան Բնդալոր
  • Գյուղային համայնք Բանդալոր
  • Բանդալոր՝ Մինսկի հրապարակ
  • Բանդալոր՝ համաշխարհային օդանավակայան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում ժամանակակից Բանդալորի տարածքը շատ է ընկել այլ մշակույթների ազդեցության տակ՝փոխելով կրոնը իսլամի և հինդուիզմի, որն էլ ազդել է այստեղ բնակվող մարդկանց մշակութային առանձնահատկությունների վրա: Քաղաքը միքանի դար գտնվել է Արևմտյան Գանգա դինաստիայի իշխանության տակ, սակայն 1024 թվականին այն գրավվեց տամիլյան դինաստիայի Չոլա առաջնորդի կողմից: 1116 թվականին Հոյսալ Վիրա Բալլալա II-ը ջարդեց Չոլայի զորքին և Կարնատակա նահանգը ամբողջությամբ անցկացրեց իր կայսրության սահմանների մեջ:

XVI դարի տաճար Բանդալորում

Ժամանակակից քաղաքի պատմությունը սկսվում է 1537 թվականից, երբ Կեմպե Գոուդա I-ը այստեղ կառուցեց կավե ամրոց՝այդ վայրը անվանելով «Գանդու բհումի» (հերոսների հող): Ամրոցի ներսում քաղաքը բաժանված էր մի քանի փոքր թաղամասերի որոնց անվանում էին «պյոտյո»(peɪteɪ): Քաղաքում կար երկու հիմնական ճանապարհ, դրանցից մեկը Չիկապյոտոն էր՝ձգվող արևելքից արևմուտք, իսկ երկրորդը Դոդապյոտոն էր՝զգվող հյուսիսից հարավ: Դրանց խաչմերուկում ձևավորվել է Դոդապյոտո հրապարակը, այն համարվում է ներկայիս Բանդալորի «սիրտը»: Նրա ժառանգորդը Կեմպե Գոուդա II-ը քաղաքի շուրջը կառուցել է պաշտպանական աշտարակներ՝ դրանով ընդգծելով քաղաքի սահմանները: Վիջայանագարի օրոք քաղաքը հայտնի է եղել «Դեվայանագարա» (Devarāyanagara) և «Կալյանապուրա» (Kalyānapura, «ծաղկող քաղաք») անվանումներով: Կայսրության անկումից հետո քաղաքը շատ անգամներ ընկել է ձեռքից ձեռք: 1638 թվականին մուսուլմանական սուլթան Բիջապուրը խան Ռանադուլլիի հովանավորությամբ և Շահդի Շհոնսեի օգնությամբ ջարդեց Կեմպե Գոուդա III-ի զորքը, ու Շահդհին ստացավ քաղաքը որպես ջագիրա (ֆեոդալական սեփականության ձև կապված զինվորական ծառայության հետ): 1687 թվականին մոնղոլների գեներալ Կասիմ- խանը Շահդի Էկոջիի (Ekoji) որդու զորքը ջախջախելով գրավել է Բանդալորը և այն վաճառեց Մայրուսյան դինաստիայի ղեկավար Շիկադեվայաջե Վադիյարու (Chikkadevaraja Wodeyar) թագավորի (1673—1704) վրա 300 հազար րուպիով: 1759 թվականին դինաստիայի մեկ այլ ղեկավարի՝Կրիշնարաջի Վադիյար II-ի (Krishnaraja Wodeyar II) մահից հետո մայրուսյան բանակի գեներալ Հայդար Ալին (Hyder Ali) իրեն հռչակեց քաղաքի ղեկավար՝ այս վայրում ձևավորելով Հուդա-Դադ պետությունը: Հայդար Ալի խանի մահից հետո իշխանությունը անցավ նարա որդու՝Տիմպու Սուլթանին ում անվանել են նաև «Մայրուսների վագր»: 1799 թվականին անգլո-մայրուսական չորրորդ պատերազմի ժամանակ զոհվեց Սուլթանը և բրիտանացիները գրավվելով տարածքը՝ վերականգնեցին հին արքայական դինաստիան՝ֆորմալ առումով փոխանցելով իշխանությունը հինգամյա Կրիշնարաջա Վադիյարու III-ին: Կորցնելով անկախությունը՝պետությունը ստացավ հայրենական իշխանության կարքավիճակ՝գտնվելով բրիտանական կայսրության կազմի մեջ, սակայն ներքին կարքով իշխանությունը գտնվում էր հինդուական ղեկավարների ձեռքին: Բանդալորի հսկողությունն ու ղեկավարությունն անցավ Մագարաջե Մայրուսային, իսկ անգլիացիներից այստեղ մնացին միայն ռազմական ճամբարներ: 1799 թվականին բրիտանական պաշտոնական նստավայրը հիմնադրվես Մայրուս քաղաքում, իսկ 1804 թվականին այն տեղափոխվեց Բանդալոր: 1843 թվականին Բանդալորը կորցնում է այդ կարքավիճակը, բայց այն նորից ձեռք է բերում 1881 թվականին և պահպանում այն մինչև Հնդկաստանի անկախության վերականգնումը՝մինչև 1947 թվականը: Այդ տարիներին բրիտանացիները ավելի շատ նախընտրում էին, որ աշխատուժը լինի հարևան Մադրաս քաղաքից: 1831 թվականին կայսրության մայրաքաղաքը տեղափոխվում է Մայրուսա իսկի հետո տեղափոխվում է Բանդալոր:

XIX դարում Բանդալորը կիսվում է իրարից անկախ երկու հատվածի, առաջին դա պյոտոն էր՝կազմված կաննարա լեզվով խոսող ժողովրդից : 1898 թվականին քաղաքում հայտնվում է համաճարակի հարուցիչը, որի արդյունքում քաղաքի բնակչությունը խիստ կրճատվեց: Համաճարակի ժամանակ մարդիկ փորձում էին գնալ քաղաքի արվարձաններ որպիսի թաքնվեն համաճարակից, այսպիսով քաղաքում ձևավորվեցին երկու թաղամասեր՝Մալլեշվարան (անգլ.՝ Malleshwara) հյուսիսում և Բասավանագուդին (անգլ.՝ Basavanagudi) հարավում: Համաճարակը բուժելու նպատակով Բանդալորում անց է կացվել հեռախոսային կապ և ձևավորվել է բժշկական պաշտոն: 1906 թվականին Շիվանասավուդրա փոքրիկ քաղաքում հիդրոէլեկտրոկայանի շինարարության ավարտից հետո Բանդալորը Հնդկական քաղաքներից առաջինն էր որը իրեն ապահովվեց էներգիայով: Բանդալորին 1927 թվականին անվանեցին «քաղաք-այգի»: Բանդալորում բացվել էր նոր այգի իսկ այգում կառուցված է եղել հիվանդանոց և համայնքային շենքեր: 1947 թվականին Բանդալորը նորից անցավ կիրթ նահան Մայրոսի կազմի մեջ: Քաղաքում բացվեցին ուսումնական հաստատություններ և լրացուցիչ համայնքային աշխատատեղեր, ինչի շնորհիվ մարդիկ քաղաքի ծայրամասերից սկսեցին տեղափոխվել քաղաք: Բնակչությունը սկսեց արագ զարգանալ հատկապես 1941- 1951 եւ 1971-1981 թվականներին: 1961 թվականին Բնադալորը դարձավ բնակչության թվով Հնդկաստանում հինգերորդ քաղաքը, իսկ նրա բնակչությունը 1 207 հազար մարդ էր: Քաղաքի բնակչությունը աճում է մինչև օրս:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանդալոր քաղաքը գտնվում է Հնդկաստանի հարավում, տեղակայված է Դեկանի սարահարթի վիրա, Համաշխարհային Օվկիանոսից 920 մ բարձրության վրա: Վարչականորեն գտնվում է Կարնատակա նահանգում և համարվում է նրա մայրաքաղաքը: Քաղաքի կոորդինատները՝ հյուսիսային լայնության 12' 97 աստիճան և արևելյան երկայնության 77' 56 աստիճան, մակերեսը 741 կիլոմետր քառակուսի: Քաղաքի բնակչության մեծ մասը բնակվում է Բանդալոր Ուրբան (Bangalore Urban) թաղամասում, իսկ քաղաքի գյուղական բնակիչները ապրում են Բանդալոր Ռուրալ թաղամասում: Քաղաքի ղեկավարների նստավայրի համար ընտրվել է առանձին տարածք Բանդալոր Ռուրալ թաղամասում, հիմա այս թաղամասը անվանվում է Ռամանագարամ (Ramanagaram): Բանդալորը գտնվում է հարթ տարածքում չհաշված մի փոքր լեռնաշխթայի, որը անցնում է կենտրոնական թաղամասով և ձգվում դեպի հարավ: Քաղաքի ամենաբարձր կետը 962 մ, այն գտնվում է Դոդաբետտախալի (Doddabettahalli) գյուղում, Բանդալորի հյուսիսային մասում: Քաղաքում չկան գետեր և ջրամբարներ, սակայն քաղաքից 60 կիլոմետր հյուսիս Նանդի լեռներից սկիզբ են առնում Արկավատ (Arkavathy) և Պեններ գետերը: Այս գետերով հոսում են քաղաքի կեղտաշրերի մեծ մասը: Քաղաքի կոյուղին կառուցվել է 1922 թվականին որը ընդգրկում է 215 կիլոմետր քառակուսի տարածք:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Բանդալորը տարբերվում է իր կլիմայով՝մեղմ ամառներով: Չնայած դրան այստեղ եղել են նաև շատ բարձր ջերմաստիճաններ: Այստեղ ամենացուրտ ամիսը հունվարն է ՝+21, 6 °C ջերմությամբ ամենաշոգը ապրիլն է (+27, 7): Ամենաբարջր ջերմաստիճանը գրանցվել է 1974 թվականին՝ +42, 0 °C, իսկ ամենացածրը գրանցվել է 1992 թվականին՝ +10, 0 °C: Ձմեռային ջերմաստիճանը շատ հազվադեպ է իջնում +12 °C-ից, իսկ ամառայինը բացառիկ դեպքերում է գերազանցում +36-37 °C-ը:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բանդալորում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 33 38 39 42 40 39 33 33 33 33 33 34 42
միջին առավելագույնը (°C) 27,9 30,7 33,1 34,0 33,2 29,4 28,2 27,8 28,4 28,2 27,2 26,6 29,6
միջին ջերմաստիճանը (°C) 21,6 23,9 26,4 27,7 27,2 24,8 23,8 23,5 23,9 23,6 22,4 21,1 24,2
միջին նվազագույնը (°C) 15,8 17,5 20,0 21,9 21,6 20,4 19,9 19,8 19,8 19,5 17,9 16,1 19,2
բացարձակ նվազագույնը (°C) 10 12 13 17 15 18 17 17 17 13 11 11 10
տեղումների քանակը (մմ) 2 5 18 54 116 107 117 150 213 169 43 17 1009
Աղբյուր՝ [http: //www.pogoda.ru.net/climate2/43295.htm Եղանակ և կլիմա]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդուական տաճար Նանդի

Բանդալորի բնակչությունը կազմում է 8, 5 միլիոն մարդ, այս քաղաքը երրորդն է Հնդկաստանում և տասնութերորդը ամբողջ աշխարհում: Բանդալորը 1991-2001 թվականներին եղել է Հնդկաստանի ամենաարագ զարգացող քաղաքը աճելով 38 %-ով: 1991 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում խոսում են կաննարա (38.38 %), տամիլյան (21.38 %), թելուգու (16.66 %), ուրդու (12.65 %), մալայլամ (2.99 %) և հինդի (2.64 %) լեզուներով: Այստեղ նաև շատ է օգտագործվում անգլերեն լեզուն:

Բանդալորի կրոնական կազմ
Процент
հինդուիզմ
  
79.4 %
իսլամ
  
13.4 %
քրիստոնեություն
  
5.8 %
ջայնիզմ
  
1.1
այլ†
  
1 %
հավատացյալնեչի բաշխումը
ներառյալ սիկհիյականություն (<0.1%), բուդդայականություն (<0.1%).

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]