Գոդավարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկաստանի խոշոր գետերը

Գոդավարի, Գոդի (հինդի՝ गोदावरी), գետ Հնդկաստանում։ Երկարությունը 1450 կիլոմետր է, ավազանը՝ 290 հազար կիլոմետր2՝․ Սկիզբ է առնում Արևմտյան Գաթերի արևելյան լանջերից, կտրում Դեկանի սարահարթը և թափվում Բենգալյան ծոց։ Նավարկելի է միջին հոսանքում և դելտայում։ Գոդավարի ափին է Ռաջամանդրի քաղաքը։

Դրավիդյան լեզուներում գետը կոչվում է Գոդի, որը կապվում է թելուգու լեզվի գոդե «սահման» բառի հետ։ Այսպիսով անվանումը ունի նախահնդեվրոպական ծագում և նշանակում է «սահմանային գետ»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 143 CC BY-SA icon 80x15.png