Նավի Մումբաի
| Քաղաք-արբանյակ | |||
|---|---|---|---|
| Նավի Մումբաի | |||
| |||
| 19.03°0′0″N 73.01°0′0″E / 19.03000°N 73.01000°E | |||
| Երկիր | |||
| Նահանգ | Մահարաշտրա | ||
| Շրջան | Մումբաի | ||
| Համայնք | Thane district? և Raigad district? | ||
| Հիմնադրված է | 1972 թ. | ||
| Այլ անվանումներ | 108, 63 | ||
| Մակերես | 108, 63 կմ² | ||
| ԲԾՄ | 10 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 1 119 477 մարդ (2011) | ||
| Խտություն | 4332 մարդ/կմ² | ||
| Ժամային գոտի | UTC+5:30 | ||
| Հեռախոսային կոդ | +022 | ||
| Ավտոմոբիլային կոդ | ՄՆ-43 | ||
| Պաշտոնական կայք | nmmconline.com | ||
|
| |||
Նավի Մումբաի (մարաթհի՝ नवी मुंबई , IAST: Navi Muṃbaī IAST), քաղաք Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի արևմտյան ափին։ Հիմնադրվել է 1972 թվականին որպես քաղաք-արբանյակ ։ Այս քաղաքը աշխարհի ամենամեծ «արհեստական» քաղան է, այն ընդգրկում է 344 կիլոմետր քառակուսի տարածք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավի Մումբաի քաղաք-արբանյակի շինարարությունը «մեծ երկրի» վրա անհրաժեշտ էր կառուցել քաղաքի բնակչությունը նոսրացնելու համար։ Դրա հնարավորությունները սահմանափակում է այն կղզին, որի վրա այն գտնվում է։ Նավի Մումբայի քաղաքի նախագիծը սկսվել է գծագրվել դեռևս 1971 թվականին Չալզա Կորրեայի և Ր.Կ. Ջհի (գլխավոր ճարտարապետ) գլխավորությամբ։ Քաղաքի շինարարության համար օգտագործվել է Մահարաշտրա նահանգի Կոնկասյան ափի երկայնքով ձգվող 150 կմ երկարությամբ տարածք։ Մահարաշտրայի կառավարության կողմից գնվել է տարածքներ որոնք գտնվել են մասնավոր սեփականության տակ, 85 բնակավայրեր, ընդհանուր տարածքը կազմել է 15 954 հեկտար կիլոմետր քառակուսի։ 1972 թվականին սկսվեց նոր քաղաքի շինարարությունը։ 1973 թվականին կառուցվել է Վաշիի կամուրջը որը իրար է միացնում Մումբայը և Նավի Մումբային։ Սակայն բնակչության աճը և տնտեսության բուռն զարգացումը սկսվեց 1990 թվականի շուկայի հիմնումից և 1992 թվականին երկաթուղու կառուցումից հետո։ 1992 թվականին, հունվարի 1-ին ստեղծվեց Նավի Մումբաի քաղաքի գերագույն համայնքային կորպորացիան։ Քաղաքի բնակչությունը 1991 թվականից մինչև 2001 թվականը ընկած ժամանակաշրջանում 318 հազար մարդուց աճեց մինչև 704 հազար մարդ։
Ֆիզիկա-աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավի Մումաի քաղաքը տեղակայված է Արաբական ծովի ափին։ Այն արևմուտքից սահմանափակված է ծովով հիսկ արևելքից շրջապատված է Արևմտյան Հատեր լեռների լեռնալանջերով։ Քաղաքի տարածքում են գտնվում քսաներեք լճեր։ Քաղաքի ջրային ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է 333 023 կմ քառակուսի։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավի Մումբաի քաղաքի կլիման արևադարձային մուսոնային է։ Այստեղ օդի միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 22 °C-ից մինչև 36 °C: Ձմռանը այստեղ օդի ջերմաստիճանը իջնում է 17 °C-ից մինչև 20 °C, իսկ ամռանը այն տաքանում է 36 °C-ից մինչև 41 °C: Տարեկան տեղումների 80 %-ը թափվում է հուլիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Օդի 61-86 % խոնավության պայմաններում քաղաքի տարեկան թափվող տեղումների քանակը կազմում է 2842 մմ:
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի համաձայն քաղաքի բնակչությունը կազմում է 1 119 477, որից 611 501-ը տղամարդիկ են, իսկ 507 976-ը կանայք։ Այստեղ գրագիտության մակարդակը կազմում է 91, 57 %։ Սեռերի հարաբերությունը կազմու է 800:1000, որից 800-ը կանայք են իսկ 1000-ը տղամարդիկ։ Աղջիկների և տղաների թվաքանակի հարաբերությունը կազմու է 901:1000, որից 901-ը աղջիկների թիվն է իսկ 1000-ը տղաների։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մումբայ քաղաքի ծայրամասային երկաթուղային ցանցը զբաղեցնում է այս քաղաքի մեծ մասը։ Համեմատաբար ավելի կարևոր երկաթուղային կայարաններից են Վաշի, Ներուլ, Բելապուր և Պանվել կայարանները։ Պանվել շրջանում կառուցվել է Նավի մումբաի քաղաքի համաշխարհային օդանավակայնը։ Օդանավակայանի շինարարությունը սկսվել է 2007 թվականից։ Այն մոտակա գործող օդանավակայանից ՝Չատրապատի Շիվաջիից հեռու է մոտ երեսուն կիլոմետր։ Նավի մումբաի քաղաքի Ուրան շրջանում է գտնվում Հնդկաստանի ամենամեծ բեռնափոխադրման նավահանգիստներից մեկը, որին անվանում են Ջավահարլալա Ներու անունով։ Այս նավահանգստին են պատկանում Հնդկաստանի բեռնափոխադրումների մեծ մասը ՝ 65 %-ը։
