Դրավիդյան լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրավիդյան լեզուներ
Տեսակլեզվաընտանիք
Ենթադասմարդկային լեզու
Խոսողների քանակ200 000 000 մարդ
Գրերի համակարգՀնդկական գիր
IETFdra
ԳՕՍՏ 7.75–97дра 185
ISO 639-2dra
ISO 639-5dra
 Dravidian languages Վիքիպահեստում

Դրավիդյան լեզուներ, ինքնուրույն լեզվաընտանիք։ Խոսվում է գլխավորապես Հնդկաստանում, մասամբ նաև այլ երկրներում։ Խոսողների թիվը շուրջ 130 միլիոն է (1967)։ Դրավիդյան լեզուներից առավել տարածված են՝ թամիլերենը, մալայալամը, կաննադան, տելուգուն, որոնք Հնդկաստանում համարվում են պաշտոնական գրական լեզուներ։ Թամիլերենը (խոսողների թիվը՝ 30 մլն) գրավոր աղբյուրներով հայտնի է մ․ թ․ ա. III դարից։

Լեզվաընտանիքի խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաընտանիքի հիմնական խմբերն են՝ հվ․ (թամիլերեն, մալայալամ, կոտա, թողա, կաննադա, թելուգու), որն ունի երկու ենթախումբ (դրավիդա և անդհրա), կենտրոնական (կոլամի, փարջա, գոնդի), նույնպես ունի երկու ենթախումբ (կոլամի-գաղաբա և գոնդի-կուվի), հս-արլ․ (կուրուխ, մալտո), հս-արմ․ (բրահուի)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունական համակարգում տարբերակում են երկար և կարճ ձայնավորներ, երկբարբառներ, առկա են ներդարձիկ (ռետրոֆլեքսային) բաղաձայններ։ Կառուցվածքով կցական լեզուներ են։ Տիրապետում է վերջնամասնիկավորումը։ Բնիկ բառերը գերազանցապես միավանկ են, ունեն եզակի և հոգնակի թիվ։ Դրավիդյան լեզուներում կան հոլովներ, մեծ մասում նաև՝ սեռ։ Որոշ լեզուներ առանձնացնում են բառերի անձ և ոչ-անձ նշանակողների դասեր։ Անձ նշանակողները կա՛մ արական են, կա՛մ իգական, ոչ-անձ նշանակողները կազմում են չեզոքների խումբը։ Բայն ունի սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական, պայմանական եղանակներ։ Առկա են նաև դերբայական ուրույն ձևեր, ինքնատիպ բառաքերականական խմբեր։ Շարահյուսության մեջ տիրապետում են վերլուծական կառույցները։ Այբուբենը հնդկագիր է (հին հնդկական վանկագրի ձևափոխությունը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 453
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրավիդյան լեզուներ» հոդվածին։