Նասիկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | ||
---|---|---|
Նասիկ | ||
नाशिक | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Նասիկ | |
Այլ անվանումներ | Գուլշանաբադ | |
Մակերես | 295 կմ² | |
ԲԾՄ | 569 մ | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1 364 000 մարդ (2005) | |
Խտություն | 4622 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+5: 30 | |
Հեռախոսային կոդ | +91 2253 | |
Փոստային ինդեքսներ | 422 0XX | |
Ավտոմոբիլային կոդ | MH-15 | |
Պաշտոնական կայք | //www.nashik.nic.in | |
| ||
Նասիկ նաև Նաշիկ (մարաթհի՝ नाशिक, արտասանություն )՝ քաղաք Հնդկաստանի արևմուտքում, Մահարաշտրա (մարաթհի՝ महाराष्ट्र, անգլ.՝ Maharashtra) նահանգում: Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիս արևմուտքում՝ Մումբայից 171 կմ և Պունա քաղաքից 210 կմ հեռավորության վրա: Այն Նասիկ շրջանի վարչական կենտրոնն է: Նասիկը համարվում է բնակչության թվով 3-րդ քաղաքը (Մումբայից և Պունայից հետո): Նասիկը Մումբայը և Պունան իրար հետ կազմում են «Ոսկե եռանկյունին»:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս քաղաքի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է որ մշատական բնակավայր այստեղ եղել է դեռ քարե դարից: Ըստ լեգենդի քաղաքի անվանումը ծագել է Հնդկաստանի բնիկների շարադրած «Ռամայանա» էպոսից:
1615 թվականին քաղաքը գրավվել էր մոնղոլների սուլթան Նիջամշահոմի կողմից: Առաջին մուսուլմանը, ով եկավ այստեղ քաղաքը կոչեց Գուլշանաբադ (Urdu: گلشن آباد),որը նշանակում էր «ծաղիկների քաղաք»: Պարսիկների լեզվով «գուլշա» նշանակում է վարդ, իսկ «բադ»՝ քաղաք: Այստեղից թարմ վարդեր էին տանում Աուրանգձեբ: 1673 թվականին Նասիկը հայտնվել է Մարաթահա կայսրություն կոչվող տարածաշրջանի կազմի մեջ: 17-րդ դարում նաև 18-րդ դարում քաղաքը ենթարկվել է բազմաթիվ հարձակումների իսլամական և հինդու տիրակալների կողմից և անցել է ձեռքից-ձեռք: Քաղաքը «Նասիկ» անվանումը վերադարձրել է 1734 թվականին՝ երբ գտնվում էր Մարաթհա կայսրության կազմի մեջ:
1818 թվականին բրիտանական Հնդկաստանի ժամանակ քաղաքը վերականգնեց իր նշանակությունը: Բրիտանացիները այստեղ կառուցեցին Ասիայի խոշորագույն դաշտերից մեկը գոլֆի համար, իսկ 1862 թվականին՝ երկաթուղային կայարան: 1869 թվականին ստեղծվեց Նասիկ շրջանը:
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաշխարհային օվկիանոսից քաղաքի միջին բարձրությունը 600 մ է: Գոդավարի գետի աղբյուրը հոսում է քաղաքի հյուսիսային սահմանով հին թաղամասի միջով: Նասիկը գտնվում է Դեկանի սարահարթի ծայրամասում: Տարածքը հարմար է հողագործության համար: Քաղաքի ամբողջ տարածքը կազմում է 259,13 կմ2, այս փաստը նրան դարձնում է Մահարաշտրա նահանգի տարածքով ամենամեծ քաղաքներից մեկը (Մումբայ, Պունա և Պիմպրի-Չինչվադա քաղաքներից հետո):
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրոնական Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հինուիզմ 64.0 %
- Իսլամ 23.0 %
- Բուդդայականություն 10.0 %
- Այլ կրոններ 1,5 %
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 1 152 326 մարդ (տղամարդիկ՝ 54 %, կանայք՝ 46 %): Գրագիտության մակարդակը ՝ 74% (80% տղամարդիկ,14%՝ կանայք): Մինչև 6 տարեկան երեխաների մասնաբաժինը կազմում է 14%: Ընդամենը մոտ 3 % բնակչությունն է ապրում է ետնախորշերում, ինչը շատ ցածր ցուցանիշ է խոշոր քաղաքների համար (տվյալները 2010 թ.):
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նասիկը կարևոր արդյունաբերական կենտրոն: Նասիկից 10 կմ հեռավորության վրա գտնվում է Hindustan Aeronautics Limited ընկերության ավիացիոն գործարանը: Այնտեղ է աշխատում մոտ 7 000 մարդ: Hindustan Aeronautics Limited ընկերությունը ամենախոշոր աշխատանք ապահովող ընկերություններից մեկն է: Նասիկում են գտնվում ձեռարկություններ, որտեղ տպվում է հնդկական փողը: Նասիկում են գտնվում նաև ձեռնարկությունների ընկերություններ, ինչպես Բոշ Հնդկաստան ընկերությունը, mahindra and mahindra-ն, Seat-ը, the thyssen ընկերությունը epcos-ը, Ատլաս Կոպկոն, Կոկա-Կոլան, Սիմենսը և այլն: Նասիկում են գտնվում 2 ջերմային էլեկտրակայաններ: Նաև քաղաքում առկա են թեթև արդյունաբերության ձեռնարկությունները, մասնավորապես, զարգացած է գորգագործությունը: Նասիկում գործում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող 36 գինեգործական ընկերություններ: Նասիկը հայտնի է իր խաղողով, սոխով նաև լոլիկով: Նասիկում են գտնվում բազմաթիվ առողջապահական հիմնարկներ: Նասիկում է գտնվում Մահարաշտրա նահանգի Բժշկական համալսարանը:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական կայք Archived 2011-09-28 at the Wayback Machine.
|