Ռաջկոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ռաջկոտ
անգլ.՝ Rājkot ,հինդի՝ राजकोट
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգԳուջարաթ
Հիմնադրված է1612 թ.
Մակերես104,86 կմ²
ԲԾՄ134 մ
Բնակչություն1 335 397 մարդ մարդ (2008)
Խտություն12 735 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ0281
Փոստային ինդեքս360 00X
Փոստային դասիչ360001
Ավտոմոբիլային կոդGJ-3
Ռաջկոտ (Հնդկաստան)##
Ռաջկոտ (Հնդկաստան)

Ռաջկոտ (հինդի՝ राजकोट)՝ քաղաք հնդկական նահանգ Գուջարաթում։ Բնակչության թվաքանակով 4-րդ քաղաքն է նահանգում՝ Ահմադաբադից, Սուրատից և Վադոդարայից հետո։ Ռաջկոտը ձևավորում է Հնդկաստանի մեծությամբ 35-րդ քաղաքային ագլոմերացիան 1,28 միլիոն բնակչությամբ (2012 թվականի տվյալներով)։ Այս քաղաքն աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է համարվում, այն Ռաջկոտ շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքը գտնվում է 245 կմ հեռավորության վրա նահանգի Գանդինագար մայրաքաղաքից՝ Աջ և Նիարի գետերի ափին։ 1948 թվականի ապրիլի 15-ից մինչև 1956 թվականի օգոստոսի 31-ը քաղաքը եղել է հնդկական նահանգ Սահուրաշտրայի մայրաքաղաքը, սակայն 1960 թվականի մայիսի մեկից քաղաքը մտավ Գուջարաթ նահանգի կազմի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաջկոտը հիմնադրվել է Թհակորոմ Սահիբ Վիբհոձի Աջոձի Ջահեյհայի կողմից 1620 թվականին։ Թհակորոմ Սահիբ Վիբհոձի Աջոձի Ջահեյհայը համարվում է Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհայի՝ Նավանգար պետության ղեկավարի թոռը։ Մինչ Ջադեյաների իշխանությունը այս տարածքը գտնվում էր Գուջարաթների իշխանության տակ։ 1590 թվականի Բհուչար ծովի պատերազմի արդյունքում Նավանագար պետությունը գրավվեց մոնղոլների կողմից։ Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհանը կալանավորվեց և ուղարկվեց Դելի։ Քաղաքը ստացել է «Ռաջկոտ» անվանումը ի պատիվ Ռաջու Սանդհիի, նա ստեղծել է Ռաջկոտ իշխանությունը Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհայի հետ միասին։ Այս իշխանության կառավարման ընդհացքում իշխանության տարածքը ընդլայնվեց։ 1720 թվականին քաղաքը գրավեց Մասում Հանին և այն վերանվանեց Մասումաբադ։ 1722 թվականին Ռաջկոտում կառուցվում է պաշտպանական ամրոց ՝ 45 կմ պարագծով և 8 մետր լայնությամբ։

1720 թվականին քաղաքը գրավվել է Թհակոր Սահիբ Ռանմալջի Մեհրամանջիի կողմից և նորից վերանվանվել է Ռաջկոտ։ 1818 թվականին պառակտման հետևանքով իշխող դինաստիայի տեղական իշխանությունները ընդունեցին բրիտանական պրոտեկտորանտը։ Ռաջկոտը դարձավ Բրիտանիայի տեղական վարչակազմի նստավայրը։ Գաղութային ժամանակաշրջանում Ռաջկոտում կառուցվել են մի շարք ականավոր շենքեր, ուսումնական հաստատություններ և այլն։ 1948 թվականին Ռաջկոտի իշխանությունը իր հարևանների հետ միասին միացան և ստեղծեցին Սաուրաշտրա նահանգը։ Նահանգի մայրաքաղաքը դարձավ Ռաջկոտը։ 1956 թվականի նոյեմբերի 1 - ին նահանգը միացավ Բոմբեյա նահանգին։ 1960 թվականի մայիսի 1-ին մտավ Գուջարաթ նահանգի մեջ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է արևադարձային գոտում ՝ շատ շոգ և չոր ամառով։ Մարտի կեսից մինչև հունիսի կեսերը խոնավ մուսոնային կլիաման է, իսկ հունիսի կեսից մինչև օգոստոս քաղաքը ստանում է մոտ 620 մմ տեղումներ։ Նոյեմբերից հունիս ամիսը ընկած բոլոր ամիսներին դիտվում է չափավոր ջերմաստիճան (մոտ 20 °C) և ցածր խոնավության աստիճանով։ Ռաջկոտում ամռանը օդի ջերմաստիճանը տատանվում է 24 °C և 42 °C-ի միջև, իսկ ձմեռային ամիսներին՝ 10 °C-ից 22 °C:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռաջկոտ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 36,4 40,0 43,9 44,4 47,9 45,8 40,6 38,8 42,8 41,9 38,4 36,4 47,9
միջին առավելագույնը (°C) 28,2 30,8 35,2 38,6 40,3 37,6 32,9 31,5 33,2 35,5 32,9 29,6 33
միջին նվազագույնը (°C) 11,8 13,8 18,0 21,7 24,8 26,1 25,1 24,1 23,1 21,5 17,6 13,6 19
բացարձակ նվազագույնը (°C) −0,6 1,1 6,1 10,0 16,1 20,0 19,4 20,1 16,7 12,2 7,2 2,8 −0,6
տեղումների քանակը (մմ) 1,0 1,0 1,0 1,6 3,9 98,9 242,5 174,3 101,0 53,2 10,0 0,8 689,2
Աղբյուր՝ [1] [2]

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի տվյալներով Ռաջկոտում են բնակվում 1 335 397 մարդ, 52,43 % տղամարդիկ 47,57% կանայք։ Քաղաքում գրագիտության աստիճանը 80,06 % է, որը բարձր է պետության միջինից 59,5 %։ Բնակչության 90 %-ը Հինդուներ են։


Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաջկոտի ժողովուրդը հիմնականում բուսակերներ են և դեմ են ցանկացած տեսակի որսորդությանը և հենց սա է քաղաքի հարակից շրջաններում հարուստ կենդանական աշխարհի շատ լավ պահպանման պատճառը։ Բնիկները շատ են սիրում թանկարժեք քարեր՝ խոշոր ոսկյա վզնոցներ, կախազարդեր, մազակալներ և այլ ոսկյա իրեր, սրանք համարվում են սովորական կանացի զարդեր հարսանիքների և տոների համար։ Քաղաքի տղամարդիկ սիրում են կրել ոսկե մատանիներ թևակապներ և այլ թանկարժեք իրեր։ Քաղաքում են գտնվում բազմաթիվ տեսարժան վայրեր։ Հոբելյանական այգի, որը իրենից ներկայացնում է մեծ զբոսայգի քաղաքի կենտրոնում, որտեղ գտնվում են գաղութային ժամանակների բազմաթիվ հուշարձաններ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]