Ռանչի
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 652,02 կմ² | |
ԲԾՄ | 651±1 մետր | |
Պաշտոնական լեզու | հինդի և Santali? | |
Բնակչություն | 1 073 440 մարդ (2011) | |
Հեռախոսային կոդ | 651 | |
Պաշտոնական կայք | ranchi.nic.in | |
| ||
Ռանչի (հինդի՝ राँची), հնդկական Ջարկհանդ նահանգի կենտրոնը։ Արևելյան Հնդկաստանում կարևոր քաղաքական, առևտրային, արդյունաբերական և կրթական կենտրոն է։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Չոտա Նագպուր սարավանդի վրա։ Քաղաքը շրջապատող տարածքը հարուստ է լեռներից իջնող փոքրիկ գետակներով, որի պատճառով քաղաքը ստացել է «Ջրվեժների քաղաք» անվանումը։ Առավել հայտնի են Դաշամ, Հունդուրու, Խիրնի և Պանդչհատ ջրվեժները։
Սուբարնարեքա գետը և իր վտակները կազմում են տեղական գետային համակարգը։ Մի քանի դամբեր և ջրանքներ ապահովում են տեղացիների ջրի կարիքները։
Բլրաշատ տեղագրությունը և խիտ արևադարձային անտառները ապահովում են Ռանչիի համեմատաբար չափավոր կլիման՝ համեմատած Հնակաստանի այլ բնակավայրերի հետ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ranchi (1981–2010, extremes 1951–2009)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 31.6 (88.9) |
35.0 (95) |
39.0 (102.2) |
43.4 (110.1) |
43.1 (109.6) |
43.3 (109.9) |
38.0 (100.4) |
34.6 (94.3) |
34.5 (94.1) |
33.2 (91.8) |
32.0 (89.6) |
29.8 (85.6) |
43.4 (110.1) |
Միջին բարձր °C (°F) | 23.6 (74.5) |
26.3 (79.3) |
31.5 (88.7) |
35.6 (96.1) |
36.8 (98.2) |
33.4 (92.1) |
29.8 (85.6) |
29.2 (84.6) |
29.4 (84.9) |
28.9 (84) |
26.5 (79.7) |
24.0 (75.2) |
29.6 (85.3) |
Միջին ցածր °C (°F) | 9.8 (49.6) |
12.6 (54.7) |
16.8 (62.2) |
21.2 (70.2) |
23.3 (73.9) |
23.5 (74.3) |
22.7 (72.9) |
22.4 (72.3) |
21.8 (71.2) |
18.6 (65.5) |
13.6 (56.5) |
9.9 (49.8) |
18.0 (64.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 3.2 (37.8) |
3.5 (38.3) |
8.6 (47.5) |
9.7 (49.5) |
16.1 (61) |
18.5 (65.3) |
19.2 (66.6) |
19.0 (66.2) |
17.2 (63) |
12.0 (53.6) |
7.0 (44.6) |
4.3 (39.7) |
3.2 (37.8) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 16.7 (0.657) |
21.2 (0.835) |
25.0 (0.984) |
21.8 (0.858) |
61.7 (2.429) |
249.4 (9.819) |
336.6 (13.252) |
319.1 (12.563) |
247.3 (9.736) |
76.6 (3.016) |
10.8 (0.425) |
11.6 (0.457) |
1397,7 (55,028) |
Միջ. անձրևոտ օրեր | 1.7 | 2.1 | 2.1 | 2.2 | 4.6 | 10.9 | 16.3 | 16.9 | 12.4 | 4.0 | 1.0 | 1.0 | 75.2 |
% խոնավություն | 47 | 40 | 31 | 29 | 39 | 64 | 82 | 83 | 78 | 65 | 54 | 50 | 55 |
աղբյուր: India Meteorological Department[1][2] |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ռանչիի բնակչությունը կազմում է 1 126 741 մարդ[3]։ 52,07%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 47,93%-ը կանայք։ Գրագիտության մակարդակը 88,42% է, որը բարձր է ազգային միջին գրագիտության մակարդակից, գրագիտությունը տղամարդկանց շրջանում 92,87% է, իսկ կանանց շրջանում՝ 83,60%։ Բնակչության 11,41%-ը կազմում են մինչև 6 տարեկան երեխաները։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հնդկական մետաղագործական կենտրոն
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավտոմոբիլային
Ռանչիով է անցնում ազգային նշանակություն ունեցող երկու խճուղի (NH-23 и NH-75), ինչպես նաև պլանավորվում է շրջանային ճանապարհի կառուցումը, որը պիտի համապատասախանի միջազգային նորմերին։
Քաղաքում բացակայում է ավտոբուսային միջքաղաքային տրանսպորտը, որին փոխարինում են մեծ քանակով մեքենաներ՝ ռիքշաներ և տաքսիներ։
Միջքաղաքային և մերձքաղաքային փոխադրումներն իրականացվում են մասնավոր և պետական ավտոբուսային կայաններով:
Երկաթուղային
Վերջին 3-4 տարիներին Ռանչիում շատ արագ զարգացել է երկաթուղային տրանսպորտը, ինչպես բեռնատար, այնպես էլ մարդատար փոխադրումների ծավալը աճել է մի քանի անգամ։
Ներկայումս Ռանչին ունի երկաթուղային կապ Հնդակստանում կարևոր նշանակություն ունեցող այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Նյու Դելին, Մումբայը, Կալկաթան, Չեննայը, Բանգալորը, Ջայպուրը, Պատնան և այլն։
Քաղաքի երկաթուղային կայարաններն են՝ Թաթիսիլվային, Նմակումը, Ռանչին, Արգորան և Խատիան։
Ավիացիոն
Ռանչիում է գտնվում կարևոր նշանակություն ունեցող «Bhagwan Birsa Munda Airport» օդանավակայանը, որը կառավարվում է Հնդկաստանի օդանավակայանների ծառայության կողմից։ Տերմինալի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 7 կմ դեպի հարավ։
Օրական 5 չվերթ է տեղի ունենում դեպի Դելի և 3 դեպի Կալկաթա, կան նաև չվերթներ դեպի Մումբայ, Պատնա, Բհուբանեշվար և Չանդիգարխ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Station: Ranchi (A) Climatological Table 1981–2010»։ Climatological Normals 1981–2010։ India Meteorological Department։ January 2015։ էջեր 657–658։ Արխիվացված է օրիգինալից 5 February 2020-ին։ Վերցված է 19 August 2020
- ↑ «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)»։ India Meteorological Department։ December 2016։ էջ M85։ Արխիվացված է օրիգինալից 5 February 2020-ին։ Վերցված է 19 August 2020
- ↑ «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (անգլերեն)։ Provisional Population Totals, Census of India 2011։ Վերցված է 2012-09-03