Գանդինագար
Բնակավայր | ||
---|---|---|
գուջարաթի՝ ગાંધીનગર անգլ.՝ Gandhinagar | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 177 կմ² | |
ԲԾՄ | 81±1 մետր | |
Բնակչություն | 195 891 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 02717-2[1] | |
Փոստային դասիչ | 382010 | |
Պաշտոնական կայք | gandhinagardiaries.com | |
| ||
Գանդինագար (գուջարաթի՝ ગાંધીનગર, անգլ.՝ Gandhinagar), քաղաք Արևմտյան Հնդկաստանում, Գուջարաթ նահանգի վարչական կենտրոն[2][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1960 թվականին հնդկական Բոմբեյ նահանգը բաժանվել է երկու նահանգի՝ Մահարաշտրա և Գուջարաթ։ Սկզբնապես Գուջարաթի մայրաքաղաքն է եղել է Ահմադաբադը, իսկ 1970 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Գանդինագար (հիմնադրվել է 1964 թվականին)՝ տեղակայված Սաբարմատի գետի երկու ափերին։ Քաղաքն իր անվանումը ստացել է Մահաթմա Գանդիի պատվին։
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը տեղակայված է Ահմադաբադից 23 կմ դեպի հյուսիս և Բոմբեյ քաղաքի մոտավորապես 464 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Այն գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա[4]։ Գանդինագարը կանաչ քաղաք է, նրա ընդհանուր տարածքի մոտավորապես 54 %-ը կազմում են ծառերը[5]։
Գանդինագար | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կլիմայի աղյուսակ (բացատրություն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Գանդինագարն ունի արևադարձային մուսոնային կլիմա, որում կարելի է հստակ առանձնացնել 3 եղանակ՝ ձմեռ, ամառ և անձրևների սեզոն։ Բացառությամբ անձրևների սեզոնի՝ կլիման հիմնականում տաք է և չոր։ Առավել տաք շրջանը մարտից հունիս ընկած ժամանակաշրջանն է, երբ միջին առավելագույնը կամզում է 36-ից մինչև 42 °C, իսկ նվազագույնը՝ 19-ից մինչև 27 °C: Առավել սառը շրջանը դեկտեմբեր և հունվար ամիսներն են, երբ միջին առավելագույնը կամզում է մոտավորապես 29 °C, իսկ նվազագույնը՝ 14 °C[7]: Տեղումների տարեկան միջին չափաքանակը կազմում է մոտավորապես 803 մմ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 195 891 մարդ, որի 53 %-ը կազմում են կանայք, իսկ 47 %-ը՝ տղամարդիկ։ Գրագիտության միջին մակարդակը կազմում է 77,11 % (82 %-ը տղամարդկանց համար և 73 %-ը կանանց համար)։ Գանդինագարի մոտավորապես 95 %-ը դավանում են հինդուիզմ[8]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում տեղակայված է Գուջարաթ նահանգի խոշորագույն տաճարներից մեկը՝ Ակշարդհամը, որի շինարարությունն ավարտել է 1992 թվականին։ Տաճարն ուշադրություն է գրավել 2002 թվականին, երբ նրա վրա կազմակերպվել է ահաբեկիչների զինված հարձակում[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://timesofindia.indiatimes.com/city/ahmedabad/Change-in-Ahmedabad-Gandhinagar-phone-numbers/articleshow/35900696.cms
- ↑ «PIN Code: Gandhinagar, Gujarat, India»։ findpincode.net։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-11-ին։ Վերցված է 2019-10-15
- ↑ «Change in Ahmedabad, Gandhinagar phone numbers - Times of India»։ The Times of India։ Վերցված է 2018-03-03
- ↑ «Gandhinagar, India Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2013-09-15
- ↑ «With 54 % green cover, Gandhinagar India’s tree capital»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-26-ին։ Վերցված է 2019-10-15
- ↑ IMD Archived 4 April 2009 at the Wayback Machine.
- ↑ «Gandhinagar Weather - Records and Averages»։ Yahoo! Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-14-ին։ Վերցված է 2006-09-04
- ↑ «Census of India 2001: Data from the 2001 Census, including cities, villages and towns (Provisional)»։ Census Commission of India։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 16, 2004-ին։ Վերցված է նոյեմբերի 1, 2008
- ↑ News — Temple Carnage: Terrorist Attack on Akshardham
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գանդինագարի պաշտոնական կայք (անգլ.)
|