Skytrax

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Skytrax
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1989
ՎայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն և Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Կայքairlinequality.com(անգլ.) և skytraxratings.com(անգլ.)
 Skytrax Վիքիպահեստում
Skytrax-ի նախկին պատկերանշանը

Skytrax-ը միջազգային ավիափոխադրումների վարկանշային հեղինակավոր գործակալություն է[1]։ Հիմնադրվել է 1989թ. Լոնդոնում, Միացյալ Թագավորություն[2]։ Ընկերությունը ունի առանձին գնահատման համակարգեր և սահմանված չափորոշիչներ[3] ավիաընկերությունների[4], օդանավակայանների[5] և 2020թ.-ին ներդրված նոր՝ COVID-19 Անվտանգության Գնահատման Համակարգ՝ թե ավիաընկերությունների[6], թե օդանավակայանների[7] համար։ Skytrax-ի կողմից Ավիաընկերություններին և Օդանավակայաններին շնորհվող աստղերը առաջատար միջազգային գնահատման համակարգեր են, որոնք դասակարգում են ավիաընկերություններն ու օդանավակայանները ըստ արտադրանքի և անձնակազմի սպասարկման որակի։ Skytrax-ը գործարկել է նաև COVID-19-ով պայմանավորված անվտանգության աստղային համակարգ, որը ներառում է աշխարհի ավիաընկերություններն ու օդանավակայանները՝ ապահովելով ավիաընկերությունների և օդանավակայանների COVID-19 հիգիենայի և անվտանգության միջոցների անկախ և փորձագիտական գնահատում, կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում ավիաընկերությունների և օդանավակայանների կողմից ներդրված հիգիենայի բարելավման ընթացակարգերի և համակարգերի համալիր վերլուծությամբ. այն հիմնված է օդանավակայանում ավիաընկերության և ինքնաթիռի թռիչքների չափանիշների մասնագիտական և գիտական հետազոտության վրա։

Skytrax-ի Ավիաընկերությունների Աստղային Համակարգը[8] շնորհվում է ընկերության աուդիտորական գրասենյակի կողմից ավիաընկերության որակի չափանիշների մանրամասն, մասնագիտական վերլուծության արդյունքում։

Այն ներառում է ավիաընկերության ծառայությունները ավիաընկերության հանգույցում և ինքնաթիռի ստանդարտները բոլոր կիրառելի խցիկներում / օդանավերում[9]։ Վարկանշային համակարգում օգտագործվում է ավիաընկերության որակի սանդղակ 1-ից մինչև բացառիկ 5-աստղային համակարգ[10]։

Skytrax -ի Օդանավակայանների Աստղային Համակարգը[11] սահմանում է ապրանքների և ծառայությունների որակի գնահատում օդանավակայաններում։

Ապրանքի վարկանիշը ներառում է տերմինալների դասավորությունը, դիզայնը, հարմարավետությունը, սպասարկումը և մաքրությունը, ներառյալ այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են նստատեղերը, լվացարանները, WiFi-ի հասանելիությունը, գնումները, սնունդը և խմիչքները[12]։

Ծառայությունների վարկանիշը ներառում է օգնության ծառայություն, սպասարկող անձնակազմ, խանութների, ռեստորանների, սրճարանների աշխատակիցներ և պաշտոնական անձնակազմ, ինչպիսիք են ներգաղթի, ոստիկանության, անվտանգության և մաքսային ծառայությունները։ Ծառայության գնահատումը դիտարկում է արդյունավետությունը, հետևողականությունը, անձնակազմի վերաբերմունքը, սպասարկման հյուրընկալությունը, բարյացակամությունը և լեզվական հմտությունները[13]։

Skytrax-ի Օդանավակայանների Աստղային համակարգում օգտագործվում է օդանավակայանի որակի սանդղակ՝ 1-ից մինչև բացառիկ 5-աստղային[14] համակարգ, որը իր մեջ ներառում է 30 տարբեր հաճախորդների հետ շփման կետեր, սկսած օդանավակայանի կայքից եւ վերջացրած տերմինալի հյուրանոցների որակով։

Skytrax -ի կողմից հատուտ ավիաընկերությունների COVID-19 Անվտանգության Գնահատման Համակարգ[15]

Skytrax-ի COVID-19 Ավիաընկերությունների Անվտանգության Աստղային համակարգը 3-ից մինչև 5-աստղանի համակարգ է։ Skytrax-ի աուդիտի է ենթարկում ավիաընկերության ինքնաթիռների մաքրման և ախտահանման ընթացակարգերը, սրահում օդափոխությունը, պարտադիր դիմակների կրումը, ձեռքի ախտահանիչ նյութերի տրամադրումը և օդանավակայանի սպասասրահներում և օդանավերում հարմարեցված սպասարկումը։

Ավիաընկերությունների համար COVID-19-ի անվտանգության միջոցառումների գնահատման ամենաբարձր չափանիշը 5-աստղն է։

Skytrax-ի COVID-19 Օդանավակայանների Անվտանգության Աստղային համակարգը կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ օդանավակայանի հիգիենայի և անվտանգության միջոցառումների վստահելի գնահատման և որակավորման համակարգ է՝ հիմնված կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ օդանավակայանի կողմից ներդրված հիգիենայի բարելավման ընթացակարգերի և համակարգերի համալիր մասնագիտական հետազոտության և վերլուծության վրա։

COVID-19-ի անվտանգության աուդիտը ուսումնասիրում է ավելի քան 175 անվտանգության արձանագրություն, որոնք ներդրվել են օդանավակայանների կողմից COVID-19- ի ընթացքում` հաճախորդների և անձնակազմի անվտանգությունը բարձրացնելու համար, գնահատում է օդանավակայանի կողմից առողջության, հիգիենայի և անվտանգության միջոցառումների իրականացումը` համաձայն ICAO խորհրդի ավիացիոն վերականգնման աշխատանքային խմբի առաջարկությունների, Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) Ավիացիոն Անվտանգության արձանագրության համաձայն։

Skytrax-ի COVID-19 Օդանավակայանների Անվտանգության Աստղային համակարգը համակարգը իրենից ներկայացնում է 2-ից[16] մինչև 5-աստղանի[17] համակարգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AIR FRANCE AWARDED 5-STAR COVID-19 SAFETY RATING BY SKYTRAX». airfrance.com (բրիտանական անգլերեն). Air France. July 27th, 2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «Our Background». Skytrax (բրիտանական անգլերեն). skytraxresearch.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  3. «Singapore Airlines And Scoot Awarded Skytrax 5-Star Health And Safety Rating». www.singaporeair.com. Singapore Airlines. 2021 թ․ օգոստոսի 10.
  4. «Skytrax -ի Ավիաընկերությունների Գնահատման Համակարգը Եվ Աստղային Կարգը (1*, 2*, 3*, 4*, 5*)». magelline.com. Magelline.
  5. «Airport Star Rating Levels». Skytrax.
  6. «ANA Receives 5-Star COVID-19 Safety Rating from SKYTRAX». https://www.ana.co.jp/group/. ANA (全日空). Mar. 18, 2021. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  7. «Istanbul Airport: Leader of the Aviation Industry with "5-Star" Rating». www.istairport.com. Istambul Airport. 2020 թ․ դեկտեմբերի 15.
  8. «A-Z Index of World Airline Ratings». skytraxratings.com. Skytrax.
  9. «KLM». magelline.com. Magelline.
  10. «EVA Certified a SKYTRAX 5-Star Airline Fourth Year in a Row Also won World's Best Economy Class Catering and 1st Place for World's Best Airline Cabin Cleanliness». www.evaair.com. EVA Air. 18 June, 2019.
  11. «WORLD AIRPORT AWARDS 2021». www.centrair.jp. Center Air.
  12. «About the World Airport Awards». www.worldairportawards.com. The World Airport Awards.
  13. «Explaining Airport Star Rating Levels». skytraxratings.com.
  14. «Hong Kong International Airport». skytraxratings.com. Skytrax.
  15. «COVID-19 Airline Safety Rating of hygiene and safety standards». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
  16. «Zanzibar Abeid Amani Karume Airport 2-Star COVID-19 Safety Rating». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
  17. «Rome's Fiumicino Airport Receives World's First 'Covid-19 5-Star Rating' for Safety and Hygiene». www.news18.com.